Սևամորթ կինը (նկար, Արփենիկ Նալբանդյան)
տեսակ | գեղանկար |
---|---|
նկարիչ | Արփենիկ Նալբանդյան |
տարի | 1938 |
բարձրություն | 60,8 սանտիմետր |
լայնություն | 51,3 սանտիմետր |
նյութ | կտավ և յուղաներկ |
գտնվում է | Հայաստանի ազգային պատկերասրահ |
հավաքածու | Հայաստանի ազգային պատկերասրահ |
պատկերված են
| |
կայք |
Սևամորթ կինը, ՀԽՍՀ վաստակավոր նկարչուհի Արփենիկ Նալբանդյանի 1938 թվականին ստեղծած կտավը։ Գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում[1]:
Կտավն ունի 60.8 սմ բարձրություն, 51.3 սմ լայնություն, նյութը՝ կտավ, յուղաներկ[2]:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արփենիկ Նալբանդյանի անցած ստեղծագործական ուղին կարելի է բաժանել երեք շրջանի: Առաջինը Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայի ուսանողական տարիներն են, որոնք ընթացել են ստեղծագործական լարված գործունեությամբ. երեկոյան ժամերին նկարչուհին նկարել է բնորդների: Նրա վրա մեծ ազդեցություն են ունեցել Լեոնարդոյի, Վելասկեսի և Դելակրուայի մասին ունեցած ուսանողական վեճերը: Այս շրջանում Նալբանդյանը մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների, աշխատել է դիպլոմային աշխատանքի վրա:
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանի ազգային պատկերասրահի ֆոնդապահոցում գտնվող «Բնորդուհի» («Նեգրուհի») անվամբ կտավը նկարչուհու ուսանողական շրջանի գեղարվեստական ըմբռնումների օրինակներից է: Այստեղ նկարչուհին ծավալները վերարտադրել է ոչ միայն վառ երփնագրով, այլև լոկալ գունաբծերի մեջ երանգների հարուստ գամմա է ստեղծել՝ կերպավորման տարբեր ձևերով բացահայտելով բնորդի հոգեկան աշխարհը:
Նկարում պատկերված է աֆրոամերիկացի ջազ երգչուհի Ցելեստին Կոոլը[3]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Նալբանդյան Արփենիկ Արշակի | Սևամորթ կինը - Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ»։ www.gallery.am։ Վերցված է 2019-03-16
- ↑ «Արփենիկ Նալբանդյան 1916-1964. Սևամորթ կինը. 1938, կտավ, յուղաներկ, 60.8×51.3, Հայաստանի ազգային պատկերասրահ | Eduard Isabekyan» (հայերեն)։ Վերցված է 2019-03-18
- ↑ «Celeste Cole | DPL DAMS»։ digitalcollections.detroitpubliclibrary.org։ Վերցված է 2019-03-18
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արփենիկ Նալբանդյանի էջը Էդուարդ Իսաբեկյան կայքում
- «Սևամորթ կինը» կտավը Հայաստանի ազգային պատկերասրահի կայքում
- Կոոլը (Սևամորթ կինը կտավի հերոսուհին) Digital Collections կայքում