Աղջիկը լեռներից (նկար)
| տեսակ | գեղանկար |
|---|---|
| նկարիչ | Արփենիկ Նալբանդյան |
| բարձրություն | 50 սանտիմետր |
| լայնություն | 70 սանտիմետր |
| նյութ | կտավ և յուղաներկ |
| գտնվում է | Հայաստանի ազգային պատկերասրահ |
| հավաքածու | Հայաստանի ազգային պատկերասրահ |
պատկերված են
| |
| կայք | |
Ծանոթագրություններ | |
«Աղջիկը լեռներից (նկար)», ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Արփենիկ Նալբանդյանի ստեղծած կտավը։ Ստեղծման ժամանակն անհայտ է։ Կտավը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում[1]։ Արփենիկ Նալբանդյանը դիմանկարը պատկերել է կտավի վրա, յուղաներկով, դիմանկարի չափսերն են՝ 50x70 սմ[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արփենիկ Նալբանդյանի արվեստում հաստատուն տեղ է գրավում դիմանկարային ժանրը, որտեղ նկարչուհին վարպետորեն արտահայտել է կոնկրետ անձնավորության նկարագիրը, նրա ներաշխարհը, խոհերը, ապրումներն ու տրամադրությունները։ Ստեղծագործական իր որոնումներում Արփենիկ Նալբանդյանը չի գնացել ինչ-որ մտացածին իդեալի հետևից։ Նրա իդեալը կյանքի, մեր օրերի մարդն է, հասունացող աղջիկը, կինը` աշխատավորուհին, մայրը։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Աղջիկը լեռներից» կամ «Սարերի աղջիկը» կտավը հեղինակը ստեղծել է բնության մեջ ազատ լինելու զգացումով։ Նկարչուհին աղջկա դիմանկարը տեղադրել է բարձր ու երկնամերձ սարերի ֆոնին։ Իր բնական հմայքով աղջիկը գեղեցկացրել և կենդանություն է տվել վեհ, սակայն ամայի սարերին։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019-07-17-ին. Վերցված է 2019-03-18-ին.
- ↑ Աղջիկը լեռներից, Տեղագրություն՝ Հայաստանի ազգային պատկերասրահ(չաշխատող հղում)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արփենիկ Նալբանդյան (Նախ.` Արա Սարգսյան) - կատալոգ, Ե., 1967
- Արամ Իսաբեկյան (Առաջաբան` Վ.Ղազարյան) – ալբոմ, Ե., «Տիգրան Մեծ», 2010, էջ 9
- Արփենիկ Նալբանդյան 100 (Հեղինակ` Հ Բադալյան) – կատալոգ, Ե., 2016
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
