Փշատ հավաքողը
տեսակ | գեղանկար |
---|---|
նկարիչ | Արփենիկ Նալբանդյան |
տարի | 1955 |
բարձրություն | 120 սանտիմետր |
լայնություն | 100 սանտիմետր |
նյութ | կտավ և յուղաներկ |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ |
Փշատ հավաքողը, ՀԽՍՀ վաստակավոր նկարչուհի Արփենիկ Նալբանդյանի 1955 թվականին ստեղծած կտավը։ Նկարի գտնվելու վայրը անհայտ է։
Կտավն ունի 120 սմ բարձրություն, 100 սմ լայնություն, նյութը՝ կտավ, յուղաներկ[1]։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արփենիկ Նալբանդյանի ստեղծագործություններում 1950-ական թվականներին նկատելի է դառնում նկարչուհու ձգտումը դեպի լակոնիզմը։ Կոմպոզիցիոն կտավներում ֆիգուրների թիվը պակասում է, իսկ գույնը պարզորոշ առնչվում է բովանդակության հետ, դառնում ավելի հնչեղ ու թափանցիկ։ Այս տիպի լավագույն ստեղծագործություններից է Արփենիկ Նալբանդյանի «Փշատ հավաքող կինը» միաֆիգուր կոմպոզիցիան։
«Փշատ հավաքող կինը» մի մեծադիր կտավ է, որտեղ տան հողածածկ կտրին, փշատի կարմրա-ոսկեգույն կույտի մոտ նստած առողջ ու մարմնեղ կինը մաղի մեջ տեսակավորում է բերքը։ Գործով տարված կնոջ կերպարը, թարմ ու հյութեղ կանաչի մուգ բծերը, որ հակադրվում են փշատի կույտի ոսկե-կարմրին, արևով ողողված կտուրի հարթություններին, ազգային ընդգծված երանգ են տալիս կտավին, կենսահաստատ լավատեսությամբ հագեցնում նկարի բովանդակությունը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Արփենիկ Նալբանդյան 1916-1964. Փշատ հավաքողը. 1955, կտավ, յուղաներկ, 120×100 | Eduard Isabekyan» (հայերեն)։ Վերցված է 2019-03-16 (չաշխատող հղում)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արփենիկ Նալբանդյանի էջը Էդուարդ Իսաբեկյան կայքում(չաշխատող հղում)