Jump to content

Նատյուրմորտ (Արփենիկ Նալբանդյան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նատյուրմորտ
տեսակգեղանկար
նկարիչԱրփենիկ Նալբանդյան
տարի1958
ժանրնատյուրմորտ
նյութկտավ և յուղաներկ
հավաքածուանհայտ
կայք
Ծանոթագրություններ

Նատյուրմորտ, ՀԽՍՀ վաստակավոր նկարչուհի Արփենիկ Նալբանդյանի 1958 թվականին ստեղծած կտավը։ Նկարը գտնվում է մասնավոր հավաքածուում։

Նյութը՝ կտավ, յուղաներկ[1]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1958 թվականով թվագրվող «Նատյուրմորտը» էական նշանակություն ունի բնորոշելու համար Արփենիկ Նալբանդյանի վարպետության աստիճանը։

Թրթռուն վրձնահարվածներով նկարված դաշտային ծաղիկները, հյութեղ գույներով մրգերը, որոնք դասավորված են սփռոցի ծալքերում, ողողված են լույսով, իսկ նկարի ֆոն հանդիսացող հայկական կարպետը, համահունչ ձուլվելով գունային ընդհանուր գամմային, կտավին հաղորդել է ազգային շունչ և ստեղծել հայկական մթնոլորտ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Արփենիկ Նալբանդյան 1916-1964. Նատյուրմորտ. 1958, կտավ, յուղաներկ, մասնավոր հավաքածու | Eduard Isabekyan». Վերցված է 2019 թ․ մարտի 17-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]