Գյուղացի կին (Ոսկեվազցի պառավը)
| տեսակ | գեղանկար |
|---|---|
| նկարիչ | Արփենիկ Նալբանդյան |
| տարի | 1957 |
| բարձրություն | 100 սանտիմետր |
| լայնություն | 65 սանտիմետր |
| նյութ | կտավ և յուղաներկ |
| գտնվում է | Հայաստանի ազգային պատկերասրահ |
| հավաքածու | Հայաստանի ազգային պատկերասրահ |
պատկերված են
| |
| կայք | |
Ծանոթագրություններ | |
«Գյուղացի կին» (Ոսկեվազցի պառավը), ՀԽՍՀ վաստակավոր նկարչուհի Արփենիկ Նալբանդյանի 1957 թվականին ստեղծած կտավը։ Գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուում[1]։
Կտավն ունի 100 սմ բարձրություն, 65 սմ լայնություն, նյութը՝ կտավ, յուղաներկ։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արփենիկ Նալբանդյանը, որտեղ էլ որ եղել է, ինչ էլ նկարել է, մշտապես որոնել է հետաքրքիր կերպարներ, որոնց միջոցով փորձել է արտահայտել իր հիացմունքն ու սերը մարդու նկատմամբ, ինչպես նաև կերպարների ազգային յուրահատկության, արտաքինի նկատմամբ, որ գալիս է դարերի խորքից:Այդ առումով առանձնապես հետաքրքիր է «Գյուղացի կին» (Ոսկեվազցի պառավը) կտավը, կատարված 1957 թվականին։
Ծեր կինը պատկերված է իրեն բնորոշ միջավայրում։ Արարատյան դաշտի բնակչուհի է` հոգսաշատ մտքերի մեջ խորասույզ, աշխատասեր։ Ոսկեվազցի պառավը մենակ է, խոնարհ։ Որպես բնորոշ գիծ ընտրված ու ընդգծված է նրա բարի, կենսասեր լինելը։ Նկարչուհին շեշտել է հողի հետ աշխատանքից կոպտացած կնոջ ձեռքերը։ Ակնհայտ է ամուր գծանկարն ու սերը արտահայտիչ, հստակ պլաստիկայի և բնական ձևերի նկատմամբ։
