Օրվա վերջը (նկար, Արփենիկ Նալբանդյան)
տեսակ | գեղանկար |
---|---|
նկարիչ | Արփենիկ Նալբանդյան |
տարի | 1960 |
բարձրություն | 100 սանտիմետր |
լայնություն | 140 սանտիմետր |
նյութ | կտավ և յուղաներկ |
հավաքածու | անհայտ |
կայք | |
Ծանոթագրություններ |
Օրվա վերջը, ՀԽՍՀ վաստակավոր նկարչուհի Արփենիկ Նալբանդյանի 1960 թվականին ստեղծած կտավը։ Նկարը գտնվում է մասնավոր հավաքածուում։
Կտավն ունի 100 սմ բարձրություն, 140 սմ լայնություն, նյութը՝ կտավ, յուղաներկ[1]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1960 թվականին վրձնած «Օրվա վերջը» կտավը ստացել է ինքնատիպ կոմպոզիցիոն լուծում։
Նկարում պատկերված է երեկոյան պահը, երբ կոլտնտեսուհիները քաղհանում են դաշտը։ Նրանցից երկուսը հագեցնում են իրենց ծարավը։ Ձախ կողմում, կտավի ներքին եզրից մինչև վերևը, բարձրանում են մի քանի նրբիրան բարդիներ։ Կտավի կենտրոնը, որտեղ աշխատում են կանայք, լուսավորված է վերջալույսի ոսկենարնջագույն մեղմ տոներով, մնացածը ողողված է կապտականաչավուն երանգների մշուշի մեջ։
Նկարչուհու աշխատանքային իրիկնապահի պատկերման բանաստեղծական ներշնչանքի սկզբնաղբյուրն են հանդիսացել Միսաք Մեծարենցի սքանչելի բանաստեղծություններից հետևյալ տողերը`
![]() |
Սա իրիկունն ըլլայի ես,
Համայնական, չքնաղ, քաղցրիկ, լուսագես, Եվ ամենուն տայի հուրքես, ոսկիես։ Սա իրիկունն ըլլայի ես։ |
![]() |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Արփենիկ Նալբանդյան 1916-1964. Օրվա վերջը. 1960, կտավ, յուղաներկ, 100×140, մասնավոր հավաքածու | Eduard Isabekyan». Վերցված է 2019 թ․ մարտի 17-ին.(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արփենիկ Նալբանդյանի էջը Էդուարդ Իսաբեկյան կայքում(չաշխատող հղում)