Գորիսեցի կին (Գորիսեցի Օվսաննա մայրիկը, նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Գորիսեցի կին
տեսակգեղանկար
նկարիչԱրփենիկ Նալբանդյան
տարի1962
բարձրություն88,5 սանտիմետր
լայնություն63,5 սանտիմետր
նյութկտավ և յուղաներկ
հավաքածուՀայաստանի ազգային պատկերասրահ
կայք

«Գորիսեցի կին (Գորիսեցի Օվսաննա մայրիկը)», ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Արփենիկ Նալբանդյանի 1962 թվականին ստեղծած կտավը, որը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արփենիկ Նալբանդյանի արվեստը բազմաժանր է, սակայն առանձնահատուկ է նկարչուհու վերաբերմունքը հատկապես կոմպոզիցիոն ֆիգուրատիվ ժանրին: Այդ աշխատանքները հագեցած են խոր բովանդակությամբ, գեղանկարչորեն ավելի գունեղ ու բազմազան են:

1962 թվականին Արփենիկ Նալբանդյանը, լինելով Զանգեզուրում, պատկերել է գորիսեցի մի կնոջ` Օվսաննա մայրիկին: Կտավում պատկերված է կոնկրետ անձնավորություն, սակայն այն ներկայացնում է զանգեզուրցի կանանց հավաքական կերպար:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արփենիկ Նալբանդյանը տարեց կնոջ խորաթափանց հայացքում ներկայացնում է նրա տարիների ընթացքում կուտակված կյանքի փորձը, աշխատավորուհուն բնորոշ հաստատակամությունն ու կենսախնդությունը: Նկարչուհին կնոջը պատկերել է կապտականաչավուն ֆոնի վրա՝ բազմագույն զգեստով:

Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կտավը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում: Նյութը՝ կտավ, յուղաներկ, չափերը՝ 88.5 x 63.5 սմ [2] :

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստանի պետական պատկերասրահ – կատալոգ, Ե., 1965, էջ 137
  • Արփենիկ Նալբանդյան – բուկլետ, Հայաստանի պետական պատկերասրահ, Ե., 1974
  • Հայաստանի ազգային պատկերասրահ – ալբոմ, հայ., անգլ., ֆրանս., Մարսել, 1992, էջ 138
  • Արփենիկ Նալբանդյան 100 (Հեղինակ` Հ Բադալյան) – կատալոգ, Ե., 2016

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]