Մայիսմեկյան միտինգը Թիֆլիսում (նկար, Արփենիկ Նալբանդյան)
տեսակ | գեղանկար |
---|---|
նկարիչ | Արփենիկ Նալբանդյան |
տարի | 1960 |
բարձրություն | 200 սանտիմետր |
լայնություն | 130 սանտիմետր |
նյութ | կտավ և յուղաներկ |
գտնվում է | Հայաստանի Պատմության Թանգարան |
կայք | |
Ծանոթագրություններ |
«Մայիսմեկյան միտինգը Թիֆլիսում» կամ «1901 թվի Թիֆլիսի մայիսյան ցույցը», ՀԽՍՀ վաստակավոր նկարչուհի Արփենիկ Նալբանդյանի 1960 թվականին ստեղծած կտավը։ Նկարը գտնվում է Հայաստանի պատմության թանգարանում։
Կտավն ունի 200 սմ բարձրություն, 130 սմ լայնություն, նյութը՝ կտավ, յուղաներկ[1]։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Մայիսմեկյան միտինգը Թիֆլիսում» մեծադիր կտավն Արփենիկ Նալբանդյանը վրձնել է երևակայության ուժով և խորունկ սիրով, այն այժմ պահվում է Հայաստանի պատմության պետական թանգարանում։ Այն նկարչուհու հաջողված ու մնայուն ստեղծագործություններից է։
Արփենիկ Նալբանդյանի վերջին տարիների ստեղծագործությունները արդեն վկայում են հասուն ու կազմակերպված վարպետին, որ հագեցած, բովանդակալից կերպարներ ստեղծագործելու համար դիմում է կոմպոզիցիոն նոր հնարների, դեկորատիվ պարզ ընդհանրացումների, արտահայտիչ ուրվագծերի։ Կերպավորման այս միջոցները պատահական չէին նկարչի արվեստում։ Ամենամասնավոր դեպքի մեջ էլ նա ձգտել է ընդհանուրը տեսնել, մի բան, որ մոնումենտալ հնչողություն էր տալիս նրա հատկապես վերջին տարիների ստեղծագործություններին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Արփենիկ Նալբանդյան 1916-1964. 1901 թվի Թիֆլիսի մայիսյան ցույցը. 1960, կտավ, յուղաներկ, 130×200, Հայաստանի պատմության պետական թանգարան | Eduard Isabekyan» (հայերեն)։ Վերցված է 2019-03-17 (չաշխատող հղում)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արփենիկ Նալբանդյանի էջը Էդուարդ Իսաբեկյան կայքում(չաշխատող հղում)