Խնձորեսկ (նկար, Արփենիկ Նալբանդյան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խնձորեսկ
տեսակգեղանկար
նկարիչԱրփենիկ Նալբանդյան
տարի1962
գտնվում էՀայաստանի ազգային պատկերասրահ և Ալավերդու պատկերասրահ
հավաքածուԱլավերդու պատկերասրահ և Հայաստանի ազգային պատկերասրահ
կայք
Ծանոթագրություններ

Խնձորեսկ, ՀԽՍՀ վաստակավոր նկարչուհի Արփենիկ Նալբանդյանի 1962 թվականին ստեղծած կտավները։ Նույն թվականին նկարչուհին վրձնել է Խնձորեսկի երկու բնանկար։

Կտավներից մեկն ունի 100 սմ բարձրություն, 69.5 սմ լայնություն և գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղում[1], մյուսը՝ 80 սմ բարձրություն, 70 սմ լայնություն և գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահի ֆոնդապահոցում[2]։ Գեղանկարների նյութը՝ կտավ, յուղաներկ[3][4]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1962 թվականին վրձնած «Խնձորեսկ» բնանկարի երկու տարբերակները պատկանում են Արփենիկ Նալբանդյանի ստեղծագործական կյանքի երրորդ շրջանին, որոնք յուրահատուկ են նկարչուհու գունանկարչական գործերում իրենց կատարման թարմությամբ, գրավչությամբ, գունային հարստությամբ։

Այստեղ փոխվել է նկարչուհու երանգապնակի գունային նկարագիրը, պայծառացել է, դարձել է ավելի հնչեղ, երանգներով հարուստ, գունային հարաբերություններով ավելի խիզախ ու համարձակ։ Այս աշխատանքները հայ բնանկարչության լավագույն գործերից են, համարվում են գեղանկարչական գողտրիկ պոեմներ` նվիրված Խնձորեսկին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]