Մերկ կինը (Մտորումների մեջ, նկար)
Այս հոդվածը կամ բաժինը կարող է չհամապատասխանել հանրագիտական ոճի վերաբերյալ Վիքիպեդիայի չափանիշներին: Ներկայացված մտահոգությունների համար այցելեք քննարկման էջը: Տե՛ս Վիքիպեդիայի ոճական ուղեցույցը հոդվածը բարելավելու ցուցումների համար: |
Մերկ կինը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Արփենիկ Նալբանդյան |
տարի | 1938 |
բարձրություն | 66 սանտիմետր |
լայնություն | 55 սանտիմետր |
նյութ | կտավ և յուղաներկ |
գտնվում է | Հայաստանի ազգային պատկերասրահ |
հավաքածու | Հայաստանի ազգային պատկերասրահ |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ |
«Մերկ կինը (Մտորումների մեջ)», ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Արփենիկ Նալբանդյանի 1938 թվականին ստեղծած կտավը, որը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արփենիկ Նալբանդյանի ստեղծագործական առաջին շրջանին պատկանող նկարների բնորոշ հատկանիշը շագանակագույն կոլորիտն է, որը գրեթե մեծ մասամբ կտավներում դառնում է գերիշխող։ Չնայած գեղանկարչական այդ պայմանականությանը, այդ շրջանի գործերը իրենց ամուր կառուցվածքով, գծանկարի խստությամբ, զուսպ կոլորիտով հմայիչ են ու ներգործուն, ինչպես «Մտորումների մեջ» կտավը։
Երիտասարդ կիսամերկ աղջկա կերպարում Արփենիկ Նալբանդյանը հասել է խոհուն տրամադրության, գեղեցկության և երիտասարդության հմայքի տպավորիչ պատկերման։ Իր խնդրի հաջող լուծմանը նպաստել է այն, որ այդ շրջանում արդեն նկարչուհին տիրապետել է կտավի կոմպոզիցիոն կառուցվածքին, մարդկային մարմնի պատկերման պլաստիկ ձևերին, թանձրաներկ գեղանկարչության արտահայտչականությանը։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հորինվածքային ճիշտ կառուցում ունեցող կտավն առանձնանում է գեղանկարչական ճաշակով, գունային ներդաշնակությամբ և հյութեղությամբ։ Մուգ կանաչ, շագանակագույն, ոսկերանգ օխրա, կարմիր ու վարդագույն գույներով, արտահայտիչ գեղանկարչական ֆակտուրայով, ուժեղ վրձնահարվածների միջոցով կտավը խոսուն է և գեղանկարչորեն արտահայտիչ[1]։
Բացի ակադեմիական խնդիրների կատարումից, նկարչուհին արտահայտել է նաև բնորդի հոգեկան ապրումները։ Դեմքը տեխնիկապես կատարյալ է նկարված, և նրա լուսավորվածությունը առաջացրել է լույսի և ստվերի որոշակի հակադրումներ։ Դեռատի աղջկա նուրբ դիմագծերը, կրծքի ու թևերի կաթնագույնը, զգեստի բաց վարդագույնի մեջ ամփոփված սպիտակությունը, անփույթ վրձնահարված ֆոնը, գլխի և կրծքի գողտրիկ ձևերը գունային ընդհանուր ներդաշնակություն են ստեղծում[2]։
Անկաշկանդ մի մտորում և բարությամբ լցված մի անբացատրելի ջերմություն կա այս կտավում։
Կտավը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում[3]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արփենիկ Նալբանդյանի ստեղծագործությունների ցուցահանդեսի կատալոգ (Նախաբան` Ե. Մարտիկյան, խմբագիր` Ե. Կուրդոյան) – Ե., 1948
- Հայաստանի պետական պատկերասրահ – կատալոգ, Ե., 1965, էջ 137
- Արփենիկ Նալբանդյան 100 (Հեղինակ` Հ Բադալյան) – կատալոգ, Ե., 2016
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Մերկ կինը (1938), Տեղագրություն՝ Հայաստանի ազգային պատկերասրահ(չաշխատող հղում)
- ↑ «Մերկ կինը (Մտորումների մեջ)»
- ↑ «Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ». gallery.am. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 9-ին.