Jump to content

Գարուն (Աղջիկը պարտեզում)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գարուն
տեսակգեղանկար
նկարիչԱրփենիկ Նալբանդյան
տարի1960
բարձրություն49,5 սանտիմետր
լայնություն69,8 սանտիմետր
նյութկտավ, յուղաներկ և ստվարաթուղթ
գտնվում էՀայաստանի ազգային պատկերասրահ
հավաքածուՀայաստանի ազգային պատկերասրահ
կայք
Ծանոթագրություններ

«Գարուն» կամ «Աղջիկը պարտեզում», ՀԽՍՀ վաստակավոր նկարչուհի Արփենիկ Նալբանդյանի 1960 թվականին ստեղծած կտավը։ Նկարը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում[1]։

Կտավի գունային լուծմամբ նկարչուհին ընդգծել է գարնանային երկու զարթոնք` մեկը բնության, մյուսը` աղջկա։ Կտավը հանդիպում է նաև «Գարուն» անվամբ։

Կտավն ունի 49.5 սմ բարձրություն, 69.8 սմ լայնություն, նյութը՝ կտավ, ստվարաթուղթ, յուղաներկ[2]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գարուն» կամ «Աղջիկը պարտեզում» կտավում Արփենիկ Նալբանդյանը պատկերել է բնության զարթոնքը՝ գարուն, ծաղկած ծառեր։ Բնության հետ մեկտեղ զարթոնք է ապրում նաև աղջիկը, և գարունը շարունակվում է նրա մեջ։ Նկարչուհին աղջկան միահյուսել է բնության գեղեցկության հետ՝ ստեղծելով աղջկա հմայիչ, խորհող, երազող կերպարը՝ լի արբունքի, կարոտի, սիրո թախիծով։ Կտավում չկան գունային կոնտրաստներ, վառ գույների արհեստական դասավորումներ։ Նկարչուհին գարունը պատկերել է տոների մեղմ անցումներով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Նալբանդյան Արփենիկ Արշակի | Գարուն - Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am. Վերցված է 2019 թ․ մարտի 17-ին.
  2. «Արփենիկ Նալբանդյան 1916-1964. Աղջիկը պարտեզում (Գարուն). 1960 ,կտավ, ստվարաթուղթ, յուղաներկ, 49.5×69.8, Հայաստանի ազգային պատկերասրահ | Eduard Isabekyan». Վերցված է 2019 թ․ մարտի 17-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]