Ինքնանկար (Արփենիկ Նալբանդյան)
տեսակ | գեղանկար |
---|---|
նկարիչ | Արփենիկ Նալբանդյան |
տարի | 1957 |
բարձրություն | 42 սանտիմետր |
լայնություն | 54 սանտիմետր |
ժանր | դիմապատկեր և ինքնապատկեր |
նյութ | կտավ և յուղաներկ |
հիմնական թեմա | Արփենիկ Նալբանդյան |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ |
Ինքնանկար, ՀԽՍՀ վաստակավոր նկարչուհի Արփենիկ Նալբանդյանի 1957 թվականին ստեղծած կտավը, որտեղ նկարչուհին պատկերել է իր ներաշխարհը։ Նկարը գտնվում է Իսաբեկյան ընտանիքի հավաքածուում[1]։
Կտավն ունի 42 սմ բարձրություն, 54 սմ լայնություն, նյութը՝ կտավ, յուղաներկ։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իր ինքնանկարը Արփենիկ Նալբանդյանը ստեղծել է 1957 թվականին։ Կտավը ստեղծված է վարպետորեն, վրձնի համարձակ հարվածներով։ Այն լի է գույներով և ինտենսիվ համադրություններով։ «Ինքնանկարը» Արփենիկ Նալբանդյանի դիմանկարային շարքում առանձնակի տեղ է գրավում, քանի որ նկարչուհին ներկայանում է իր ողջ էությամբ` հայացքի սևեռուն խորաթափանցությամբ, խիզախելու վճռականությամբ ու սկզբունքին հավատարիմ լինելու կատարելիությամբ։ Կտավում չկան գունային կեղծ պայմանականություններ։ Նկարչուհին ներկայացրել է խոհերով, երազներով ու երազանքներով ապրող կնոջ անհանգիստ կերպարը։ Սա Նալբանդյանի վերջին ինքնանկարն է։ Թեև նկարչուհին կանխագուշակել է մոտալուտ ավարտը, կտավը զերծ է պեսիմիզմից։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Արփենիկ Նալբանդյան 1916-1964. Ինքնադիմանկար. 1957, կտավ, յուղաներկ, 42.5×55, ընտանիքի հավաքածու | Eduard Isabekyan» (հայերեն)։ Վերցված է 2019-03-17 (չաշխատող հղում)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արփենիկ Նալբանդյանի էջը Էդուարդ Իսաբեկյան կայքում(չաշխատող հղում)