Էդուարդ Իսաբեկյանի դիմանկարը (Արփենիկ Նալբանդյան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Էդուարդ Իսաբեկյանի դիմանկարը
տեսակգեղանկար
նկարիչԱրփենիկ Նալբանդյան
տարի1937
բարձրություն36 սանտիմետր
լայնություն27 սանտիմետր
ժանրդիմապատկեր
նյութթուղթ և մատիտ
կայք

«Էդուարդ Իսաբեկյանի դիմանկարը», ՀԽՍՀ վաստակավոր նկարչուհի Արփենիկ Նալբանդյանի 1937 թվականին ստեղծած կտավը։ Գտնվում է Իսաբեկյան ընտանիքի հավաքածուում[1]:

Կտավն ունի 36 սմ բարձրություն, 27 սմ լայնություն, նյութը՝ կտավ, յուղաներկ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արփենիկ Նալբանդյանի ստեղծագործական վաղ շրջանից պահպանված գրաֆիկական փոքրաթիվ աշխատանքներից է 1937 թվականին ստեղծված «Էդուարդ Իսաբեկյանի դիմանկարը» կտավը, որը նկարչուհին ստեղծել է Թիֆլիսի գեղարվեստի ակադեմիայում սովորելու տարիներին։ Դիմանկարը վկայում է Նալբանդյանի ակադեմիական հիմնավոր կրթության և տաղանդի մասին։ Մատիտանկարն աչքի է ընկնում հստակ մատիտահարվածներով և բնորդի անատոմիական ճշգրիտ կառուցվածքով:

Արփենիկ Նալբանդյանն այս աշխատանքում ներկայացրել է Էդուարդ Իսաբեկյանի խորիմաստ ու ռոմանտիկ կերպարը, որում արտացոլված է նկարչի երիտասարդ տարիների բուռն խառնվածքն ու հուզիչ ներաշխարհը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]