Ինքնադիմանկար (Արփենիկ Նալբանդյան)
Ինքնադիմանկար | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Արփենիկ Նալբանդյան |
տարի | 1938 |
բարձրություն | 34 սանտիմետր |
լայնություն | 30 սանտիմետր |
ժանր | դիմապատկեր և ինքնապատկեր |
նյութ | ստվարաթուղթ և յուղաներկ |
հիմնական թեմա | Արփենիկ Նալբանդյան |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ |
Ինքնադիմանկար, ՀԽՍՀ վաստակավոր նկարչուհի Արփենիկ Նալբանդյանի 1938 թվականին ստեղծած ինքնադիմանկարը։ Նկարը գտնվում է Իսաբեկյան ընտանիքի հավաքածուում[1]։
Կտավն ունի 34 սմ բարձրություն, 30 սմ լայնություն, նյութը՝ ստվարաթուղթ, յուղաներկ։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ինքնադիմանկար» աշխատանքը Արփենիկ Նալբանդյանը ստեղծել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայում սովորելու տարիներին։ Նկարչուհին ստվարաթղթին է փոխանցել իր երիտասարդ տարիների նուրբ ու կյանքով լեցուն էությունը։ Կտավի կենտրոնական հատվածը զբաղեցնում է նկարչուհու կիսաթեքված դիմապատկերը՝ խորաթափանց հայացքով ուղղված դեպի դիտողը։ Ստեղծագործությունը նկարված է ազատ մաներայով ու անկաշկանդ, խոշոր վրձնահարվածներով։ Հետին ոչ վառ, պարզ գունային լուծումներով հարթության վրա առանձնանում է դիմանկարը, որում պատանի աղջկա լուրջ, միաժամանակ վառ ինքնությունն ընդգծված է ալ կարմիր գլխարկի շնորհիվ, որը միաժամանակ նաև ավարտունություն է հաղորդում ողջ ստեղծագործությանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Արփենիկ Նալբանդյան 1916-1964. Ինքնադիմանկար. 1938, ընտանիքի հավաքածու | Eduard Isabekyan». Վերցված է 2019 թ․ ապրիլի 11-ին.(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արփենիկ Նալբանդյանի էջը Էդուարդ Իսաբեկյան կայքում(չաշխատող հղում)