Ակադեմիկոս Կարո Ղաֆադարյանի դիմանկարը (Արփենիկ Նալբանդյան)
տեսակ | գեղանկար |
---|---|
նկարիչ | Արփենիկ Նալբանդյան |
տարի | 1962 |
բարձրություն | 100 սանտիմետր |
լայնություն | 80 սանտիմետր |
ժանր | դիմապատկեր |
նյութ | կտավ և յուղաներկ |
հիմնական թեմա | Կարո Ղաֆադարյան |
պատկերված են
| |
կայք |
«Ակադեմիկոս Կարո Ղաֆադարյանի դիմանկարը (Արփենիկ Նալբանդյան)», ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Արփենիկ Նալբանդյանի 1962 թվականին ստեղծած կտավը: Կտավը գտնվում է ընտանեկան հավաքածուում[1]:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կտավում պատկերված է ակադեմիկոս, հնագետ Կարո Ղաֆադարյանը՝ շրջապատված նրան հարազատ հնագիտական առարկաներով, փոքր ինչ թեքված դիրքով, արմունկով հենված առաջին պլանում գտնվող սեղանին, իսկ ետևում՝ իրերով լեցուն պահարանն է:
Նկատելի է նկարչուհու ջերմ վերաբերմունքը իր ստեղծագործության հերոսի նկատմամբ, որն արտահայտված է գեղանկարչական մակերեսի վրա խնամքով մշակված դետալներում և գունային հստակ լուծումներով ստեղծված հոգեբանական հուզիչ միջավայրում[2]:
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արփենիկ Նալբանդյանը դիմանկարը պատկերել է կտավի վրա, յուղաներկով, դիմանկարի չափսերն են՝ 100 x 80 սմ[3]: Կտավի գեղարվեստական հորինվածքը եռապլան է, որի կենտրոնում գլխավոր հերոսն է: Կտավում բավական ակնհայտ է հնագետի սերը դեպի հնագիտական իրերը՝ շեշտը դնելով երկու ձեռքով ամուր բռնած կոտրված կավե ափսեի վրա: Ստեղծագործությունը կատարված է տաք ու սառը գույների նրբերանգային հակադիր խաղով և պինդ վրձնահարվածներով:
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արփենիկ Նալբանդյան (Նախ.` Արա Սարգսյան) - կատալոգ, Ե., 1967
- Արամ Իսաբեկյան (Առաջաբան` Վ.Ղազարյան) – ալբոմ, Ե., «Տիգրան Մեծ», 2010, էջ 9
- Արփենիկ Նալբանդյան 100 (Հեղինակ` Հ Բադալյան) – կատալոգ, Ե., 2016