Վարդան Աճեմյան (նկար, Արփենիկ Նալբանդյան)
տեսակ | գեղանկար |
---|---|
նկարիչ | Արփենիկ Նալբանդյան |
տարի | 1962 |
ժանր | դիմապատկեր |
նյութ | կտավ և յուղաներկ |
հիմնական թեմա | Վարդան Աճեմյան |
պատկերված են
| |
կայք |
«Վարդան Աճեմյան», ՀԽՍՀ վաստակավոր նկարչուհի Արփենիկ Նալբանդյանի 1962 թվականին ստեղծած կտավը[1]։ Նկարի գտնվելու վայրը հայտնի չէ:
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արփենիկ Նալբանդյանին շարունակ հետաքրքրել է նատուրան: Ակտիվ ստեղծագործող լինելու հանգամանքը էական դեր է խաղացել Նալբանդյանի արվեստի ձևավորման գործում, որի մասին վկայում են նրա կոմպոզիցիոն կտավները՝ Հայոց բնաշխարհի տեսարանները, կենդանի շնչով ստեղծված դիմանկարները: Արփենիկ Նալբանդյանը ուներ դիմանկարչի բնական ու ժառանգական ձիրք (նրա ավագ եղբայրը` նկարիչ Դմիտրի Նալբանդյանն էլ մեծ հակում ուներ դիմանկարի ժանրի հանդեպ):
Նալբանդյանը «Վարդան Աճեմյանի դիմանկարը» ստեղծել է 1962 թվականին: Դիմանկարը ստեղծելիս նկարչուհին մեծ նշանակություն է տվել ֆակտուրային. վրձնի քսվածքը լիովին բացահայտում է արվեստագետի հախուռն բնավորությունն ու թափը: Վարդան Աճեմյանն ընթերցանությունը թողած, հարցական հայացքով ուղղակի աչքերիդ է նայում և դիտողին հնարավորություն տալիս գրավել իր ուշադրությունը[2]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Արփենիկ Նալբանդյան 1961-1964. Վարդան Աճեմյանի դիմանկարը. 1962, կտավ, յուղաներկ, 82×62 | Eduard Isabekyan» (հայերեն)։ Վերցված է 2019-03-16
- ↑ «Վարդան Աճեմյան. 1962, կտ., յուղ.»։ izi.TRAVEL (հայերեն)։ Վերցված է 2019-03-16