Տատիկի հեքիաթը (նկար)
տեսակ | գեղանկար |
---|---|
նկարիչ | Արփենիկ Նալբանդյան |
տարի | 1953 |
բարձրություն | 94,5 սանտիմետր |
լայնություն | 103 սանտիմետր |
ժանր | դիմապատկեր |
նյութ | կտավ և յուղաներկ |
գտնվում է | Հայաստանի ազգային պատկերասրահ |
հավաքածու | Հայաստանի ազգային պատկերասրահ |
պատկերված են
| |
կայք |
«Տատիկի հեքիաթը», ՀԽՍՀ վաստակավոր նկարչուհի Արփենիկ Նալբանդյանի 1953 թվականին ստեղծած կտավը։ Գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում[1]:
Կտավն ունի 94.5 սմ բարձրություն, 103 սմ լայնություն, նյութը՝ կտավ, յուղաներկ[2]:
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Տատիկի հեքիաթը» կտավում առկա է Արփենիկ Նալբանդյանի համարձակ, ստեղծագործական ակտիվ վերաբերմունքն ընտրած թեմայի նկատմամբ: Կտավը լի է հույզերով, դրական տրամադրությամբ, հանգստությամբ, նաև` տխրությամբ: Նկարչուհին գույները համադրել է վարպետորեն` լավ ներկայացնելով հագուստի ֆակտուրան: Տատիկը հեքիաթ է պատմում խորիմաստ, բարի, հարազատ հայացքով: Արփենիկ Նալբանդյանը լավ է ներկայացրել տատիկի կերպարը. տեսանելի են նրա կիսով չափ ճերմակած մազերը, դիմագծերի արտահայտված կնճիռները, հնամաշ, աշխատող ձեռքերը:
Թոռնիկի կերպարը նկարչուհին ներկայացրել է երազային, մանկական ու մաքուր: Նա ձեռքն այտին դրած լսում է տատիկի հեքիաթը: Նկարչուհին թոռնիկի դեմքի մշակումն արել է շատ մանրամասն: Կտավում պատկերված է լույս ու ստվերի հակադրությունը թե՛ դեմքերի ներկայացման, թե՛ հագուստների մեջ: Կտավում պատկերված է կենցաղային, բայց ոչ սովորական իրավիճակ:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Նալբանդյան Արփենիկ Արշակի | Տատիկի հեքիաթը - Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ»։ www.gallery.am։ Վերցված է 2019-03-16
- ↑ «Արփենիկ Նալբանդյան 1916-1964. Տատիկի հեքիաթը. 1953, կտավ, յուղաներկ, 94.5×103, Հայաստանի ազգային պատկերասրահ | Eduard Isabekyan» (հայերեն)։ Վերցված է 2019-03-16
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արփենիկ Նալբանդյանի էջը Էդուարդ Իսաբեկյան կայքում
- «Տատիկի հեքիաթը» կտավը Հայաստանի ազգային պատկերասրահի կայքում