Տրակտորիստուհիները (էսքիզ)
տեսակ | Էսքիզ |
---|---|
նկարիչ | Արփենիկ Նալբանդյան |
տարի | 1942 |
բարձրություն | 38 սանտիմետր |
լայնություն | 52 սանտիմետր |
նյութ | ստվարաթուղթ և յուղաներկ |
գտնվում է | Հայաստանի ազգային պատկերասրահ |
հավաքածու | Հայաստանի ազգային պատկերասրահ |
պատկերված են
| |
կայք |
Տրակտորիստուհիները, ՀԽՍՀ վաստակավոր նկարչուհի Արփենիկ Նալբանդյանի 1942 թվականին ստեղծած էսքիզը։ Գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում[1]:
Ունի 38 սմ բարձրություն, 52 սմ լայնություն, նյութը՝ ստվարաթուղթ, յուղաներկ[2]:
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արփենիկ Նալբանդյանի «Տրակտորիստուհիները» թեմայով արված էսքիզում երևում է նկարչին բնորոշ սուր դիտողականությունը: Նալբանդյանի վրձնին հատուկ ներկապնակը այս կտավում վառ կերպով է արտահայտված: Տրակտորիստուհիները ներկայացված են ճշգրիտ համաչափություններով, պայմանական, բայց անհատականացված դիմագծերով, ոմանք հանգստի, ոմանք էլ մեկը մյուսի հետ հաղորդակցվելու պահին: Հեռվում նկատելի է կանանց խումբ, որոնք էլ, հավանաբար հոգնած ծանր աշխատանքից, վերադառնում են տուն:
Արփենիկ Նալբանդյանը կարողացել է ներկայացնել հայ հերոսուհի կանանց պայքարող, աշխատող կերպարները: Կտավի դինամիկությունն ու շարժումը, քամու ուժը դրսևորվում են տրակտորի վրա նստած կնոջ վարսերից, որոնք, չնայած բնանկարում առկա արևային ու ջերմ եղանակին, քամու ուժից հետ են ընկել:
Արփենիկ Նալբանդյանի աշխատանքների շարքում այս աշխատանքն առանձնանում է կնոջ աշխատող ուժի ներկայացմամբ և կերպարների ռեալիստականությամբ:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Նալբանդյան Արփենիկ Արշակի | Տրակտորիստուհիները (էսքիզ) - Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ»։ www.gallery.am։ Վերցված է 2019-03-16
- ↑ «Արփենիկ Նալբանդյան 1916-1964. Տրակտորիստուհիները, էսքիզ. 1942, ստվարաթուղթ, յուղաներկ, 38×52, Հայաստանի ազգային պատկերասրահ | Eduard Isabekyan» (հայերեն)։ Վերցված է 2019-03-16
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արփենիկ Նալբանդյանի էջը Էդուարդ Իսաբեկյան կայքում
- «Տրակտորիստուհիները» էսքիզը Հայաստանի ազգային պատկերասրահի կայքում