Ինքնանկար հայելու մեջ (Արփենիկ Նալբանդյան)
Արտաքին տեսք
| տեսակ | գեղանկար |
|---|---|
| նկարիչ | Արփենիկ Նալբանդյան |
| տարի | 1960 |
| բարձրություն | 89 սանտիմետր |
| լայնություն | 125 սանտիմետր |
| ժանր | դիմապատկեր և ինքնապատկեր |
| նյութ | կտավ և յուղաներկ |
| հիմնական թեմա | Արփենիկ Նալբանդյան |
պատկերված են
| |
| կայք | |
Ծանոթագրություններ | |
«Ինքնանկար հայելու մեջ», ՀԽՍՀ վաստակավոր նկարչուհի Արփենիկ Նալբանդյանի 1960 թվականին ստեղծած կտավը։ Գտնվում է Իսաբեկյան ընտանիքի հավաքածուում[1]։
Կտավն ունի 89 սմ բարձրություն, 125 սմ լայնություն, նյութը՝ կտավ, յուղաներկ։

Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1960 թվականին ստեղծված «Ինքնանկար հայելու մեջ» կտավը Արփենիկ Նալբանդյանի երևանյան հասուն շրջանի ստեղծագործություններից է։ Կտավում հեղինակը միաձուլել է գեղանկարչական երկու տարբեր ժանրեր։ Առաջնային հատվածում նկարչուհին պատկերել է տաք ու վառ գունային թրթռուն վրձնահարվածներով նատյուրմորտ՝ հետին հարթություն մղելով սեփական ինքնանկարը և ստեղծելով գունային ներդաշնակ հակադրություն։ Իր ինքնանկարում Արփենիկ Նալբանդյանը արտացոլել է հայուհու դասական կերպարը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ««Ինքնանկար հայելու մեջ»». Արխիվացված է օրիգինալից 2022-05-20-ին. Վերցված է 2019-03-16-ին.
