Կոլտնտեսուհին հանգստի ժամին (Արփենիկ Նալբանդյան)
Արտաքին տեսք
| տեսակ | գեղանկար |
|---|---|
| նկարիչ | Արփենիկ Նալբանդյան |
| տարի | 1947 |
| բարձրություն | 128 սանտիմետր |
| լայնություն | 104 սանտիմետր |
| նյութ | կտավ և յուղաներկ |
| գտնվում է | Հայաստանի ազգային պատկերասրահ |
| հավաքածու | Հայաստանի ազգային պատկերասրահ |
պատկերված են
| |
| կայք | |
Ծանոթագրություններ | |
«Կոլտնտեսուհին հանգստի ժամին», ՀԽՍՀ վաստակավոր նկարչուհի Արփենիկ Նալբանդյանի 1947 թվականին ստեղծած կտավը։ Գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուում[1]։
Կտավն ունի 128 սմ բարձրություն, 104 սմ լայնություն, նյութը՝ կտավ, յուղաներկ։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արփենիկ Նալբանդյանի դիմանկարային կոմպոզիցիաներից է 1947 թվականին ստեղծված «Կոլտնտեսուհին հանգստի ժամին» կտավը։
Նկարչուհին երիտասարդ կոլտնտեսուհու կերպարն ստեղծել է կոնկրետ և խիստ բնորոշ գծերով։ Արփենիկ Նալբանդյանը իր կտավներում գովերգում է աշխատանքը։ Կոլտնտեսուհին հանգստի ժամին կտավում դիտողը տեսնում է բարոյական ու հոգեկան բավարարում ստացած մարդու կերպարը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ««Կոլտնտեսուհին հանգստի ժամին»». Արխիվացված է օրիգինալից 2022-08-18-ին. Վերցված է 2019-03-16-ին.
