Իմ երեխաները (նկար, Արփենիկ Նալբանդյան)
Jump to navigation
Jump to search
տեսակ | գեղանկար |
---|---|
նկարիչ | Արփենիկ Նալբանդյան |
տարի | 1959 |
բարձրություն | 85 սանտիմետր |
լայնություն | 64 սանտիմետր |
նյութ | կտավ և յուղաներկ |
պատկերված են
| |
կայք |
«Իմ երեխաները», ՀԽՍՀ վաստակավոր նկարչուհի Արփենիկ Նալբանդյանի 1959 թվականին ստեղծած կտավը։ Գտնվում է Իսաբեկյան ընտանիքի հավաքածուում:
Կտավն ունի 85 սմ բարձրություն, 64 սմ լայնություն, նյութը՝ կտավ, յուղաներկ[1]։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արփենիկ Նալբանդյանի դիմանկարային աշխատանքների մեջ գեղարվեստական հիանալի գծեր են դրսևորվում: Իր երեխաների` Մհերի և Արամի դիմանկարում, որը Արփենիկ Նալբանդյանը ստեղծել է կյանքի վերջին տարիներին, կոմպոզիցիոն անմիջական ընկալմամբ հեղինակը ներկայացրել է երկու եղբայրների, որոնցից մեծն արդեն պատանի է և իր հետաքրքրությունների, մտածումների ուրույն աշխարհն ունի, իսկ փոքրը` զգայուն և ջերմ, ավելի անմիջական է[2]: Մեծի դիմանկարում նկարչուհին ցույց է տալիս հոգատարությունը դեպի կրտսեր եղբայրը: