Խնձորեսկ. էտյուդ (նկար, Արփենիկ Նալբանդյան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խնձորեսկ. էտյուդ
տեսակգեղանկար
նկարիչԱրփենիկ Նալբանդյան
տարի1962
բարձրություն50 սանտիմետր
լայնություն34,5 սանտիմետր
նյութստվարաթուղթ և յուղաներկ
գտնվում էՀայաստանի ազգային պատկերասրահ
հավաքածուՀայաստանի ազգային պատկերասրահ
կայք
Ծանոթագրություններ

«Խնձորեսկ. էտյուդ (նկար, Արփենիկ Նալբանդյան)», ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Արփենիկ Նալբանդյանի 1962 թվականին ստեղծած կտավը, որը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արփենիկ Նալբանդյանի ստեղծագործության վերջին շրջանին է պատկանում Խնձորեսկում կատարած մի էտյուդ, որը գունային հարաբերությունների ճշտությամբ, տոնային նուրբ երանգավորմամբ, անմիջականությամբ, վրձնահարվածի ակնթարթային ուժով բացառիկ է նկարչուհու աշխատանքների մեջ։ Այս կտավը տիպական հայկական գյուղի նկարագիր է։ Չնայած այն կրում է գեղանկարչական ճեպանկարի բնույթ, սակայն ավելի ավարտուն է, քան կարող էր լինել երկարատև աշխատանքից հետո։ Այն հագեցած է գույնի շռայլումով և ամփոփում է հեղինակի` բնությունից ստացած վառ տպավորությունը։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արփենիկ Նալբանդյանը նկարը պատկերել է կտավի վրա, յուղաներկով, նկարի չափսերն են՝ 50x34.5 սմ, նյութը՝ ստվարաթուղթ[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]