Բջնի (էտյուդ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բջնի
տեսակգեղանկար
նկարիչԱրփենիկ Նալբանդյան
տարի1954
բարձրություն49 սանտիմետր
լայնություն35 սանտիմետր
ժանրբնանկար
նյութկտավ և յուղաներկ
գտնվում էՀայաստանի ազգային պատկերասրահ
հավաքածուՀայաստանի ազգային պատկերասրահ
կայք
Ծանոթագրություններ

Բջնի, ՀԽՍՀ վաստակավոր նկարչուհի Արփենիկ Նալբանդյանի 1954 թվականին ստեղծած էտյուդը։ Գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում[1]։

Էտյուդն ունի 49 սմ բարձրություն, 35 սմ լայնություն, նյութը՝ ստվարաթուղթ, յուղաներկ[2]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1950-ական թվականներից սկսած նկատելի բեկումը Արփենիկ Նալբանդյանի ստեղծագործության մեջ դրսևորվում է ոչ միայն գույնի օգտագործման, տարածական խնդիրներն ու պլեներային հարցերը լուծելիս, այլև այն նշանավորվում է նոր մոտեցմամբ, հատկապես թեմատիկ-կոմպոզիցիոն պատկերի կառուցման հարցերում։

Նկարչուհու ներկապնակի փոփոխությունը ամենից ավելի նկատելի է բնանկարում։ 1954 թվականին ստեղծած «Բջնի» էտյուդում հյութեղ գույներն, աստիճանաբար իրար հաջորդելով, հանգում են երկնի լազուր կապույտին՝ ստեղծելով անթերի հեռանկար և ավարտուն հորինվածք։ Աշխատանքի լուսառատությունն ու պարզությունը դիտողի մոտ զարթեցնում են հաճելի տրամադրություն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Նալբանդյան Արփենիկ Արշակի | Բջնի (էտյուդ) - Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am. Վերցված է 2019 թ․ մարտի 16-ին.
  2. «Արփենիկ Նալբանդյան 1916-1964. Բջնի, էտյուդ. 1954, ստվարաթուղթ, յուղաներկ, 49×35, Հայաստանի ազգային պատկերասրահ | Eduard Isabekyan». Վերցված է 2019 թ․ մարտի 16-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]