Խնձորեսկի երեխաները (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խնձորեսկի երեխաները
տեսակգեղանկար
նկարիչԱրփենիկ Նալբանդյան
տարի1962
բարձրություն68 սանտիմետր
լայնություն67,5 սանտիմետր
նյութկտավ և յուղաներկ
գտնվում էՀայաստանի ազգային պատկերասրահ
հավաքածուՀայաստանի ազգային պատկերասրահ
կայք
Ծանոթագրություններ

«Խնձորեսկի երեխաները», ՀԽՍՀ վաստակավոր նկարչուհի Արփենիկ Նալբանդյանի 1962 թվականին ստեղծած կտավը։ Նկարը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում[1]։

Կտավն ունի 68 սմ բարձրություն, 67.5 սմ լայնություն, նյութը՝ կտավ, յուղաներկ[2]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արփենիկ Նալբանդյանը «Խնձորեսկի երեխաները» կտավը ստեղծել է 1962 թվականին։ Կոմպոզիցիան առանձնանում է իր պարզությամբ և անմիջականությամբ։ Նկարի գլխավոր կերպարները ժպտադեմ, կենսախինդ ու բարեհամբույր երեք աղջիկների ֆիգուրներ են, որոնց նկարչուհին հմտորեն տեղադրել է Խնձորեսկի սարն ի վեր բարձրացող տների աստիճանաձև ֆոնի վրա։ Նկարը ողողված է լույսով, գույները հնչեղ են, թափանցիկ, մաքուր, որոնց ընդգծված հակադրությունները ավելի են կենդանացնում նկարը։ Վրձնահարվածները հստակ են ու համարձակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]