Աղբյուրի մոտ (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աղբյուրի մոտ
տեսակգեղանկար
նկարիչԱրփենիկ Նալբանդյան
տարի1957
բարձրություն63 սանտիմետր
լայնություն85 սանտիմետր
նյութկտավ և յուղաներկ
գտնվում էՀայաստանի ազգային պատկերասրահ
կայք
Ծանոթագրություններ

«Աղբյուրի մոտ», ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Արփենիկ Նալբանդյանի 1957 թվականին ստեղծած կտավը, որը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում[1]։ Նկարն աչքի է ընկնում սուր դիտողականությամբ և նուրբ քնարականությամբ[2]։

Նկարի չափսերն են՝ 63x85 սմ, նյութը՝ կտավ, յուղաներկ[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արփենիկ Նալբանդյանի ստեղծագործական թեմատիկայում մեծ տեղ է զբաղեցրել խորհրդային կյանքը, հասարակ ժողովրդի առօրյան։ Նրա ստեղծագործական կյանքի երկրորդ շրջանում կտավները դառնում են ավելի կենսալի և գեղարվեստական ձևի առումով ավելի հասուն։

«Աղբյուրի մոտ» կտավը հեղինակը ստեղծել է տարված լինելով Բջնիի բնաշխարհով և ծանոթանալով տեղի բնակչության կյանքին ու առօրյային։ Բջնիում կատարված աշխատանքների մեջ ամբողջանում են Նալբանդյանի ստեղծագործական որոնումները և նկատելի են դառնում նկարչուհու արվեստի զարգացման հետագա ուղիները[4]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Աղբյուրի մոտ» կտավը լի է լուսավոր կոլորիտով, հարուստ երանգներով, օդառատ է։ Սյուժեն պատկերելու համար Նալբանդյանն առանձին որոնումներ չի կատարել, այլ պատկերել է այն, ինչ տեսել է։ Արտաքինից չերևացող, բայց մտածված դասավորությունները, ֆիգուրների ներքին, իմաստավորված կապը, միջավայրի ակտիվ օգտագործումը կենսական համոզչականություն են հաղորդում աշխատանքին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ». gallery.am. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 9-ին.
  2. «Արփենիկ Նալբանդյանի մասին armeniaculture.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 17-ին.
  3. Աղբյուրի մոտ (1957), Տեղագրություն՝ Հայաստանի ազգային պատկերասրահ(չաշխատող հղում)
  4. Արփենիկ Նալբանդյան.վիրտուալ թանգարան

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արփենիկ Նալբանդյանի ստեղծագործությունների ցուցահանդեսի կատալոգ (Նախաբան` Ե. Մարտիկյան, խմբագիր` Ե. Կուրդոյան) – Ե., 1948
  • Հայաստանի պետական պատկերասրահ – կատալոգ, Ե., 1965, էջ 137
  • Արփենիկ Նալբանդյան 100 (Հեղինակ` Հ Բադալյան) – կատալոգ, Ե., 2016

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]