«Կապույտ գնացքի» գաղտնիքը
«Կապույտ գնացքի» գաղտնիքը The Mystery of the Blue Train | |
---|---|
![]() | |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Ժանր | Վեպ |
Հեղինակ | Ագաթա Քրիստի |
Երկիր | ![]() |
Բնագիր լեզու | Անգլերեն |
Հրատարակչություն | Էքսմո |
Հրատարակություն | 1928 |
Նախորդ | Մեծ քառյակը |
Հաջորդ | Յոթ թվահարթակների գաղտնիքը |
«Կապույտ գնացքի» գաղտնիքը, ինչպես նաև «Կապույտ էքսպրեսի» գաղտնիքը (անգլ.՝ The Mystery of the Blue Train) - 1928 թվականի Ագաթա Քրիստիի վեպը Էրքյուլ Պուարոյի ստեղծագործությունների շարքից։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Պուարոն նստում է «Կապույտ գնացք» (ֆր.՝ Le Train Bleu), որը ուղևորվում է դեպի Լազուր ափ։ Այդ նույն գնացքն է նստում նաև Քեթրին Գրեյը, ով առաջին անգամ ժառանգություն ստանալուց հետո, անց է կացնում ձմեռային արձակուրդները Անգլիայից դուրս։ Գնացքում նա ծանոթանում է հարուստ ամերիկացի ժառանգորդուուհու՝ Ռութ Քեթթերինգի հետ, ով փախչել է իր ընտանիքից, հանդիպելու համար իր սիրեկանին։ Հաջորդ առավոտյան Ռութին հայտնաբերում են սպանված իր կուպեում։ Գողացված են անգին սուտակներ, որոնք, հնարավոր է, ժամանակին պատկանում էին Եկատերինա երկրորդին։ Բացի այդ, կուպեի մոտ սպանված զոհը նկատել էր մի կասկածելի մարդու։ Այդ ամենը դրդում է Պուարոյին սկսել մարդասպանի որոնումները։
Վեպի սյուժեն հիմնված է 1923 թվականի «Պլիմության էքսպրես» (անգլ.՝ The Plymouth Express) պատմվածքի վրա, որը զետեղվել է «Պուարոյի նախկին գործերը» (անգլ.՝ Poirot's Early Cases) պատմվածքների հավաքածուի մեջ, որը հրատարակվել է Բրիտանիայում միայն 1974 թվականին, իսկ ԱՄՆ-ում 1951 թվականին։
Այդ վեպում առաջին անգամ հայտնվում է Սենթ-Մերի-Միդ (англ. St. Mary Mead) փոքրիկ գյուղի մասին նկարագրությունը, որը հետագայում դառնում է Միսս Մարփլի տունը։
Վեպի կերպարները[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էրքյուլ Պուարո - հիասքանչ մասնավոր դետեկտիվ
- Ռուֆուս Վան Ալդին - ամերիկացի միլիոնատեր
- Ռութ Քեթթերինգ - Ռուֆուսի դուստրը
- Դերեք Քեթթերինգ - Ռութի ամուսինը
- Միրել - պարուհի, Դերեքի սիրուհին
- Մայոր Ռիչարդ Նայտոն - նախկին զինվորական, Վան Ալդինի քարտուղարը
- Ադա Մեյսոն - Ռութի աղախինը
- Քեթրին Գրեյ - երիտասարդ անգլիացի կին
- Ռոզալի Թեմփլին - Քեթրինի զարմուհին
- Լենա Թեմփլին - Ռոզալիի դուստրը
- Կոմիսար Կո - ոստիկանության կոմիսար
- Ջորջ - Պուարոյի սպասավորը
Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]
Վեպի սյուժեն ընկած է Ագաթա Քրիստիի Պուարո շարքի «Երկնագույն գնացքի գաղտնիքը» (2005) շարքի հիմքում [1]։ Էրքյուլ Պաուրոյի դերում էր՝ Դևիդ Սուշեն։ Ամերիկացի միլիոնատեր՝ Ռուֆուս Վան Ալդենի դերում էր՝ Էլիոտ Գուլդը։