Հելոուին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հելոուին
Ջեյքի դդումը
Ջեյքի դդումը
Տեսակ Միջազգային տոն
Տոնվում է ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
{{{2}}} Իռլանդիա
{{{2}}} ՄԹ
Flag of Canada.svg Կանադա
{{{2}}} Հայաստան
և որոշ այլ երկրներում :
Նշվում է Հոկտեմբերի 30-31
Կապված է Սամայն, Բոլոր սրբերի օր

Հելոուին (Անգլերեն` Halloween), Բրիտանական կղզու, Իռլանդիայի և ներկայիս Ֆրանսիայի մի մասի նախկին բնակիչները` կելտերի գլխավորը տոներից մեկը կոչվում էր Սամայն։ Տոնի օրը, որ համընկնում էր հոկտեմբերի ավարտին և նոյեմբերի սկզբին (հիմնականում՝ հոկտեմբերի 31 – նոյեմբերի 1)։ Սամայնի գիշերը մարում էին բոլոր լույսերը, որպեսզի մարդիկ իրենց տների կրակը նորովի վառեին դրուիդների՝ կելտ քրմերի խարույկից։ Խորհրդավոր համարվող այս գիշերը, սակայն, համարվում էր նաև ամենասարսափազդուն, քանզի հեթանոս կելտերը հավատում էին, թե այդ գիշեր գրեթե վերանում է մարդկանց և նրանց հանդեպ բացասաբար տրամադրված «սիդ կոչվող վհուկների միջև առկա վարագույրը, ինչի արդյունքում իբր սիդերը ներխուժում էին կելտական քաղաքներ, իսկ մարդիկ անակնկալ կորչում էին` հայտնվելով սիդերի աշխարհում։ Բրիտանիայի և իռլանդիայի քրիստոնեացումից հետո կելտերը թեև հրաժարվեցին Սամայնը նշելուց, սակայն դրա հետ կապված մի շարք սովորույթներ ու սնահավատություններ դեռևս մնացին կենսունակ։ 835թ. Հռոմի Գրիգոր 4-րդ Պապի օրհնությամբ Արևմտյան եկեղեցին հաստատեց «Բոլոր սրբերի տոնի հիշատակումը կատարել Նոյեմբերի 1-ին, ինչի համար հոկտ. 31-ի լույս նոյ. 1-ի գիշերն սկսեց կոչվել "All Hallows Eve" (թարգմ.` բոլոր սրբերի նախօրե): Հետագայում արտահայտությունը բառափոխվեց և ստացավ Hallowen անվանումը: Հեթանոսական և քրիստոնեական տոների ամսաթվերի այս համընկնումը ակամայից պատճառ հանդիսացավ, որ «Բոլոր սրբերի տոնը» բուն և փոխաբերական իմաստներով զգեստավորվի կելտական Սամայնի տարրերով և հասնի մինչև նոր ժամանակներ։ Այսպիսով՝ հոկտեմբերի 31-ի լույս նոյեմբերի 1-ի գիշերը ԱՄՆ-ում և Եվրոպայում նշվում է Հելոուինի տոնը։ Ամերիկացիներն այն նաև անվանում են «Դդումի տոն»։ Դդումը Հելոուինի չար ուժերի գլխավոր հատկանիշն է։ Այս օրը նրանք դդումից տարբեր ուտելիքներ են պատրաստում ու համտեսում։ Բացի ուտելիքներից դդումներով փորագրություններ են անում, մոմեր վառում դդմի ներսում և այլն։ Անգամ լողում են դդումե նավակներով։ Եվ մեծահասակները, և երեխաները անհամբերությամբ են սպասում տոնին։ Այս օրը երեխաները թակում են մարդկանց դռներն ու քաղցրավենիք պահանջում։

Զգեստները[խմբագրել]

Կախարդների, վհուկների, ուրվականների, վամպիրների, կմախքների և սատանաների տեսքերով տարբեր դիմակներ և զգեստներ կրելն այս տոնի պարտադիր պայմաններից մեկն է։ Տարածված են սարսափ գրականության, ինչպես նաև Universal ընկերության սարսափ-ֆիլմերի (Դրակուլա, Մումիա, Ֆրանկենշտեյն և այլն) հերոսների զգեստները։ Տների ձևավորման ժամանակ օգտագործվում են աշնանային մոտիվները, օրինակ՝ գյուղական խրտվիլակները։ Հելոուինի հիմնական թեմաներն են մահը, չարը, կախարդությունը և հրեշները։ Ավանդական գույներ են հանդիսանում նարնջագույնն ու սևը։[1].

Քաղցրավենիք խնդրելը[խմբագրել]

Հելոուինի ժամանակ քաղցրավենիք խնդրելն (Անգլերեն` Trick-or-treating) ընդունված արարք է, որն անում են զգեստավորված երեխաները: Նրանք այցելում են տնից տուն, որպես հյուրասիրություն խնդրում են կոնֆետներ (որոշ տեղերում` փող) հարցնելով՝ "Trick or treat?" (Խորամանկություն թե՞ հյուրասիրություն)։

Ջեքի լապտերը[խմբագրել]

Տոնակատարության գլխավոր խորհրդանիշն է այսպես կոչված Ջեքի լապտերը (անգլ.՝ Jack-o'-lantern). Այն իրենից ներկայացնում է դատարկ դդմի գլուխ, որի վրա կտրվածքներ անելով պատկերում են չարագուշակ ծիծաղացող դեմք։ Դդմի ներսում տեղադրվում է վառվող մոմ։

Առաջին անգամ «Ջեքի լուսատուները» հայտնվել են Մեծ Բրիտանիայում։ Այն պատրաստելու համար սկզբնական շրջանում օգտագործվում էր ճակնդեղ։ Համարվում էր, որ Բոլոր սրբերի օրը տան մոտ ճակնդեղ դնելով կարելի է այնտեղից վռնդել չար ոգիներին։[2]. ԱՄՆ-ում Հելոուինի տոնակատարության ժամանակ լուսատուներն սկսեցին պատրաստել դդումներից, որնք ավելի հասանելի և ավելի էժան էին։

Հելոուինը նշող երկրները[խմբագրել]

Այս տոնը նշվում է հետևյալ երկրներում.

Բուն երկրներում[խմբագրել]

Որոշ երկրներում[խմբագրել]

Հելոուինը Հայաստանում[խմբագրել]

Հելոուինը Հայաստանում նշվում է արդեն մի քանի տարի, հիմնականում երիտասարդները Party-ներ են կազմակերպում Երևանյան ակումբներում։ Հելոուինյան օրենքները Հայաստանում դեռևես շատ քիչ են տարածված։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Simpson, Jacqueline All Saints' Day in Encyclopedia of Death and Dying, Howarth, G and Leeman, O (2001)London Routledge ISBN 0-415-18825-3, p.14 Halloween is closely associated in folklore with death and the supernatural.
  2. Arnold, Bettina (2001-10-31)։ «Bettina Arnold – Halloween Lecture: Halloween Customs in the Celtic World»։ Halloween Inaugural Celebration։ University of Wisconsin–Milwaukee: Center for Celtic Studies։ https://pantherfile.uwm.edu/barnold/www/lectures/holloween.html։ Վերցված է 2007-10-16։