Վամպիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nuvola single chevron right.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Վամպիր (այլ կիրառումներ)
Կադր «Պլան 5 բաց տիեզերքից» ֆիլմից

Վամպիր (նաև՝ արնախում, հոգեգեշ, արնալեզ) եվրոպական մի շարք ժողովուրդների հավատալիքներում, գրականության և արվեստի մեջ արնախում և մղձավանջ հարուցող էակ։ «Վամպիր» բառը ծագում է սերբերենից և նշանակում է չղջիկ։

Մարդկանց արյուն խմող հրեշների մասին պատկերացումները գալիս են դեռ հնուց։ Դրանց մեծ մասի համաձայն վամպիրը մահացած հերետիկոսի հոգին է, որը հանգիստ չի գտնում և գիշերները գերեզմանից դուրս է գալիս մարդկանց արյուն խմելու համար։

Ժողովրդական հավատալիքներ[խմբագրել]

Մինչև 19-րդ դարը Եվրոպայում վամպիրը ասոցացվում էր որպես սարսափելի հրեշ որը երեկոները դուրս էր գալիս գերեզմանից։ Սովորաբար վամպիրներ են համարվում ինքնասպանները կամ հանցագործները, իսկ որոշ դեպքերում նաև մեղքեր գործող մարդիկ։ Երբեմն վամպիր կարող են դառնալ բռնության արդյունքում մահացածները։ Ռումինացիների մեծ մասը հավատում է վամպիրների գոյությանը, եվրոպական պատմությունները վկայում են որ վամպիրները ունեն սլավոնական ծագում։

Վամպիրների բնութագիրը[խմբագրել]

Դժվար է ընդհանուր բնութագիր տալ վամիրներին, քանի որ տարբեր են մշակութային հավատալիքները։

  • Վամպիրները կենդանություն ունեցող դիակներ են, որոնք ապրում են հասարակ մահկանացուների արյունով
  • Ըստ Եվրոպական ժողովուրդների հավատալիքների վամպիրները կարող են ապրել մինչև 1000 տարի։ Վամպիրը մի գերբնական արարած է ով ունի ֆիզիկական ուժ, որը շատ անգամ ավելի մեծ է քան սովորական մարդու ուժը։
  • Վամպիրները կարող են գիշերները դուրս գալ իրենց գերեզմաններից։
  • Վամպիրները ունեն առողջ տեսք և կարմիր մաշկ, նաև հաճախակի են գիրանում։
  • Վամպիրին սպանելու ամենատարածված ձևերն են՝ ցցի հանել, գլխատել, այրել մարմինը կամ սպանել ալոճենու փայտից պատրաստված նետով։
  • Վամպիրները խորշում են սխտորից, արևի լույսից, վայրի վարդերից, հաղորդության գինուց։ Ըստ ավանդույթի վամպիրները չեն կարող մտնել եկեղեցի կամ այլ սուրբ վայր
  • Ունեն բավական մեծ ժանիքատամներ
  • Խուսափում և վախենում են խաչերից ու նմանատիպ այլ կրոնական խորհրդանիշերից
  • Նրանք կարող են վերափոխվել տարբեր կենդանիների
  • Չունեն հայելապատկեր, ոչ էլ կարող են երևալ լուսանկարի մեջ
  • Վամպիրները չունեն ստվեր
  • Չեն կարող մտնել որևէ տուն առանց տանտիրոջ հրավերի։