Եփրեմ Խան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Yeprem khan.jpg

Եփրեմ Խան (Եփրեմ Դավթի Դավթյան, 1868 - 1912, մայիսի 6), հայ ազգային-ազատագրական շարժման և ռազմական գործիչ, ֆիդայի ՀՅԴ կուսակցության անդամ։

Ծնվել է Գարդմանքի Բարսում գյուղում (այժմ՝ Ադրբեջանի Շամխորի շրջանում)։ 1880-ականների վերջին անցել է Արևմտյան Հայաստան, միացել Մուշում, Սասունում, Վանում, Էրզրումում և այլուր գործող հայդուկային խմբերին։ Սարգիս Կուկունյանի արշավանքին (1890) մասնակցելու համար ձերբակալվել է, աքսորվել Սիբիր (1892), ապա՝ Սախալին։ 1896-ին աքսորից փախել է Թավրիզ, 1897-ին մասնակցել Խանասորի արշավանքին։ Գործուն մասնակցություն է ունեցել 1905-11-ին իրանական հեղափոխությանը։ Թեհրանի գրավումից (1909) և շահի տապալումից հետո նշանակվել է Թեհրանի ոստիկանապետ, ապա՝ Իրանի կառավարությունը նրան շնորհել է սարդարի (գերագույն զորահրամանատար) կոչում։ Իրանական պատմագրությունը նրան գնահատել է որպես ժամանակի առաջադեմ գործիչ, ժողովրդական հերոս և տաղանդավոր զորավար։ Զոհվել է Սուրջեի ճակատամարտում։ Թաղված է Թեհրանի Հայկազյան (այժմ՝ Դավթյան) դպրոցի բակում։[1]

Եփրեմ Խանի հուշարձանը Թեհրանի Սուրբ Մարիամ եկեղեցու բակում

Գրականություն[խմբագրել]

  • Ռային Իսմայիլ, Եփրեմ խան Սարդար, Թեհրան, 1976։
  • Տիգրան Հայազն, Գ.Ղազարյան, 1000 հայազգի գեներալներ, ծովակալներ։ Երևան, 2009 թ., էջ 91։

Աղբյուրներ[խմբագրել]

  1. (2005) Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին։ Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, էջ 382։