Արմեն Գարո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմեն Գարո
Pastermajian-Karekin.JPG
պետական-հասարակական գործիչ ֆիդայի

Հայաստանի առաջին հանրապետության դեսպանը ԱՄՆ-ում ԱՄՆ

Բնագիր ԱԱՀ՝ Գարեգին Հարությունի Փաստրմաճյան
Ծննդյան օր՝ փետրվարի 9,1872
Ծննդավայր՝ Էրզրում, Էրզրումի վիլայեթ,Օսմանյան կայսրություն
Վախճանի օր՝ մարտի 23,1923
Վախճանի վայր՝ ԱՄՆ ԱՄՆ

Կարեկին Փաստրմաճեան (կամ Գարեգին Փաստրմաճյան) , առավել հայտնի է Արմեն Գարո / Արմեն Կարո, (փետրվարի 9,1872 - մարտի 23,1923),եղել է ՀՅԴ ականավոր առաջնորդներից մեկը և դեսպան, «Նեմեսիս» գործողության կազմակերպիչներից։: Նրա հայրը հայերի մեջ ճանաչում ունեցող Հարություն Փաստրմաճյանն էր: Արմեն Գարոն եղել է Խաչատուր Էֆենդիի թոռը: Արմեն Գարոի անունն է կրում Կանադայում 2005թ. հիմնադրված ՀՅԴ ուսանողների ասոցիացիան:


Բովանդակություն

[խմբագրել] Կենսագրություն

[խմբագրել] Վաղ տարիները,1891-1896թ.

Գարեգին Փաստրմաճյանը ծնվել է Կարինում (այժմ`Էրզրում): Տարրական կրթություն ստացել է Էրզրումի Սանասարյան վարժարանում, որն ավարտել է 1891թ.: Ավելի ուշ` 1894թ. ուսումը շարունակում է Ֆրանսիայում,որտեղ սովորում է գյուղատնտեսություն Նանսի համալսարանի (ֆրանսերեն՝ Nancy-Université) գյուղատնտեսական դպրոցում: Այս ընթացքում անդամագրվում է ՀՅԴ-ին:

[խմբագրել] Զեյթունի ինքնապաշտպանությունը, 1895թ.

Արմեն Գարոն ծրագրել էր հայրենիք վերադառնալ ուսումն ավարտելուց հետո, սակայն ստիպված եղավ հրաժարվել այդ մտքից, երբ ջարդեր ու կռիվներ սկսվեցին Զեյթունում: Թողնելով ուսումը` Արմեն Գարոն որոշում է օգնել Զեյթուն-ի հայրենակիցներին: Շուտով Արմեն Գարոն հայտնվում է Ժնևում, որտեղ դառնում է ակտիվիստ: Ուղարկվում է Եգիպտոս` այնտեղից Զեյթունի ինքնապաշտպանությանը աջակցելու համար: Սարգիս Սրենցի( Sarkis Srentz), Հայկ Թիրաքյանի(Հրաչ), Մաքս Զեվրուզի(Max Zevrouz)-ի հետ թողնում է Եգիպտոսը և անցնում Օսմանյան կայսրություն, որտեղ աջակցում է ՀՅԴ-ի ծրագրերին: Այս շրջանում էլ Գարեգին Փաստրմաճյանը ստանում է Արմեն Գարո մականունը:

[խմբագրել] Օտոմանյան բանկի գրավումը

1rightarrow.png  Տես նաև Բանկ Օտոմանի գրավում 
Արմեն Գարո

1896թ. օգոստոսի 26-ին Բաբկեն Սյունիի(Պետրոս Փարյան) հետ կազմակերպել է միջազգային Օտոմանյան բանկի գրավման գործողությունը, որի նպատակն էր Հայկական հարցի հանդեպ եվրոպական տերությունների ուշադրության հրավիրումը: Խումբը սպառնում էր պայթեցնել բանկը, եթե Արեւմտյան Հայաստանում Թուրքիան բարենորոգումներ չիրականացնի: Արմեն Գարոյի խնդիրն էր բանկային ծառայողների եւ այցելուների փախուստի խոչընդոտումը: Բաբկեն Սյունու զոհվելուց հետո գլխավորել է խումբը: Օգոստոսի 27-ի առավոտյան խումբը եվրոպական տերությունների երաշխիքի ներքո ֆրանսիական շոգենավով հեռացել է Մարսել:

[խմբագրել] 1897-1900թթ.

Ֆիդայիները Ֆրանսիայի Մարսել քաղաքում, Օսմանյան բանկի գրավումից հետո

Այս դեպքերից հետո Արմեն Գարոն անցնում է Եվրոպա` ուսումը շարունակելու: Ֆրանսիայի արտգործնախարար Հոնեթիուն(Hanoteau),սակայն հայտարարում է, որ այն մարդիկ, ովքեր կապ ունեն Օսմանյանն բանկի գրավման հետ պետք է հեռանան երկրից,ուստի Արմեն Գարոն ստիպված է լինում տեղափոխվել Շվեյցարիա,որտեղ շարունակում է ուսումը Ժնևի համալսարանում: Սովորելու հետ մեկտեղ շարունակում է իր գործունեությունը ՀՅԴ-ում: Չնայած երիտասարդ տարիքին Արմեն Գարոն ձեռք էր բերել հեղինակություն և վստահություն ՀՅԴ առաջատար շրջանակներում: 1900թ. նա ավարտում է ուսումը և ստանում բնագիտության և քիմիայի դոկտորի աստիճան: 1901թ. Արմեն Գարոն հիմնում է լաբորատորիա Թիֆլիսում` քիմիայի բնագավառում հետազոտություններ կատարելու համար:

[խմբագրել] 1905-1906թթ. թուրք-թաթարական խռովությունները

1905-1906թթ թուրք-թաթարական խռովությունների ժամանակ ՀՅԴ-ն իրականացրել է զինված գործողություններ: Արմեն Գարոն ղեկավարել է հայերի ինքնապաշտպանական մարտերը Թիֆլիսում: Նրան և 500 կամավորների հաջողվել է խաղաղություն ապահովել Անդրկովկասի մայրաքաղաքում:

[խմբագրել] 1908-1912թթ.

Իրավիճակը Կովկասում կարծես թե գնալով նորմալանում էր: Արմեն Գարոն այս ընթացքում համագործակցում է խոշոր մի ընկերության հետ` զարգացնում է պղնձի մի հանքավայր: Նրա գործն էր մնալ Կովկասում և շարունակել զարգացնել այդ ձեռնարկությունը: Եվ ահա 1908թ. տեղի ունեցավ երիտ-թուրքերի հեղափոխությունը: Էրզրումի հայերը, ինչպես նաև ՀՅԴ-ն, դիմում են Արմեն Գարոին և խնդրում են նրան դառնալ իրենց թեկնածուն Օսմանյան խորհրդարանի առաջիկա ընտրություններում:Արմեն Գարոն դառնում է ՀՅԴ ներկայացուցիչ Օսմանյան խորհրդարանում: Բալկանյան պատերազմի ավարտից հետո հայերի խնդիրները բարձրացվում են ավելի շատ և սրա մեջ իր մեծ դերն ուներ նաև Արմեն Գարոն` Էրզրումի պատգամավորը: Կոստանդնուպոլսում(Ստամբուլ), որպես պատգամավոր գտնվելու չորս տարիների ընթացքում Արմեն Գարոն աշխատել է երկաթգծի օրինագծի վրա, որը հանրությանը հայտնի է որպես Չեստերի օրինագիծ(Chester's bil): Օրենքի գլխավոր նպատակն էր կառուցել երկաթուղիներ հատկապես այն տարածքներում, նկատի ունենալով, որ դրանք հետագայում կանցնեն Ռուսաստանին: Այդ պատճառով Գերմանիան և Ֆրանսիան դեմ էին այդ օրինագծին և խոչընդոտում էին դրա իրականացմանը, որովհետև Ռուսաստանի թշնամիներն էին:Մյուս հնարավոր տարբերակն էր իրականացնել այդ օրինագիծը ամերիկյան կապիտալով, ինչը միևնույն ժամանակ կլիներ հակազդեցություն ռուս-ֆրանկո-գերմանական քաղաքականությանը և նրանց ֆինանսական խարդավանքներին: Չնայած գործադրված ջանքերին հնարավոր չեղավ հաղթահարել գերմանական քաղաքականությանը ինչպես նաև ընդդիմությանը, բայց արդյունքում երկու նախարարներ ստիպված եղան հրաժարական տալ: Թալեաթը «Միություն և առաջադիմություն կոմիտեի» անունից առաջարկում է հանրային աշխատանքների պորտֆոլիո: Նպատակը մեկն էր` նա չէր ցանկանում գնալ որևէ փոխզիջման կառավարության ղեկավարների հետ: 1913թ. ընթացքում Արմեն Գարոն ակտիվ գործունեություն է ծավալում և ակտիո մասնակցություն ունենում Հայկական բարեփոխումների քննարկմանը:Արմեն Գարոն` որպես ՀՅԴ պատվիրակ հանդիպում է գեներալ-տեսուչներին, որոնք պետք է հսկեին բարեփոխումների իրականացումը:

[խմբագրել] Առաջին համաշխարհային պատերազմ

1914թ., Հայ կամավորներ, Խեչո, ԴՐՈ և Արմեն Գարո


1914թ. աշնանը` ռազմական գործողությունները սկսվելուց մեկ ու կես ամիս առաջ,Արմեն Գարոն գնում է Թիֆլիս`Էրզրումի հայկական խորհրդի կողմից ստացված հատուկ հանձնարարությամբ:Այտեղ միանում է Կովկասի Հայոց ազգային խորհրդի կողմից ստեղծված խմբին,որի նպատակը կամավորական ջոկատների ստեղծումն էր:Այս ջանքերի արդյունքում 1914թ. նոյեմբերին ստեղծվում է կամավորական 2-րդ ջոկատը: Նոյեմբերի 14-ին այս ջոկատը Բայազետի մոտ առաջին անգամ մտնում է ճակատամարտի մեջ: Մեկօրյա արյունոտ մարտերից հետո ջոկատի հրամանատար Դրաստամատ Կանայանը ծանր վիրավորվում է: Այդ օրվանից մինչև հաջորդ տարվա մարտ Դրոն մնում է ծանր վիճակում, բայց նրա ջոկատը տալիս է 11 ճակատամարտ Ալաշկերտի, Շատախի, Մալաշկերտի մոտ,մինչև Դրոն վերականգնվում է և վերադառնում: 1915թ. ամռանը Արմեն Գարոն Վանում էր, այստեղ մասնակցում է Վանի ինքնապաշտպանությանը: Խեչոն(ծնվ?-հուլիս 1915թ.) եղել է նրա օգնականը:1917թ. գարնանը,երբ Ռուսաստանի հեղափոխությունը տակնուվրա է անում ամբողջ Կովկասը, Արմեն Գարոն և բժիշկ Հակոբ Զավրիևը մեկնում են Պետրոգրադ Կովկասի գործերի հետ կապված բանակցելու Ռուսաստանի ժամանակավոր կառավարության հետ: 1917թ. Արմեն Գարոն մեկնում է ԱՄՆ,որպես Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդի և Ամենայն հայոց կաթողիկոսի ներկայացուցիչ: Արմեն Գարոն ընտրվել է Հայաստանի առաջին հանրապետության դեսպան ԱՄՆ-ում,Վաշինգտոն:

[խմբագրել] Մահը

Երբ 1915թ. իրականացվում է Հայոց ցեղասպանությունը, Արմեն Գարոն շատ ծանր է տանում, ճնշվում, նրա առողջական վիճակը վատանում է: Հայաստանի առաջին հանրապետության վերացումը ավելի է խորացնում նրա հիվանդությունը: Արմեն Գարոն վախճանվում է 1923թ. մարտի 23-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում` սրտի հիվանդությունից: Արմեն Գարոն համարվում է հայոց ազգային հերոս:

[խմբագրել] Արտաքին հղումներ


Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով