Փարամազ
Փարամազ (Մատթես Սարգիսյան, 1863 - 1915, հունիսի 15) — հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, գրող, Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության անդամ։
Բովանդակություն |
[խմբագրել] Կենսագրություն
Փարամազ ծնվել է Մեղրիում։ Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում (1878-1883)։ 1884-ից զբաղվել է ուսուցչությամբ։ 1897-ին իր ստեղծած ֆիդայիների խմբով անցել է Վան, սակայն ձերբակալվել է և դատապարտվել մահվան։ Բայց Վանի ռուսական փոխհյուպատոսի միջնորդությամբ ազատվել է կալանքից և ուղարկվել Կովկաս։ Փարամազը կազմակերպել է Կովկասի փոխարքա Գոլիցինի ահաբեկումը։ 1908-ի երիտթուրքերի հեղաշրջումից հետո անցել է Թուրքիա, քարոզել Օսմանյան սուլթանությունում ապրող ժողովուրդների միջև բարեկամություն հաստատելու գաղափարը։ Հետագայում անվստահություն է հայտնել երիտթուրքերի նկատմամբ, նրանց անվանել «հայոց դահիճներ»։ Հեղինակել է պիեսներ, հայկական մամուլում հանդես եկել հոդվածներով։ 1914-ի հուլիսի 14-ին թուրքական իշխանությունների կողմից հնչակյանների ձերբակալությունների ժամանակ բանտարկվել է նաև Փարամազը և 19 հոգու հետ կախաղան բարձացվել Կ. Պոլսում։ 2001-ի ծննդավայրում կանգնեցվել է Փարամազի հուշարձանը։[1]
[խմբագրել] Երկեր
- Երկերի ժողովածու, Ե., 1992։
[խմբագրել] Գրականություն
- Հ. Մ. Պողոսյան, Փարամազ, Ե., 1992։
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ (2007) Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ. Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, էջ 629.
