Արմենակ Եկարյան
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմենակ Գրիգորի Եկարյան (1870, մայիսի 10 - 1925, հոկտեմբերի 20) — հայ ազատագրման շարժման գործիչ։
Ծնվել է Վանում։ 1888-ին մտել է Արմենական ազգային-ազատագրական կազմակերպության մեջ։ 1896-ի հայկական ջարդերի ժամանակ կազմակերպությունը Եկարյանին ուղարկել է Ուրմիա (Իրան)` զենք հայթաթելու, սակայն այնտեղ ձերբակալվել է։ Բանտից ազատվելով` 40 զինված մարտիկների հետ եկել է Վան և ստանձնել ինքնապաշտպանության ղեկավարությունը զոհված Մկրտիչ Ավետիսյանի փոխարեն։ Այնուհետև ընտանիքով տեղափոխվել է Ուրմիա։ Երիտթուրքական հեղաշրջումից (1908) հետո վերադարձել է Վան։ 1915-ի վանի ինքնապաշտպանության ղեկավարներից էր, եղել է քաղաքի մարտական ուժերի, հայկական ոստիկանության պետը։ Մահացել է Կահիրեում։[1]
[խմբագրել] Երկեր
- Յուշեր, Կահիրե, 1947։
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ (2005) Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին. Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, էջ 362.