Արաբո
Արաբո (Առաքել, Ստեփանոս Մխիթարյան, 1863 - 1893), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, առաջին ֆիդայիներից (1880-ականներին)։
Ծնվել է Բիթլիսի նահանգի Կուռթեր գյուղում։ Սովորել է Մուշի Առաքելոց վանքի դպրանոցում։ Գործել է Սասունի, Տարոնի գյուղերում։ Ինքնապաշտպանության նպատակով կազմակերպել է զինված խումբ։ 1882-ին թուրք իշխանությունները Բերդակ գյուղում ձերբակալել են Արաբոյին, դատապարտել 15 տարվա բանտարկության, սակայն փախել է բանտից, շարունակել իր գործունեությունը։ 1889-ից սկսած` քանիցս այցելել է Կովկաս, 1892-ին Թիֆլիսում մասնակցել է ՀՅԴ կուսակցության 1-ին ընդհանուր ժողովին։ Գյալիսորի ձորում ընդհարվել է քրդերի հետ և զոհվել։
Հյուսվել են Արաբոյի խիզախությունը գովերգող երգեր։[1]
http://www.youtube.com/watch?v=1iApvB1YQoA&feature=relatedԵրգ Արաբոյի մասին
- ↑ (2005) Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին։ Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, էջ 150։