Հակոբ Կոտոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հակոբ Կոտոյան
(Հաջի Հակոբ)

Ծնվել է1864(1864)
ԾննդավայրՄուշ
Մահացել է1915
Մահվան վայրՄուշ
ԱզգությունՀայ
Մասնագիտությունֆիդայի
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոտոյան (այլ կիրառումներ)

Հակոբ Գևորգի Կոտոյան կամ Հաճի (1864, Մուշ, Թուրքիա - հուլիսի 1, 1915(1915-07-01), Մուշ, Թուրքիա), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակոբ Կոտոյանը սովորել է Մուշի կենտրոնական վարժարանում և Դիարբեքիրում։ 1894 թվականին գործակցել է հնչակյան հայտնի գործիչ, ապագա Կիլիկիայի Հանրապետության (1921-1923) նախագահ Միհրան Տամատյանի հետ։

Հակաթուրքական գործունեության համար դատապարտվել է 15 տարվա բանտարկության և աքսորվել Սինոպ (Տրապիզոնի վիլայեթ1895 թվականին ընդհանուր ներմամբ վերադարձել է աքսորավայրից։ 1890-ական թվականներին Տարոնում (Բիթլիսի վիլայեթ) մասնակցել է հայ ազատագրական շարժումներին։

1901 թվականի զինված հակամարտության ժամանակ Անդրանիկ Օզանյանի ղեկավարությամբ Առաքելոց վանքի շրջանում մասնակցել է թուրքական 4-5 հազարանոց զորքի դեմ տեղի ունեցած ճակատամարտին, որը տևել է 21 օր։ 1903-1904 թվականներին մասնակցել է սասունցիների ազատագրական պայքարին, 1906-1908 թվականներին, Եփրեմ Խանի հետ՝ Իրանի հեղափոխական շարժումներին՝ 1905-1907 թվականներին։

1912-1914 թվականներին ընտրվել է Մուշի քաղաքային ժողովի անդամ։ 1915 թվականի հուլիսի 13-ին, եռօրյա արյունահեղ մարտերից հետո, Կոտոյանը և նրա մի քանի զինակիցներ ընտանիքներով այրվել են թուրքերի հրդեհած շենքերում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 639