Կարապետ Թուրսարգսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարապետ Թուրսարգսյան
Ծնվել է1871[1][1][2]
ԾննդավայրԶեյթուն, Օսմանյան կայսրություն
Մահացել է1937[1][2]
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
Ազգությունհայ
Մասնագիտությունգրող և ռազմական գործիչ
ԿուսակցությունՍոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն
 Garabed Toursarkisian Վիքիպահեստում

Կարապետ Թուրսարգսյան, Աղասի (1871[1][1][2], Զեյթուն, Օսմանյան կայսրություն - 1937[1][2]), ազգային-ազատագրական շարժման գործիչ։ Հնչակյան կուսակցության անդամ։

Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում։ Վաղ հասակում ընդգրկվել է ազատագրական պայքարի մեջ։ 1884-1896 թվականների հայկական կոտորածների ժամանակ, 5 կուսակիցների (Ապահ, Մլեհ (Ասատուր Տամկաճյան), Հրաչյա Մարալ (Գրիգոր Ղարիբյան), Կարապետ Նշան) հետ ղեկավարել է Զեյթունի հայերի մի քանի ամիս տևած հերոսական պաշտպանությունը թուրք և քուրդ ջարդարարներից։

Գրել է «Զեյթունի պատմություն» գիրքը (2 հատոր, 1962), որը թարգմանվել է ֆրանսերեն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարապետ Թուրսարգսյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարապետ Թուրսարգսյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։