Սաքո Սևքարեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սևքարեցի Սաքո
Սարգիս Սարիբեկի Ծովանյան
Sevkareci.jpg
հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի
Անունը Սևքարեցի Սաքո
Բնօրինակ
անունը
Սարգիս Սարիբեկի Ծովանյան
Ծնվել է հունվարի 14, 1870
Ծննդավայր Սևքար
Մահացել է նոյեմբերի 13, 1908
Մահվան վայր Պարսկաստան

Սևքարեցի Սաքո, Անմեղ, Անմեղյան (Ծովանյան Սարգիս Սարիբեկի) (հունվարի 14, 1870 գ. Սևքար (ՀՀ Տավուշի մարզում) - նոյեմբերի 13, 1908), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի։ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ։ Ազգային-ազատագրական գաղափարների ձևավորմանը մեծապես նպաստել է Սարգիս Կուկունյանի հետ ծանոթությունը (1890 թվականին), Քրիստափոր Միքայելյանի, Ստեփան Զորյանի (Ռոստոմ) հետ համագործակցությունը։ 1892 թվականին հաստատվել է պարսկա-թուրքական սահմանին, Դերիկի վանքում (որը հենակետ էր դեպի Երկիր ճանապարհին, մասնակցել քրդերի դեմ այդտեղ մղված կռիվներին, նպաստել զինատար խմբերի անցմանը Արևմտյան Հայաստան, ուղեկցել Պարսկաստան անցնող կամավորներին։ Մասնակցել է 1897 թվականի Խանասորի արշավանքին (որպես հեծյալ խմբի հրամանատար)։ Հայդուկային գործունեության համար 1899 թվականին ձերբակալվել է և թուրքական դատարանի կողմից դատապարտվել 101 տարվա բանտարկության, ապա՝ մահվան։ Սակայն 1901 թվականին հանձնվել է ռուսական իշխանությունների դատին, որոնք նրան շուտով ազատ են արձակել։ 1905 թվականի հայ-թաթարական ընդհարումների ժամանակ կազմակեպել է Ղազախ-Շամշադինի ինքնապաշտպանությունը։ 1907 թվականին մասնակցել է ՀՀԴ 4-րդ ընդհանուր ժողովին, որտեղ որոշվել է օգնել սկսված Իրանական հեղափոխությանը։ Որպես հեծյալ խմբի հրամանատար՝ ուղևորվել է Պարսկաստան, սակայն ճանապարհին հիվանդացել է խոլերայով և մահացել։

Աղբյուրներ[խմբագրել]

  • Վալադյան Վ., Սևքարեցի Սաքոն, «Հայրենիք», Բոսթոն, 1959, № 2-8

Արտաքին հղումներ[խմբագրել]