Իգնատ Մամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Իգնատ Մամյան
Ծնվել էօգոստոսի 22, 1947(1947-08-22)
ԾննդավայրՆոյեմբերյան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էհունիսի 26, 2008(2008-06-26) (60 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունգրող և հրապարակախոս
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1978)
ԱնդամակցությունՀայաստանի ժուռնալիստների միություն և ՀԳՄ
ԱշխատավայրԾիածան, Սովետական Հայաստան, Ծիածան, Գրական թերթ, Առավոտ և ՀԳՄ
Իգնատ Մամյան Վիքիքաղվածքում
Իգնատ Մամյան Վիքիդարանում

Իգնատ Հմայակի Մամյան (օգոստոսի 22, 1947(1947-08-22), Նոյեմբերյան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 26, 2008(2008-06-26), Երևան, Հայաստան), հայ գրող, հրապարակախոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1978 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը
  • 1967-1968 թվականներին աշխատել է Այրումի պահածոների գործարանում
  • 1969-1975 թվականներին աշխատել է Նոյեմբերյանի շրջանային «[Ծիածան (թերթ, Նոյեմբերյան)[Ծիածան]]» թերթում նախ որպես գրական աշխատող, ապա նամակների բաժնի վարիչ
  • 1972 թվականին ԽՍՀՄ ժուռնալիստների միության, 1984 թվականին՝ Հայաստանի գրողների միության անդամ է
  • 1976-1982 թվականներին՝ «Սովետական Հայաստան» թերթի սեփական թղթակից
  • 1980-1982 թվականներին՝ Նոյեմբերյանի շրջանային «Ծիածան» թերթի գլխավոր խմբագիր
  • 1982-1990 թվականներին՝ ՀԳՄ «Գրական թերթի» պատասխանատու քարտուղար
  • 1990-1991 թվականներին՝ Հայաստանի իրավաբանների միության «Ձայն օրինաց» շաբաթաթերթի, իսկ 1991-1992 թվականներին՝ Հայաստանի իրավաբանների միության «Իրավաբանական թերթ» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր
  • 1992-1994 թվականներին աշխատել է Հայաստանի պաշտպանության նախարարության «Հայ զինվոր» պաշտոնաթերթում՝ որպես գլխավոր խմբագրի տեղակալ
  • 1994 թվականին եղել է՝ «Առավոտ» օրաթերթի հիմնադիր գլխավոր խմբագիրը
  • 1995-1996 թվականներին նշանակվել է Դիլիջան քաղաքի ՆԳ բաժնի պետ
  • 1996-1998 թվականներին աշխատել է Հայաստանի գրողների միությունում՝ որպես նախագահի օգնական
  • 2000 թվականին հիմնադրել է Նովոսիբիրսկի հայկական ազգային մշակութային ինքնավարության «Կռունկ» թերթը
  • 2001-2003 թվականներին եղել է Հայաստանի գրողների միության գործադիր տնօրենը, 2003 -2005 թվականներին՝ Հայաստանի գրողների միության «Սևան» ստեղծագործական տան տնօրենը
  • 2003-2007 թվականներին եղել է «Նոյեմբերյան» հասարակական կազմակերպության «Եզերք» թերթի գլխավոր խմբագիրը[1]

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ է բազմաթիվ հրապարակախոսական հոդվածների, մեկ տասնյակից ավելի գրքերի, այդ թվում՝ վավերագրական վիպակների, որոնք նվիրված են մեր ազգային-ազատագրական պայքարի նորագույն էջերին։ «Գեղամ կամ ընդհատված թռիչք» (1994) գրքույկում, «Վիրավոր լեռան ճիչը» (2005), «Մարտնչող լեռնահովիտ» (2006) վեպերում անդրադարձել է Ղարաբաղյան ազատագրական պատերազմին[2]։ Բանաստեղծությունների ժողովածուներ՝

  • «Հանդի հացը», 1978։
  • «Երկնաքարեր», 1985։
  • «Մեթերհեմ բանտի կալանավորը», 1989, 336 էջ։
  • «Ֆիդայիներ», 1990, 160 էջ։
  • «Ոգեկանչ», 1996։
  • «Վայրի մեղր», 1999։
  • «Գնչուհի Լելան»
  • «Արծաթե եզերք» վեպ, 2003 ։
  • «Եղերական լուսաբաց» վավերագրական վիպակ, 1992։

Նրա բանաստեղծությունները թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, ուկրաիներեն։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1997 թվականին «Հայ գրականության բարեկամներ» մշակութային բարեգործական միության մրցանակ՝ «Ֆիդայիներ» և «Եղերական լուսաբաց» գրքերի համար
  • 2001 թվականին Քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակվելու 1700-ամյակի առթիվ հայտարարված լավագույն բանաստեղծության համար մրցանակ
  • 2002 թվականին Երևան քաղաքին նվիրված լավագույն բանաստեղծության համար մրցանակ
  • 2007 թվականին Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալ

Երկերի մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երկնաքարեր, Երևան, 1985, 136 էջ։
  • Հիշողության կղզիներ (ակնարկներ), Երևան, 1987, 308 էջ։
  • Մեթերհեմ բանտի կալանավորը, Երևան, 1989, 336 էջ[3]։
  • Ֆիդայիներ, Երևան, 1990, 152 էջ։
  • Եղերական լուսաբաց, Երևան, 1992, 125 էջ։
  • Գեղամ կամ ընդհատված թռիչք, Երևան, 1994, 56 էջ։
  • Ոգեկանչ (բանաստեղծություններ), Երևան, 1996, 105 էջ[4]։
  • Վայրի մեղր (բանաստեղծություններ), Երևան, 1999 196 էջ[5]։
  • Արծաթե եզերք (վեպ), Երևան, 2003, 201 էջ[6]։
  • Վիրավոր լեռան ճիչը, Երևան, 2005, 264 էջ։
  • Մարտնչող լեռնահովիտ, Երևան, 2006, 320 էջ։
  • Երկիր ծննդավայր, Երևան, 2007, 292 էջ։
  • Տոհմականչ (հուշեր Ջանվելյանների մասին), Երևան, 2008, 160 էջ։
  • Հեռավոր զանգերի կանչը (պատմվածքներ), Երևան, 2008, 248 էջ։
  • Հավերժական տագնապներ (բանաստեղծություններ), Երևան, 2021, 137 էջ։

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Արարատի երկիր։ Հայաստանը 20-րդ դարի սերբական պոեզիայում (երկլեզու հրատարակություն) /Կազմ.՝ Բ. Սիմոնյան.- Երևան։ Ապոլոն, 2002.- 115 էջ.- Բովանդ-ից՝ Ժիգիչ Դրագան. Խաչքարին կրակ եմ կարդում; Հայդուկովիչ Լուկա. Հայոց խնձոր; Սրանա լիճ; Տոմիչիչ-Տիմոտիևիչ Վասիլիա. Կոչ եմ անում բարի հողմերին; Ասա, Արարատ; Բրայկովիչ Դրագոմիր. Արարատին մոտիկից; Մրաովիչ Դրագան. Հայերն ու սերբերը երազում են; Ջուրետիչ Նեբոյշա. Հայաստան։
  • Արդի եվրոպական պոեզիա.- Երևան։ Ապոլոն, 2005.- 191 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «AV Production - Իգնատ Մամյան». avproduction.am. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.(չաշխատող հղում)
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  3. Մամյան, Իգնատ Հմայակի (1989 թ․ հունվարի 1). Մեթերհեմ բանտի կալանավորը։ Վիպակ ։ Դպրոցական բարձր տարիքի համար. Արեւիկ. ISBN 9785807701725.
  4. Մամյան, Իգնատ Հմայակի (1996). Ոգեկանչ: Բանաստեղծություններ. Նաիրի. ISBN 9785550009499.
  5. Մամյան, Իգնատ Հմայակի (1999). Վայրի մեղր։ Բանաստեղծություններ. Նաիրի. ISBN 9785550011430.
  6. Մամյան, Իգնատ (2003). Արծաթե եզերք. ՀԳՄ հրատարակչություն.
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իգնատ Մամյան» հոդվածին։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իգնատ Մամյան» հոդվածին։