Շամխոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Շամխոր
ադրբեջաներեն՝ Şəmkir
40°51′23″ հս. լ. 46°01′02″ ավ. ե. / 40.856389° հս. լ. 46.017222° աե. ե.
Երկիր Ադրբեջան Ադրբեջան
Շրջան Շամքորի
Խոսվող լեզուներ Ադրբեջաներեն
Բնակչություն 31 100 մարդ (2004)
Ազգային կազմ ավարներ, ադրբեջանցիներ
Կրոնական կազմ Իսլամ
Ժամային գոտի UTC+4, ամառը UTC+5
Հեռախոսային կոդ +994 241
Պաշտոնական կայք www.shamkir.net
##Շամխոր (Ադրբեջան)
Red pog.png

Շամխոր, Շամքոր (ադրբեջաներեն՝ Şəmkir - Շամքիր) հինավուրց բնակավայր Գարդմանքում, քաղաք է ներկայիս Ադրբեջանի Հանրապետության հյուսիս-արևմտյան մասում։ Գտնվում է Թբիլիսի-Եվլախ ավտոմայրուղու վրա, Դոլլյար երկաթուղային կայանից 4 կմ հռավորության վրա։ Շամխորից դեպի արևելք տեղակյաված է Ադրբեջանի օդուժի Դոլլյար ռազմական օդակայանը։

Բնակչություն[խմբագրել]

Ըստ 1989 թվականի Համամիութենական մարդահաշվի՝ Շամխորում ապրում էր 27 917 մարդ[1], իսկ 2008-ին 37 773 մարդ։ Շամքոր քաղաքի և ամբողջ Շամխորի շրջանի բնակչության մոտավորապես 80% կազմում են ավարները։

Պատմություն[խմբագրել]

Գարդմանքի Շամխոր բնակավայրում հայտնաբերված կախազարդ. մ.թ.ա. 2-րդ հազարամյակ

Շամխորը հայտնի է առնվազն 5րդ դարից։ Պատմականորեն այն գտնվում էր Մեծ Հայքի Ուտիք աշխարհի Գարդման կամ Շակաշեն (ըստ տարբեր տվյալների) գավառների կազմում։ Թեև Շամքորը ի սկզբանե հայաբնակ քաղաք էր (և մնաց այդպիսին մինչև ուշ միջնադար), պատմության ընթացքում այն բազմիցս անգամ ասպատակվել է սկյութերի, ալանների և այլ լեռնացիների կողմից, որոնց մի մասը բնակություն էր հաստատել քաղաքում կամ հարակից տարածքներում։ Արաբական արշավանքի ժամանակ, 652 թ. Շամխորը գրավեցին արաբները. քաղաքը հայտնվեց Շեդդադյանների արաբական տիրապետության ներքո։

1195 թ. հայ-վրացական միացյալ բանակը՝ Զաքարյաններ և Վահրամյաններ իշխանների հրամանատարության ներքո, ազատագրեց Շամքորը։ Քաղաքը միացվեց Գագի Վահրամյանների (Վահրամյան-Գագեցի) հայոց իշխանությանը։ Շամքորում տեղակայվեց Վահրամյանների իշխանության մաքսատուն-կամուրջը, որը հայտնի է Դրունք Հայոց անվանմամբ։

Շամխորը մնաց Վահրամյանների իշխանության կազմում մինչև թաթար-մոնղոլների 13-րդ դարի ավերիչ արշավանքները Հայքի վրա։ Թաթար-մոնղոլների կոտորածից ու թալանից հետո, Շամխորը կորցրեց իր նախկին փառքը և դարցավ պրովինցիալ ավան։

Ծանոթագրութուններ[խմբագրել]