Միքայել Վարանդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միքայել Վարանդյան
Ծնվել է1872[1]
Քյաթուկ, Շուշիի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էապրիլի 26, 1934
Մարսել
ԳերեզմանSaint Pierre Cemetery
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  Հայաստանի Առաջին Հանրապետություն
Ազգությունհայ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ՈւղղությունՀայ ֆիդայական շարժում
Մասնագիտությունպատմաբան, հրապարակախոս, փիլիսոփա և քաղաքական գործիչ
Հաստատություն(ներ)Դրօշակ, Հորիզոն, Մուրճ և Մշակ
Պաշտոն(ներ)Հայաստանի դեսպան Իտալիայում
ԱնդամակցությունՀայաստանի Հանրապետության պատվիրակություն
Ալմա մատերՇուշիի ռեալական ուսումնարան և Ժնևի համալսարան (1897)
Տիրապետում է լեզուներինհայերեն
ԿուսակցությունՀՅԴ
Ստորագրություն
Изображение автографа
 Varandian Mikayel Վիքիպահեստում

Միքայել Վարանդյան (ի ծնե ազգանուն՝ Հովհաննիսյան, 1872[1], Շուշիի գավառ, Ռուսական կայսրություն - ապրիլի 22, 1934(1934-04-22)[1], Մարսել), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, հրապարակախոս, փիլիսոփա, պատմաբան, ՀՅԴ անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Շուշիի գավառի Քյաթուկ գյուղում։ Ավարտել է Շուշիի ռեալական դպրոցը, Ժնևի համալսարանը (1897 թ.), որտեղ էլ կապ է հաստատել Դաշնակցության գործիչներ Ռոստոմի, Ք. Միքայելյանի, Հ. Դավթյանի հետ։ 1898 թվականին սկսում է աշխատակցել «Դրոշակ» թերթին։ Հետագայում աշխատել է Թիֆլիսի «Հառաջ» (1907-07) և «Հորիզոն» (1915 թ.-ից) թերթերի խմբագրություններում։ Գործել է Եվրոպայում (Ռումինիա, Շվեյցարիա, Ֆրանսիա)։ Մեծ օժանդակություն է ցույց տվել հայկական հարցի օգտին Եվրոպայում քարոզչություն տանող «Պրո Արմենիայի» (1900-1914 թթ.), իսկ վերջինիս ընդհատված ժամանակ՝ «Արևելքի ժողովուրդների համար» թերթի հրատարակմանը։ 1904 թվականից եղել է ՀՅԴ արևմտյան բյուրոյի անդամ։ 1907 թվականից եղել է ՀՅԴ կուսակցության ներկայացուցիչը 2-րդ ինտերնացիոնալում։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին և Հայաստանի Հանրապետության ժամանակաշրջանում ֆրանսերեն լեզվով հրատարակել է «Հայաստանը և Հայկական հարցը» և «Հայ-վրացական կոնֆլիկտը և Կովկասյան պատերազմը» գրքերը, եվրոպական հասարակայնությանը ծանոթացրել իր հայրենիքում կատարվող իրադարձություններին։ Ընտրվել է Հայաստանի Հանրապետության խորհրդարանի անդամ, նշանակվել հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչ Հռոմում։

Հեղինակ է բազմաթիվ աշխատությունների՝ «ՀՀ Դաշնակցության պատմություն» (հատոր 1-2, 1932-1950 թթ.), «Հայկական շարժման նախապատմություն» (հատոր 1-2, 1912-1913 թթ.), «Րաֆֆի» (1938 թ.), «Դաշնակցությունը և նրա հակառակորդները» (1906 թ.), «Հայրենիքի գաղափարը» (1904 թ.), «Հոսանքներ» (1910 թ.), «Վերածնվող հայրենիքը և մեր դերը» (1910 թ.), և, որպես Դաշնակցության տեսաբան, անհաշտ պայքար է մղել նրա հակառակորդների, այդ թվում հայ բոլշևիկների դեմ[2]։

Վարանդյանը մերժել է պատմական մատերիալիզմի դրույթները, հասարակության առաջադիմության հիմնական շարժիչ ուժը համարել է ոչ թե հասարակական արտադրությունը, այլ գիտակից մարդուն։ Հասարակության առաջընթացում մեծ դեր է հատկացրել մտավորականությանը։ Ազգային-ազատագրական շարժման մեջ կողմ էր հեղափոխական պայքարին, իսկ սոցիալական հարցերի լուծման խնդրում պաշտպանել է խաղաղ բարեփոխումների ուղին (2-րդ ինտերնացիոնալի գործիչների օրինակով)։ Համարվում է հայ ազգային-ազատագրական շարժման խոշոր գաղափարախոսներից մեկը, որ գտնում էր, որ հայ ժողովրդի հերոսական պայքարը պատմականորեն օրինաչափ է, արդարացի և առաջադիմական, ընդգծում այդ պայքարի համազգային բնույթը, փառաբանում հայրենիքի ազատագրության համար պայքարող մարտիկներին։ Հայ ազատամարտի վերջնական նպատակը համարել է միասնական և անկախ Հայաստանի ստեղծումը[3]։

1934 թ․ ապրիլի 22 մահացել է Մարսելում։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հ. Յ. Դաշնակցութեան պատմութիւն, Թեհրան, 1981, Երեւան, 1992, 536 էջ։
  • Հայկական շարժման նախապատմութիւն, հատ. Ա., Ժնեւ, 1912, 320 էջ։
  • Հայկական շարժման նախապատմութիւն, հատ. Բ., Ժընեւ, 1913, 288 էջ։
  • Մուրատ (Սեբաստացի ռազմիկին կեանքն ու գործը), Պոսթըն, 1931, 348 էջ, Թեհրան, 1981։
  • Վերծնուող հայրենիքը եւ մեր դերը, Ժնեւ, 1910, 408 էջ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միքայել Վարանդյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։