Jump to content

Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1966

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1966
World Cup 1966
Պատկեր:1966 FIFA World Cup.png
Մրցաշրջանի մանրամասներ
Անցկացման վայր Անգլիա Անգլիա
      Քաղաքներ 7
      Մարզադաշտեր 8
Մասնակիցներ 16
Մրցանակային տեղեր
Ոսկե մեդալ Չեմպիոն Անգլիա Անգլիա
Արծաթե մեդալ Փոխչեմպիոն Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն ԳՖՀ
Բրոնզե մեդալ Երրորդ տեղ Պորտուգալիա Պորտուգալիա
Չորրորդ տեղ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Մրցաշրջանի վիճակագրություն
Խաղեր 32
Խփված գոլեր 89  (2.78 գոլ խաղում)
Ռմբարկու(ներ) Պորտուգալիա Էյսեբիո (9 գոլ)
Լավագույն խաղացող Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն Ֆրանց Բեկենբաուեր
1962        1970

Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1966, ութերորդ Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, որը տեղի է ունեցել Անգլիայում հուլիսի 11-ից 30-ը։ Եզրափակչում Անգլիան 4-2 հաշվով հաղթեց Գերմանիայի ֆեդերատիվ հանրապետությանը և տիրացավ գավաթին։ Այս հաղթանակով Անգլիան նվաճեց իր առաջին աշխարհի գավաթը և դարձավ երրորդ հավաքականը, որը հաղթեց գավաթը սեփական հարկի տակ, մինչ այդ այն նվաճել էր Ուրուգվայը 1930 թվականին և Իտալիան 1934 թվականին։

Եզրափակիչը տեղի ունեցավ Ուեմբլի մարզադաշտում[1] և վերջին սև ու սպիտակ հեռարձակումն էր[2]։ Առաջնության ընթացքում գրանցվեց հաճախելության ռեկորդ, որը բարելավվեց միայն 28 տարի անց 1994 թվականի առաջնության արդյունքով։

Անցկացման վայրի ընտրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիան ընտրվեց 1966 աշխարհի առաջնության անցկացման վայր 1960 թվականի օգոստոսի 22-ին Հռոմում։ Բացի Անգլիայից հայտ էին ներկայացրել Իսպանիան և Գերմանիայի ֆեդերատիվ հանրապետությունը։

Չնայած աֆրիկացների բացակայությանը, որակավորման փուլին մասնակցեցին ռեկորդային թվով երկրներ (70)։ Երկար բանակցություններից հետո ՖԻՖԱ-ն որոշեց, որ առաջնությանը պետք է մասնակցեն 10 հավաքական Եվրոպայից, չորսը` Հարավային Ամերիկայից և մեկական հավաքական Ասիայից և Կենտրոնական Ամերիկայից։

Պորտուգալիան և Հյուսիսային Կորեան որակավորվեցին առաջին անգամ։ Պորտուգալիան հաջորդ անգամ որակավորվեց միայն 1986 թվականին, մինչդեռ Հյուսիսային Կորեան` 2010 թվականին։ Սա նաև Շվեյցարիայի համար վերջին առաջնությունն էր մինչև 1994 թվականը։ Առաջնության ամենաանսպասելի բացակա հավաքականներն էին 1962 թվականի կիսաեզրափակչի մասնակից Հարավսլավիան և եզրափակչի մասնակից Չեխոսլովակիան։

Աֆրիկյան բոյկոտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեսունմեկ աֆրիկյան երկիր բոյկոտեցին առաջնությունը` համաձայն չլինելով 1964 թվականի ՖԻՖԱ-ի կանոնի հետ, համաձայն որի Աֆրիկայի գոտում որակավորման երկրորդ փուլի երեք հաղթողներ պետք է լրացուցիչ խաղային Ասիայի գոտու հաղթողների հետ, որպեսզի որակավորվեին Աշխարհի առաջնությանը և գտնում էին, որ Աֆրիկայի գոտում հաղթելը պետք է բավարար լինի հաղթելու համար։ Նրանք նաև չէին ընդունում Հարավաֆրիկյան Հանրապետությանը 1963 թվականին ՖԻՖԱ-ի անդամ դարձնելուն, չնայած ԿԱՖ-ը զրկել էր անդամակցությունից Ապարտհեյդի պատճառով 1958 թվականին։

Հարավաֆրիկյան Հանրապետությանը թույլատրվեց մասնակցել որակավորմանը Ասիայի և Օկեանիայի գոտում, սակայն 1964 թվականին զրկվեց հետագա խաղերում մասնակցության իրավունքից աֆրիկյան երկրների ճնշման ներքո։ Չնայած ՖԻՖԱ-ն հրաժարվեց փոխել որակավորման ձևաչափը, աֆրիկյան հավաքականները որոշեցին չմասնակցել Աշխարհի գավաթներին մինչև նվազագույնը մեկ հավաքականի չապահովվի իր տեղը հետագա առաջնություններին[3]։

Որակավորված հավաքականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետևյալ 16 հավաքականները որակավորվեցին եզրափակիչ մրցությանը։

ԱՖԿ (1)
ԿԱՖ (0)
  • Չեն որակավորվել
ՕՖԿ (0)
  • Չեն որակավորվել

ԿՈՆԿԱԿԱՖ (1)
ԿՈՆՄԵԲՈԼ (4)

ՈՒԵՖԱ (10)

1966 աշխարհի գավաթի որակավորված հավաքականներ
Աշխարհի քարտեզ, որտեղ նշված են որակավորված հավաքականները։

Առաջնության ձևաչափը մնաց նույնը ինչ 1962 թվականին էր, 16 հավաքականներ բաժանվեցին չորս խմբի չորսական անդամով։ Յուրաքանչյուրը խաղաց խմբի մյուս հավաքականների դեմ։ Երկու միավոր տրվեց հաղթանակի, մեկ միավոր ոչ ոքիի և զրո միավոր պարտության համար։ Հանդիպումների արդյունքներով խմբի լավագույն երկու հավաքականները անցան փլեյ օֆֆ փուլ։

Փլեյ օֆֆ փուլում եթե 90 րոպե հիմնական ժամանակում գրանցվում էր ոչ ոքի, ապա խաղում էին լրացուցիչ 30 րոպե։ Բացառությամբ եզրափակչի, եթե ավելացված ժամանակը նույնպես ավարտվում էր ոչ ոքի, ապա հաղթողին որոշում էին վիճակահանության արդյունքով։ Եզրապակչի լրացուցիչ ժամանակը եթե ավարտվեր ոչ ոքի, ապա հանդիպումը պետք է վերախաղարկվեր։ Այնուամենայնիվ առաջնության ընթացքում վերախաղարկումների և վիճակահանությունների կարիք չառաջացավ։

1966 թվականի Աշխարհի առաջնությունն ունեցավ ոչ սովորական հերոս դաշտից դուրս, շուն Փիքլս անունով։ Առաջնության նախապատրաստման ժամանակ Ժյուլ Ռիմեի գավաթը գողացվեց ցուցադրման տաղավարից։ Սկսվեց լայնամաշտաբ որոնումները։ Այն ավելի ուշ գտնվեց շան հոտառությամբ Լոնդոնի թփերից մեկի տակ թերթով փաթաթված։ Անգլաիայի ֆուտբոլի ասոցացիան մինչև գավաթը գտնելը պատրաստեց կրկնօրինակ գավաթ։ Այս կրկնօրինակը ցուցադրված է անգլիական Ֆուտբոլի ազգային թանգարանում, որը գտնվում է Մանչեսթերում[4]։

Եզրափակիչ փուլի վիճակահանությունը կատարվեց 1966 թվականի հունվարի 6-ին Ռոյալ Գարդեն հյուրանոցում և առաջին անգամ ցուցադրվեց հեռուստատեսությամբ[5]։

Բացման հանդիպումը կայացավ հուլիսի 11-ին։ Բացառությամբ առաջին առաջնության, որի բացումը տեղի էր ունեցել 1930 թվականի հուլիսի 13-ին, բոլոր առաջնությունները սկսվել են մայիսին կամ հունիսին։ Եզրափակիչը տեղի ունեցավ 1966 թվականի հուլիսի 30-ին, առաջին եզրափակչի 36 տարելիցի օրը։ Ոչ սովորական ուշ սկսելու պատճառը BBC-ի հեռարձակումներն էին, որը նաև հեռարձակում էր Ուիմբիլդոնի մրցաշարը (այն տեղի ունեցավ հունիսի 20-ից հուլիսի 2-ը) և Գոլֆի բաց առաջնությունը (6-ից 9-ը հուլիս)։

Խմբային փուլ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վոլֆգանգ Վեբերը (ձախից) և Լուիս Արտիմեն Գերմանիա Արգենտինա խաղի ժամանակ:

1966 թվականի աշխարհի առաջնությանը խփվեց համեմատաբար քիչ գոլ, քանի որ հավաքականները սկսեցին ընտրել ավելի պաշտպանողական մարտավարություն։ Պաշտպանողական մարտավարության փայլուն օրինակ էր Ալֆ Ռեմզիի գլխավորած Անգլիայի հավաքականը, որը հաղթեց 1-ին խմբում առանց գոլ բաց թողնելում և փոխարենը խփեց միայն չորս գոլ։ Նրանք նաև դարձան առաջին Աշխարհի գավաթակիրը, որը չհաղթեց առաջին խաղում։ 1-ին խմբից նաև հաջորդ փուլ անցավ Ուրուգվայը, որը դուրս թողեց Ֆրանսիային և Մեքսիկային։ Խմբի բոլոր հանդիպումները բացառությամբ Ուրուգվայ-Ֆրանսիա հանդիպումից անցկացվեցին Ուեմբլի մարզադաշտում։ 2-րդ խմբում հաջորդ փուլ անցան ԳՖՀ-ն և Արգենտինան` դուրս թողնելով Իսպանիային և Շվեյցարիային։ ՖԻՖԱ-ն նախազգուշացրեց Արգենտինայի հավաքականին խմբային փուլում կոպիտ խաղի համար, հատկապես ԳՖՀ դեմ գոլազուրկ խաղի համար, որտեղ արգենտինացի Ռադայել Ալբրեխտը հեռացվեց և զրկվեց հաջորդ հանդիպումում խաղալու իրավունքից[6][7]։

Անգլիայի հյուսիսարևմուտում, Օլդ Թրաֆորդ և Գուդիսոն Պարկ մարզադաշտերում անցկացվեցին 3-րդ խմբի հանդիպումները, որտեղ աշխարհի երկակի չեմպիոն Բրազիլիան զբաղեցրեց երրորդ տեղը` հետ մնալով Պորտուգալիայից և Հունգարիայից։ Բացի այդ խմբից դուրս մնաց նաև Բուլղարիան։ Բրազիլիան միևնույն 3-1 հաշվով պարտություն կրեց Հունգարիայից և Պորտուգալիայից, ինչը Բրազիլիայի ամենաանհաջող մասնակցությունն էր բոլոր աշխարհի առաջնություններում մինչև 2014 թվականի կիսաեզրափակիչը։ Պորտուգալիան մասնակցում էր եզրափակիչ փուլին և նրա հաղթանակները անսպասելի էին։ Նրանք հաղթեցին բոլոր խմբային խաղերին, ինչում մեծ ներդրում ունեցավ նրանց հարձակվող Էյսեբիո, ում խփած ինը գոլը դարձրին նրան առաջնության լավագույն ռմբարկուն։

Այնուամենայնիվ ամենամեծ սենսացիան տեղի ունեցավ 4-րդ խմբում, երբ Հյուսիսային Կորեան հաղթեց Իտալիային 1–0 հաշվով Միդլսբրոյի Էյսրոմ պարկ մարզադաշտում և խմբում առաջ անցավ իտալացիներից, այսպիսով իրավունք ձեռք բերեց խաղալու քառորդ եզրափակչում ԽՍՀՄ հետ միասին։ Սա առաջին անգամ էր, երբ Եվրոպայից և Հարավային Ամերիկայից դուրս երկիրը անցնում է քառորդ եզրափակիչ, մյուսը եղավ Մարոկկոն 1986 թվականին։

Քառորդ եզրափակիչներ, կիսաեզրափակիչներ և հանդիպում երրորդ տեղի համար

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քառորդ եզրափակչում Արևմտյան Գերմանիան վստահ հաղթանակ տարավ Ուրուգվայի նկատմամբ 4-0 հաշվով։ Հարավամերիկացիները քննադատեցին հանդիպման մրցավարի (մրցավարն էր Ջիմ Ֆիննին Անգլիայից) գործողությունները, ով չարձանագրեց Շելինգերի ձեռքով խաղը դարպասային գծի մոտ և հեռացրեց երկու ուրուգվայցի ֆուտբոլիստի` Հորասիո Տրոչեին և Հեկտոր Սիլվային[8]։ Մրցաշրջանի անակնկալ Հյուսիսային Կորեան մոտ էր մեկ այլ սխրանքի Գուդիսոն Պարկում Պորտուգալիայի դեմ խաղում, երբ 22 րոպեից հետո հաղթում էր 3-0 հաշվով։ Սակայն հանդիպման ելքը որոշեց առաջնության գլխավոր աստղ Էյսեբիոն, ով դարձավ չորս գոլի հեղինակ, իսկ Ժոզե Աուգուստոն ավելացրեց ևս մեկը 78-րդ րոպեին և Պորտուգալիան հաղթեց 5-3 հաշվով։

Մյուս երկու խաղերում Ֆերենց Բենեի ուշ գոլը չփրկեց Հունգարիային դուրս գալ հաջորդ փուլ, քանի որ Լև Յաշինի ուժեղ խաղը թույլ չտվեց հունգարացիներին հավասարեցնել հաշիվը, իսկ Անգլիա Արգենտինա խաղում անգլիացի Ջեֆրի Հարստի միակ գոլը որոշեց խաղի ելքը։ Այդ խաղում արգենտինացի Անտոնիո Ռատտինը դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով հեռացվեց Ուեմբլի մարզադաշտի պաշտոնական խաղերում[9]։ Ռատտինը առաջինն էր, ով հրաժարվեց հեռանալ ինքնակամ և նրան հեռացրեցին ոստիկանները։ 30 րոպե անց Անգլիան խփեց հաղթական գոլը։ Այս խաղը արգենտինացիները անվանեցին el robo del siglo (դարի գողություն)[10]։

Էյսեբիոն դարձավ առաջնության գլխավոր ռմբարկու:

Կիսաեզրափակչի բոլոր մասնակիցները Եվրոպայից էին։ Անգլիա-Պորտուգալիա հանդիպման վայրը Լիվերպուլի Գուդիսոն պարկից տեղափոխվեց Ուեմբլի, նստատեղերի շատ լինելու պատճառով։ Նստատեղերին հատկապես շատ ուշադրություն էին հատկացնում, քանի որ հիմնական եկամուտը տոմսերի վաճառքից էր[11]։ Բոբի Չարլթոնի երկու գոլը Պորտուգալիայի դարպասին եղան որոշիչ, Պորտուգալիան պատասխանեց մեկ գոլով 82-րդ րոպեին տասնմեկ մետրանոցից[12][13]։ Մյուս կիսաեզրափակիչը նույնպես ավարտվեց 2-1 հաշվով։ Ֆրանց Բեկենբաուերի գոլը եղավ հաղթական և Գերմանիան անցավ եզրափակիչ[14]։

Երրորդ տեղի համար հանդիպումն ավարտվեց Պորուգալիայի հաղթանակով 2-1 հաշվով։ Պորտուգալիայի երրորդ տեղը մնում նորամուտը նշած բոլոր հավաքականների լավագույն արդյունը, որը կրկնեց Խորվաթիան 1998 թվականին։

Եզրափակիչը կայացավ Լոնդոնի Ուեմբլի մարզադաշտում, որին հաճախել էին 98.000 հանդիսատես։ Խաղի սկզբից 12 րոպե 32 վայրկյան անց Հելմուտ Հալլերը առաջ մղեց Արևեմտյան Գերմանիային, սակայն չորս րոպե անց Ջեֆֆրի Հարստը հավասարեցրեց հաշիվը։ 78-րդ րոպեին Մարտին Պիտերսը առաջ մղեց Անգլիային, սակայն խաղավարտից մեկ րոպե անց տուգանայինից կատարած փոխանցումից հաշիվը հավասարեցրեց Վոլֆգանգ Վեբերը[15]։

Հաշիվը մնաց հավասար հիմնական ժամանակում և խաղը շարունակվեց ավելացված ժամանակում։ 98-րդ րոպեին Հարստը նորից հարվածեց դարպասին և գնդակը դիպելով հորիզոնական դարպասաձողին մղվեց դեպի ներքև և դիպչեց դարպասային գծին և գրանցվեց գոլ։ Գոլի լինել չլինելու հարցը երկար քննարկման առարկա դարձավ և մտավ Աշխարհի գավաթների պատմության մեջ։ Յան Ռեյդը և Էնդրյու Զիսերմանը համոզված էին որ գնդակը չէր հատել դարպասային գիծը[16]։ Անգլիայի վերջին գոլը խփեց նույն Հարստը, որից հետո սկսեցին տոնել հաղթանակը։ Ջեֆֆրի Հարստը դարձավ պատմության միակ ֆուտբոլիստը ով երեք գոլի հեղինակ դարձավ եզրափակչում[15]։

Անգլիայի ընդհանուր տասնմեկգոլերը վեց խաղում դարձան նոր ցածր ռեկորդ Աշխարհի գավաթը նվաճած հավաքականների մեջ։ Ռեկորդը մնաց մինչև 1982 թվականը, որը շրջանցեց Իտալիան` խփելով տասներկու գոլ յոթ խաղում, 2010 թվականին ռեկորդը թարմացրեց Իսպանիան` խփելով ութ գոլ յոթ խաղում։ Նաև չեղարկվեցին Անգլիայի երեք գոլերը, ինչը նույնպես ռեկորդ էր։

Անգլիայի հավաքկանը գավաթը ստացավ Եղիսաբեթ II[15]։

Այս առաջնությունում ազգային հիմները երգվեցին միայն եզրափակչում։ Դրանք չէին երգվել նախորդ խաղերում, քանի որ կազմակերպիչները (ՖԻՖԱ և ՖԱ) վախենում էին Հյուսիսային Կորեայից, որը չէր ճանաչվել Միացյալ Թագավորության կողմից։

Առաջնությունն անցկացվեց ութ մարզադաշտերում։ Ամենամեծ և ամենաերիտասարդ մարզադաշտը դրանց մեջ Ուեմբլի մարզադաշտն էր արևմտյան Լոնդոնում, որը 1966 թվականին 43 տարեկան էր։ Ինչպես հաճախ էր կիրառվում Աշխարհի գավաթների ժամանակ, խմբային փուլի խաղերը անցակցվում էին երկու մարզադաշտերում, որոնք իրար մոտ էին։ Առաջին խմբի խաղերը բոլորը անցկացվեցին Լոնդոնում, որոնցից հինգն Ուեմբլիում, որը Անգլիայի հավաքականի տնային մարզադաշտն էր և մեկ խաղ` Վայթ Սիթի մարզադաշտում, որը շատ մոտ էր Ուեմբլիին։ Ուրուգվայի և Ֆրանսիայի միջև հանդիպումն անցկացվեց Վայթ Սիթիում, քանի որ Ուեմբլիում այդ ժամանակ անցկացվում էր շների մրցավազք և մարզադաշտի սեփականատերը հրաժարվել էր չեղարկել այդ միջոցառումը։ 2-րդ խմբի խաղերը անցկացվեցին Շեֆիլդի Հիլլբորո մարզադաշտում և Բիրմինգհեմի Վիլլա Պարկում, 3-րդ խմբի խաղերը կայացան Մանչեստրի Օլդ Թրաֆորդում և Լիվերպուլի Գուդիսոն Պարկում, 4-րդ խմբի հանդիպումները կայացան Միդլսբրոյի Էյրսոմ Պարկում և Սանդերլենդի Ռոկեր Պարկում։

Ամենաշատ հանդիպումները անցկացվեցին Ուեմբլիում` ինը հանդիպում, ներառյալ Անգլիայի վեց հանդիպումները, եզրափակիչը և երրորդ տեղի համար հանդիպումը։ Գուդիսոն Պարկում տեղի ունեցավ հինգ հանդիպում, Ռոկեր Պարկում և Հիլլբորոյում` չորսական, Օլդ Թրաֆորդում, Վիլլա Պարկում և Էյսրոմ Պարկում` երեքական հանդիպում։

Լոնդոն Մանչեստր
Ուեմբլի մարզադաշտ Վայթ Սիթի մարզադաշտ Օլդ Թրաֆորդ
51°33′20″ հս․ լ. 0°16′47″ ամ. ե.HGЯO 51°30′49″ հս․ լ. 0°13′39″ ամ. ե.HGЯO 53°27′47″ հս․ լ. 2°17′29″ ամ. ե.HGЯO
Տարողություն`98,600 Տարողություն`76,567 Տարողություն`58,000
Բիրմինգհեմ
Վիլլա Պարկ
52°30′33″ հս․ լ. 1°53′05″ ամ. ե.HGЯO
Տարողություն`52,000
Լիվերպուլ
Գուդիսոն Պարկ
53°26′20″ հս․ լ. 2°57′59″ ամ. ե.HGЯO
Տարողություն`50,151
Շեֆիլդ Սանդերլենդ Միդլսբրո
Հիլլսբրո մարզադաշտ Ռոկեր Պարկ Էյրսոմ Պարկ
53°24′41″ հս․ լ. 1°30′02″ ամ. ե.HGЯO 54°55′17″ հս․ լ. 1°22′32″ ամ. ե.HGЯO 54°33′51″ հս․ լ. 1°14′49″ ամ. ե.HGЯO
Տարողություն`42,730 Տարողություն`40,310 Տարողություն`40,000
Զամբյուղ 1. Հարավամերիկյան Զամբյուղ 2. Եվրոպական Զամբյուղ 3. Լատինական եվրոպական Զամբյուղ 4. Մնացած աշխարհ

Խմբային փուլ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հավաքական Խաղ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՄ Մ
Անգլիա Անգլիա 3 2 1 0 4 0 5
Ուրուգվայ Ուրուգվայ 3 1 2 0 2 1 2.00 4
Մեքսիկա Մեքսիկա 3 0 2 1 1 3 0.33 2
Ֆրանսիա Ֆրանսիա 3 0 1 2 2 5 0.40 1
11 հուլիս 1966
19:30 ԲԱԺ
Անգլիա Անգլիա 0–0 Ուրուգվայ Ուրուգվայ Ուեմբլի մարզադաշտ, Լոնդոն
Հանդիսական՝ 87,148
Մրցավար՝ Իցվան Ցոլտ (Հունգարիա)
Հաշվետվություն
13 Հուլիս 1966
19:30 ԲԱԺ
Ֆրանսիա Ֆրանսիա 1–1 Մեքսիկա Մեքսիկա Ուեմբլի մարզադաշտ, Լոնդոն
Հանդիսական՝ 69,237
Մրցավար՝ Մանաչեմ Աշկենազի (Իսրայել)
Հաուսեր Goal 62' Հաշվետվություն Բորխա Goal 48'

15 Հուլիս 1966
19:30 ԲԱԺ
Ուրուգվայ Ուրուգվայ 2–1 Ֆրանսիա Ֆրանսիա Վայթ Սիթի մարզադաշտ, Լոնդոն
Հանդիսական՝ 45,662
Մրցավար՝ Կարոլ Գալբա (Չեխոսլովակիա)
Ռոխա Goal 26'
Կորտես Goal 31'
Հաշվետվություն Դե Բուրգուեն Goal 15' (pen.)
16 Հուլիս 1966
19:30 ԲԱԺ
Անգլիա Անգլիա 2–0 Մեքսիկա Մեքսիկա Ուեմբլի մարզադաշտ, Լոնդոն
Հանդիսական՝ 92,570
Մրցավար՝ Կոնցելետտո Լո Բելլո (Իտալիա)
Բ. Չարլթոն Goal 37'
Հանտ Goal 75'
Հաշվետվություն

19 Հուլիս 1966
16:30 ԲԱԺ
Մեքսիկա Մեքսիկա 0–0 Ուրուգվայ Ուրուգվայ Ուեմբլի մարզադաշտ, Լոնդոն
Հանդիսական՝ 61,112
Մրցավար՝ Բերտիլ Լյով (Շվեդիա)
Հաշվետվություն
20 Հուլիս 1966
19:30 ԲԱԺ
Անգլիա Անգլիա 2–0 Ֆրանսիա Ֆրանսիա Ուեմբլի մարզադաշտ, Լոնդոն
Հանդիսական՝ 98,270
Մրցավար՝ Արտուրո Յամասակի (Պերու)
Հանտ Goal 38'75' Հաշվետվություն
Հավաքական Խաղ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՄ Մ
Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն ԳՖՀ 3 2 1 0 7 1 7.00 5
Արգենտինա Արգենտինա 3 2 1 0 4 1 4.00 5
Իսպանիա Իսպանիա 3 1 0 2 4 5 0.80 2
Շվեյցարիա Շվեյցարիա 3 0 0 3 1 9 0.11 0
  • ԳՖՀ-ն զնաղեցրեց առաջին տեղը գոլային տարբերության արդյունքով։
12 Հուլիս 1966
19:30 ԲԱԺ
ԳՖՀ Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն 5–0 Շվեյցարիա Շվեյցարիա Հիլլբորո մարզադաշտ, Շեֆիլդ
Հանդիսական՝ 36,127
Մրցավար՝ Հյու Ֆիլիպս (Շոտլանդիա)
Հելդ Goal 16'
Հալլեր Goal 21'77' (11 մ.)
Բեկենբաուեր Goal 40'52'
Հաշվետվություն
13 Հուլիս 1966
19:30 ԲԱԺ
Արգենտինա Արգենտինա 2–1 Իսպանիա Իսպանիա Վիլլա Պարկ, Բիրմինգհեմ
Հանդիսական՝ 42,738
Մրցավար՝ Դիմիտեր Ռումենցև (Բուլղարիա)
Արտիմե Goal 65'77' Հաշվետվություն Պիռի Goal 67'

15 Հուլիս 1966
19:30 ԲԱԺ
Իսպանիա Իսպանիա 2–1 Շվեյցարիա Շվեյցարիա Հիլլբորո մարզադաշտ, Շեֆիլդ
Հանդիսական՝ 32,028
Մրցավար՝ Տոֆիկ Բահրամով (ԽՍՀՄ)
Սանչիս Goal 57'
Ամանսիո Goal 75'
Հաշվետվություն Քուենտին Goal 31'
16 Հուլիս 1966
15:00 ԲԱԺ
Արգենտինա Արգենտինա 0–0 Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն ԳՖՀ Վիլլա Պարկ, Բիրմինգհեմ
Հանդիսական՝ 46,587
Մրցավար՝ Կոնստանտին Զեչևիչ (Հարավսլավիա)
Հաշվետվություն

19 Հուլիս 1966
19:30 ԲԱԺ
Արգենտինա Արգենտինա 2–0 Շվեյցարիա Շվեյցարիա Հիլլբորո մարզադաշտ, Շեֆիլդ
Հանդիսական՝ 32,127
Մրցավար՝ Ժոակիմ Կամպոս (Պորտուգալիա)
Արտիմե Goal 52'
Օնեգա Goal 79'
Հաշվետվություն
20 Հուլիս 1966
19:30 ԲԱԺ
ԳՖՀ Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն 2–1 Իսպանիա Իսպանիա Վիլլա Պարկ, Բիրմինգհեմ
Հանդիսական՝ 42,187
Մրցավար՝ Արմանդո Մարկես (Բրազիլիա)
Էմերիխ Goal 39'
Զիլեր Goal 84'
Հաշվետվություն Ֆուստե Goal 23'
Հավաքական Խաղ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՄ Մ
Պորտուգալիա Պորտուգալիա 3 3 0 0 9 2 4.50 6
Հունգարիա Հունգարիա 3 2 0 1 7 5 1.40 4
Բրազիլիա Բրազիլիա 3 1 0 2 4 6 0.67 2
Բուլղարիա Բուլղարիա 3 0 0 3 1 8 0.13 0
12 հուլիս 1966
19:30 ԲԱԺ
Բրազիլիա Բրազիլիա 2–0 Բուլղարիա Բուլղարիա Գուդիսոն Պարկ, Լիվերպուլ
Հանդիսական՝ 47,308
Մրցավար՝ Կուրտ Ցենչեր (Արևմտյան Գերմանիա)
Պելե Goal 15'
Գարինչա Goal 63'
Հաշվետվություն
13 հուլիս 1966
19:30 ԲԱԺ
Պորտուգալիա Պորտուգալիա 3–1 Հունգարիա Հունգարիա Օլդ Թրաֆորդ, Մանչեստր
Հանդիսական՝ 29,886
Մրցավար՝ Լեո Կալագեն (Ուելս)
Ժոզե Ավգուստո Goal 1'67'
Տոռես Goal 90'
Հաշվետվություն Բենե Goal 60'

15 հուլիս 1966
19:30 ԲԱԺ
Հունգարիա Հունգարիա 3–1 Բրազիլիա Բրազիլիա Գուդիսոն Պարկ, Լիվերպուլ
Հանդիսական՝ 51,387
Մրցավար՝ Կեն Դագնալ (Անգլիա)
Բենե Goal 2'
Ֆարկաս Goal 64'
Մեժոլի Goal 73' (11մ.)
Հաշվետվություն Տոստաո Goal 14'
16 հուլիս 1966
15:00 ԲԱԺ
Պորտուգալիա Պորտուգալիա 3–0 Բուլղարիա Բուլղարիա Օլդ Թրաֆորդ, Մանչեստր
Հանդիսական՝ 25,438
Մրցավար՝ Խոսե Մարիա Կոդեսալ (Ուրուգվայ)
Վուտսով Goal 17' (ի.գ.)
Էյսեբիո Goal 38'
Տոռես Goal 81'
Հաշվետվություն

19 հուլիս 1966
19:30 ԲԱԺ
Պորտուգալիա Պորտուգալիա 3–1 Բրազիլիա Բրազիլիա Գուդիսոն Պարկ, Լիվերպուլ
Հանդիսական՝ 58,479
Մրցավար՝ Ջորջ Մակաբե (Անգլիա)
Սիմոես Goal 15'
Էյսեբիո Goal 27'85'
Հաշվետվություն Ռիլդո Goal 73'
20 հուլիս 1966
19:30 ԲԱԺ
Հունգարիա Հունգարիա 3–1 Բուլղարիա Բուլղարիա Օլդ Թրաֆորդ, Մանչեստր
Հանդիսական՝ 24,129
Մրցավար՝ Ռոբերտո Գոիկոեչեա (Արգենտինա)
Դավիդով Goal 43' (ի.գ.)
Մեժոլի Goal 45'
Բենե Goal 54'
Հաշվետվություն Ասպարուհով Goal 15'
Հավաքական Խաղ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՄ Մ
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ 3 3 0 0 6 1 6.00 6
Հյուսիսային Կորեա Հյուսիսային Կորեա 3 1 1 1 2 4 0.50 3
Իտալիա Իտալիա 3 1 0 2 2 2 1.00 2
Չիլի Չիլի 3 0 1 2 2 5 0.40 1
12 հուլիս 1966
19:30 ԲԱԺ
ԽՍՀՄ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն 3–0 Հյուսիսային Կորեա Հյուսիսային Կորեա Էյրսոմ Պարկ, Միդլսբրո
Հանդիսական՝ 23,006
Մրցավար՝ Խուան Գարդիսաբալ Գարայ (Իսպանիա)
Մալոֆեև Goal 31'88'
Բանիշևսկի Goal 33'
Հաշվետվություն
13 հուլիս 1966
19:30 ԲԱԺ
Իտալիա Իտալիա 2–0 Չիլի Չիլի Ռոկեր Պարկ, Սանդերլենդ
Հանդիսական՝ 27,199
Մրցավար՝ Գոտֆրիդ Դիենստ (Շվեյցարիա)
Մացոլա Goal 8'
Բարիսոն Goal 88'
Հաշվետվություն

15 հուլիս 1966
19:30 ԲԱԺ
Չիլի Չիլի 1–1 Հյուսիսային Կորեա Հյուսիսային Կորեա Էյրսոմ Պարկ, Միդլսբրո
Հանդիսական՝ 13,792
Մրցավար՝ Ալի Կանդիլ (Միացյալ արաբական հանրապետություն)
Մարկոս Goal 26' (11մ.) Հաշվետվություն Պակ Սու-Ժին Goal 88'
16 հուլիս 1966
15:00 ԲԱԺ
ԽՍՀՄ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն 1–0 Իտալիա Իտալիա Ռոկեր Պարկ, Սանդերլենդ
Հանդիսական՝ 27,793
Մրցավար՝ Ռուդոլֆ Կրեյշատայն (Արևմտյան Գերմանիա)
Չիսլենկո Goal 57' Հաշվետվություն

19 հուլիս 1966
19:30 ԲԱԺ
Հյուսիսային Կորեա Հյուսիսային Կորեա 1–0 Իտալիա Իտալիա Էյրսոմ Պարկ, Միդլսբրո
Հանդիսական՝ 17,829
Մրցավար՝ Պիեր Շվեյն (Ֆրանսիա)
Պակ Դու-Իկ Goal 42' Հաշվետվություն
20 հուլիս 1966
19:30 ԲԱԺ
ԽՍՀՄ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն 2–1 Չիլի Չիլի Ռոկեր Պարկ, Սանդերլենդ
Հանդիսական՝ 16,027
Մրցավար՝ Ջոն Ադայր (Հյուսիսային Իռլանդիա)
Պորկույան Goal 28'85' Հաշվետվություն Մարկոս Goal 32'

Փլեյ-օֆֆ փուլ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Քառորդ եզրափակիչ Կիսաեզրափակիչ Եզրափակիչ
                   
23 հուլիս – Լոնդոն (Ուեմբլի)        
 Անգլիա Անգլիա  1
26 հուլիս – Լոնդոն (Ուեմբլի)
 Արգենտինա Արգենտինա  0  
 Անգլիա Անգլիա  2
23 հուլիս – Լիվերպուլ (Գուդիսոն Պարկ)
     Պորտուգալիա Պորտուգալիա  1  
 Պորտուգալիա Պորտուգալիա  5
30 հուլիս – Լոնդոն (Ուեմբլի)
 Հյուսիսային Կորեա Հյուսիսային Կորեա  3  
 Անգլիա Անգլիա (աժ)  4
23 հուլիս – Շեֆիլդ (Հիլսբորո մարզադաշտ)    
   Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն ԳՖՀ  2
 Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն ԳՖՀ  4
25 հուլիս – Լիվերպուլ (Գուդիսոն Պարկ)
 Ուրուգվայ Ուրուգվայ  0  
 Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն ԳՖՀ  2
23 հուլիս – Սանդերլենդ (Ռոկեր Պարկ)
     Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ  1  
 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ  2
 Հունգարիա Հունգարիա  1  
 

Քառորդ եզրափակիչներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
23 հուլիս 1966
15:00 ԲԱԺ
Պորտուգալիա Պորտուգալիա 5–3 Հյուսիսային Կորեա Հյուսիսային Կորեա Գուդիսոն Պարկ, Լիվերպուլ
Հանդիսական՝ 40,248
Մրցավար՝ Մենաչեմ Աշկենազի (Իսրայել)
Էյսեբիո Goal 27'43' (11մ.)56'59' (11մ.)
Ժոզե Ալմեյդա Goal 80'
Հաշվետվություն Պակ Սու-Ջին Goal 1'
Լի Դոն-Վուն Goal 22'
Յանգ Սոն-Կուկ Goal 25'

23 հուլիս 1966
15:00 ԲԱԺ
ԳՖՀ Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն 4–0 Ուրուգվայ Ուրուգվայ Հիլսբորո մարզադաշտ, Շեֆիլդ
Հանդիսական՝ 40,007
Մրցավար՝ Ջիմ Ֆինի (Անգլիա)
Հալեր Goal 11'83'
Բեկենբաուեր Goal 70'
Զիլեր Goal 75'
Հաշվետվություն

23 հուլիս 1966
15:00 ԲԱԺ
ԽՍՀՄ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն 2–1 Հունգարիա Հունգարիա Ռոկեր Պարկ, Սանդերլենդ
Հանդիսական՝ 26,844
Մրցավար՝ Խուան Գարդիսաբալ Գարայ (Իսպանիա)
Չիսլենկո Goal 5'
Պորկույան Goal 46'
Հաշվետվություն Բենե Goal 57'

23 հուլիս 1966
15:00 ԲԱԺ
Անգլիա Անգլիա 1–0 Արգենտինա Արգենտինա Ուեմբլի մարզադաշտ, Լոնդոն
Հանդիսական՝ 90,584
Մրցավար՝ Ռուդոլֆ Կիրշտեյն (Արևմտյան Գերմանիա)
Հարստ Goal 78' Հաշվետվություն

Կիսաեզրափակիչներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
25 հուլիս 1966
19:30 ԲԱԺ
ԳՖՀ Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն 2–1 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ Գուդիսոն Պարկ, Լիվերպուլ
Հանդիսական՝ 38,273
Մրցավար՝ Կոնցետտո Լո Բելլո (Իտալիա)
Հալեր Goal 42'
Բեկենբաուեր Goal 67'
Հաշվետվություն Պորկույան Goal 88'

26 հուլիս 1966
19:30 ԲԱԺ
Անգլիա Անգլիա 2–1 Պորտուգալիա Պորտուգալիա Ուեմբլի մարզադաշտ, Լոնդոն
Հանդիսական՝ 94,493
Մրցավար՝ Պիեր Շվայն (Ֆրանսիա)
Բ. Չառլթոն Goal 30'80' Հաշվետվություն Էյսեբիո Goal 82' (11մ.)

Երրորդ տեղի համար հանդիպում

[խմբագրել | խմբագրել կոդը]
28 հուլիս 1966
19:30 ԲԱԺ
Պորտուգալիա Պորտուգալիա 2–1 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ Ուեմբլի մարզադաշտ, Լոնդոն
Հանդիսական՝ 87,696
Մրցավար՝ Կեն Դագնալ (Անգլիա)
Էյսեբիո Goal 12' (11մ.)
Տոռես Goal 89'
Հաշվետվություն Մալոֆեև Goal 43'
30 հուլիս 1966
15:00 ԲԱԺ
Անգլիա Անգլիա 4–2 (ա.ժ.) Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն ԳՖՀ Ուեմբլի մարզադաշտ, Լոնդոն
Հանդիսական՝ 96,924
Մրցավար՝ Գոտֆրիդ Դայնստ (Շվեյցարիա)
Հարստ Goal 18'101'120'
Պետերս Goal 78'
Հաշվետվություն Հալեր Goal 12'
Վեբեր Goal 89'

Ինը գոլով Էյսեբիոն դարձավ առաջնության գլխավոր ռմբարկու։ Ընդհանուր առմամբ 47 տարբեր ֆուտբոլիստների կողմից արձանագրվեց 89 գոլիս, որից երկուսը` ինքնագոլ։

9 գոլ
6 գոլ
4 գոլ
3 գոլ
2 գոլ
1 գոլ
Ինքնագոլեր

Մրցաշարի հավաքական

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դարպասապահ Պաշտպաններ Կիսապաշտպաններ Հարձակվողներ

Անգլիա Գորդոն Բանկս

Անգլիա Ջորջ Կոհեն
Անգլիա Բոբբի Մուր
Պորտուգալիա Վիսենտե
Արգենտինա Սիլվիո Մարցոլինի

Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն Ֆրանց Բեկենբաուեր
Պորտուգալիա Մարիոն Կոլունա
Անգլիա Բոբի Չարլթոն

Հունգարիա Ֆլորիան Ալբերտ
Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն Ուվե Զիլեր
Պորտուգալիա Էյսեբիո

Աղբյուր[17]`

ՖԻՖԱ դասակարգում

[խմբագրել | խմբագրել կոդը]

[18][19]

N Թիմ Խ Հ Հ Ո Պ ԽԳ ԽԳ ԸԳ Մ
1 Անգլիա Անգլիա 1 6 5 1 0 11 3 +8 11
2 Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն ԳՖՀ 2 6 4 1 1 15 6 +9 9
3 Պորտուգալիա Պորտուգալիա 3 6 5 0 1 17 8 +9 10
4 ԽՍՀՄ 4 6 4 0 2 10 6 +4 8
Դուրս են մնացել քառորդ եզրափակչից
5 Արգենտինա Արգենտինա 2 4 2 1 1 4 2 +2 5
6 Հունգարիա Հունգարիա 3 4 2 0 2 8 7 +1 4
7 Ուրուգվայ Ուրուգվայ 1 4 1 2 1 2 5 −3 4
8 Հյուսիսային Կորեա Հյուսիսային Կորեա 4 4 1 1 2 5 9 −4 3
Դուրս են մնացել խմբային փուլից
9 Իտալիա Իտալիա 4 3 1 0 2 2 2 0 2
10 Իսպանիա Իսպանիա 2 3 1 0 2 4 5 −1 2
11 Բրազիլիա Բրազիլիա 3 3 1 0 2 4 6 −2 2
12 Մեքսիկա Մեքսիկա 1 3 0 2 1 1 3 −2 2
13 Չիլի Չիլի 4 3 0 1 2 2 5 −3 1
Ֆրանսիա Ֆրանսիա 1 3 0 1 2 2 5 −3 1
15 Բուլղարիա Բուլղարիա 3 3 0 0 3 1 8 −7 0
16 Շվեյցարիա Շվեյցարիա 2 3 0 0 3 1 9 −8 0

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Hurst the hero for England in the home of football». FIFA.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 20-ին.
  2. "1966 FIFA™ World Cup England – Final" Արխիվացված 2018-06-12 Wayback Machine. FIFA.com.
  3. Why Africa boycotted the 1966 World Cup, BBC News, 12th July 2016
  4. Atherton, Martin [2008]The Theft of the Jules Rimet Trophy: The Hidden History of the 1966 World Cup. Meyer & Meyer Verlag. p.93, Retrieved 15 September 2010 from 'The Theft of the Jules Rimet Trophy', via Google Books
  5. «History of the World Cup Final Draw» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից հունիսի 14, 2010-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 3-ին.
  6. «History of the World Cup». fifaworldcup.webspace.virginmedia.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 15-ին.
  7. Alsos, Jan. «1966 – Story of England '66». Planet World Cup. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 3-ին.
  8. «Mundial de Inglaterra 1966 – SIGUEN LOS CHOREOS A SUDAMÉRICA». Todoslosmundiales.com.ar. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 3-ին.
  9. Hackett, Robin (2011 թ․ ապրիլի 7). «Blue is the colour». ESPNFC. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 20-ին.
  10. «Mundial de Inglaterra 1966 – EL ROBO DEL SIGLO». Todoslosmundiales.com.ar. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 3-ին.
  11. Vickery, Tim. «Argentina's class of '78 deserve respect». BBC Sport. Վերցված է 2012 թ․ փետրվարի 13-ին. «[Tim Vickery's comment (no.29):] The semi final switch – I believe this is more down to the FIFA Exec Com than to Rous – in this pre-mass TV age the box office was still important, so it was obviously tempting from a financial point of view to have the ho[m]e side play in the stadium with the biggest capacity»
  12. «England's 2–1 win brings first final». Montreal Gazette. 1966 թ․ հուլիսի 27. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 11-ին.
  13. «ENGLAND PORTUGAL 1/2 FINAL WORLD CUP 1966». YouTube. 2007 թ․ դեկտեմբերի 27. Վերցված է 2014 թ․ հունիսի 15-ին.
  14. «West Germany Nips 10 Russians 2–1». Montreal Gazette. 1966 թ․ հուլիսի 26. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 11-ին.
  15. 15,0 15,1 15,2 McIlvanney, Hugh (2008 թ․ հուլիսի 30). «From the Vault: Hurst's hat-trick wins the World Cup». guardian.co.uk. Guardian Media Group. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 22-ին.
  16. Reid, Ian; Zisserman, Andrew. «Goal-directed Video Metrology» (PDF). University of Oxford. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 10-ին.
  17. «All Star Team». football.sporting99.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 6-ին.
  18. «page 45» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 2-ին.
  19. «FIFA World Cup: Milestones, facts & figures. Statistical Kit 7» (PDF). FIFA. 2013 թ․ մարտի 26. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ մայիսի 21-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1966» հոդվածին։