Տոստաո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տոստաո
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 25, 1947(1947-01-25)[1] (76 տարեկան)
Ծննդավայր Բելու Օրիզոնտի, Բրազիլիա
Հասակ 170 սանտիմետր
Քաշ 69 կիլոգրամ[2]
Դիրք հարձակվող
Պատանեկան կարիերա
1961 Բրազիլիա Կրուզեյրո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1962—1963 Բրազիլիա Ամերիկա Մինեյրո 26 (16)
1963—1972 Բրազիլիա Կրուզեյրո 378 (249)
1972—1973 Բրազիլիա Վասկո դա Գամա 40 (6)
Ազգային հավաքական
1966—1972 Բրազիլիա Բրազիլիա 65 (35)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Էդուարդո Գոնսալվես դե Անդրադե (բրազ.-պորտ.՝ Eduardo Gonçalves de Andrade, հունվարի 25, 1947(1947-01-25)[1], Բելու Օրիզոնտի, Բրազիլիա, առավել հայտնի է որպես Տոստաո[3] (պորտ.՝ Tostão), բրազիլացի ֆուտբոլիստ, հարձակվող[4][5]։ Հանդես է եկել «Ամերիկա Մինեյրո», «Կրուզեյրո» և «Վասկո դա Գամա» ակումբներում։ Բրազիլիայի հավաքականի կազմում անցկացրել է 65 հանդիպում և խփել 35 գոլ։

1970 թվականի աշխարհի չեմպիոն։ 1971 թվականի Հարավային Ամերիկայի լավագույն ֆուտբոլիստ, «Կրուզեյրո» ակումբի պատմության լավագույն ռմբարկու[6] ՊՍՀՖՖ-ի վարկածով 20-րդ դարի Հարավային Ամերիկայի լավագույն խաղացողների շարքում զբաղեցնում է 14-րդ տեղը։ World Soccer ամսագրի վարկածով 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստների շարքում զբաղեցնում է 55-րդ տեղը, Placar ամսագրի վարկածով Տոստաոն 48-րդ տեղում է։ Ընդգրկվել է նաև 20-րդ դարի լավագույն խաղացողների ցանկում՝ ըստ Voetbal International[7]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոստաոն սկսել է խաղալ «Ամերիկա Մինեյրո» ակումբում, որտեղ հայտնվել է թիմի մարզիչ Օռլանդո Անդրադեի շնորհիվ։ Նա ժամանակին խաղացել է հոր՝ Էդուարդոյի հետ «Իտաի Վիլելա» ակումբում։ Հետագայում Տոստաոն հիշել է. «Ես նրան շատ բան եմ պարտական։ Եթե նա չլիներ, ես ֆուտբոլիստ չէի դառնա։ Եվ ես փոքր էի հասակով և ուժերս բավարար չէին։ Բայց նա միշտ ասում էր, որ մարզիկ-ֆուտբոլիստների և ուժայինների դարն ավարտվում է, ուժին փոխարինելու է գալիս խելքը՝ բազմապատկված խորամանկությամբ և ճարպկությամբ»։

15 տարեկանում Տոստաոն սկսել է հանդես գալ թիմի հիմնական կազմում։ Նույն թվականին նա ընդգրկվել է նահանգի պատանեկան հավաքականում։ Նրա կազմում 1963 թվականին Տոստաոն հաղթել է Բրազիլիայի առաջին հավաքականին՝ խփելով իր թիմի երկու գոլերը։ Այս հաջողությունից հետո Տոստաոն դարձել է բրազիլական ֆուտբոլի գլխավոր ծագող աստղերից մեկը[8]։

Աչքի վնասվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

1968 թվականին Բրազիլիայի գավաթի՝ «Կորինտիանսի» հետ խաղում Տոստաոն ձախ աչքի վնասվածք է ստացել։ Գնդակը հետ մղելիս հակառակորդ թիմի խաղացող Դիտաոն խփել է Էդուարդոյի ձախ աչքին։ Նրա մոտ ցանցաթաղանթի շերտազատում է տեղի ունեցել։

Ֆուտբոլիստը վիրահատվել է Հյուսթոնում։ Նա կրկին սկսել է ֆուտբոլ խաղալ, սակայն մեկ տարի անց նա կրկին վատացել է։ Ստիպված է եղել իրականացնել կրկնակի վիրահատություն. դրանից հետո Տոստաոն շատ հազվադեպ էր խաղում գլխով՝ վախենալով ցանցաթաղանթի վնասվածքի կրկնվելուց[6]։

ԱԱ-1970-ի ընտրական խաղերում Տոստաոն թիմի հիմնական ռմբարկուներից էր։ Բացի այդ, նա մեծ թվով գոլային փոխանցումներ է կատարել[9]։ Խաղի բարձր մակարդակ նա ցուցադրել է նաև 1970 թվականին Մեքսիկայում կայացած աշխարհի հաղթական առաջնությունում, որտեղ քառորդ եզրափակչում երկու գոլով է աչքի ընկել Պերուի դեմ խաղում (4:2)։ 26 տարեկանում, արդեն դառնալով աշխարհի չեմպիոն, Տոստաոն ավարտել է ֆուտբոլիստի կարիերան աչքի խնդիրների պատճառով։

Ստացել է բարձրագույն բժշկական կրթություն։ Հետագայում Տոստաոն դարձել է բրազիլացի առաջատար լրագրողներից և մեկնաբաններից մեկը։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մինաիս Ժերայս նահանգի չեմպիոն - 1965, 1966, 1967, 1968, 1969
  • Բրազիլիայի գավաթակիր - 1966
  • Ռիո Բրանկոյի գավաթակիր - 1967, 1968
  • Աշխարհի չեմպիոն - 1970

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարավային Ամերիկայի տարվա ֆուտբոլիստ - 1971
  • Մինաիս Ժերայս նահանգի առաջնության լավագույն ռմբարկու - 1965, 1966, 1967, 1968, 1970
  • Ռոբերտան գավաթի լավագույն ռմբարկու (հավասարեցված Բրազիլիայի առաջնությանը) - 1970

Ելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարիերա
Ակումբ Մրցաշար Լիգա[10] ՄՆՄ[11] ԼԳ Այլ[12] Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Կրուզեյրո 1963 ? 6 0 0 0 0 0 0 ? 6
1964 ? 13 0 0 0 0 0 0 ? 13
1965 ? 16 0 0 0 0 0 0 ? 16
1966 ? 18 8 4 0 0 0 0 ? 22
1967 ? 20 5+ 6 10 5 2 1 ? 32
1968 ? 20 6+ 8 0 0 0 0 ? 28
1969 ? 16 3+ 4 0 0 0 0 ? 20
1970 ? 9 11+ 12 0 0 0 0 ? 21
1971 22 9 0 0 0 0 0 0 22 9
1972 ? 3 0 0 0 0 0 0 ? 3
Ընդհանուր ? 130 33+ 34 10 5 2 1 ? 170
Վասկո դա Գամա 1972 40 6 0 0 0 0 0 0 40 6
1973 0 0 0 0 0 0 4 1 4 1
Ընդհանուր 40 6 0 0 0 0 4 1 44 7
Ընդհանուր կարիերայում ? 136 33+ 34 10 5 6 2 ? 177

Աղբյուր

  • Márcio Sabino։ «Tostão»։ Artilheiros (պորտուգալերեն)։ Վերցված է 2018-08-15 

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. http://www.rsssf.com/miscellaneous/wcwinners.html
  3. Ճիշտ տառադարձումը՝ Տոստան։
  4. 1 Brazil in Mexico 1970 Archived 2006-01-01 at the Wayback Machine. (Ստուգված է 3 փետրվարի 2011)
  5. Վիճակագրությունը National Football Teams կայքում(անգլ.) (Ստուգված է 3 փետրվարի 2011)
  6. 6,0 6,1 «Если б глаз второй был у Тостао, вдвое больше б он забил голов»։ Արխիվացված է օրիգինալից 2009-05-22-ին։ Վերցված է 2010-11-13 
  7. «The Best x Players of the Century/All-Time»։ Արխիվացված է օրիգինալից 2015-12-31-ին։ Վերցված է 2010-11-13 
  8. «Тостао — вольный стрелок»։ Արխիվացված է օրիգինալից 2007-05-21-ին։ Վերցված է 2010-11-13 
  9. Пеле. Моя жизнь и прекрасная игра. — М.: Планета, 1989.
  10. Ներառյալ Բրազիլիայի նահանգների առաջնությունները (Մինեյրո լիգա, Կարիեկո լիգա)։
  11. Բրազիլիայի գավաթ, Ռոբերտո Գոմես Պեդրոզայի գավաթ։
  12. 1967 թվականի Չեմպիոնների մրցաշար, Ռիո դե Ժանեյրոյի 1973 թվականի առաջնություն։