Jump to content

Վահագն Վարդևանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդևանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վահագն Վարդևանյան
Վահագն Վաղինակի Վարդևանյան
1966 դեկտեմբերի 27 - ապրիլի 21, 1994(1994-04-21) (տարիքը 27)
ԾննդավայրՀայաստան Երևան, Հայաստան
Մահվան վայրԱրցախ Մարտակերտ, Արցախի Հանրապետություն
ՔաղաքացիությունՀայաստան
Զորատեսակմոտոհրաձգային
Ծառայության տարիներ1989 - 1994
Կոչումավագ լեյտենանտ
Հրամանատարն էրկամավորական գրոհային ջոկատ
Մարտեր/
պատերազմներ
Երասխ, Շուռնուխ, Գորիս-Կապան մայրուղի, Իջևան, Խոջալու, Սեյթազ, Վերին Չիբիքլի, Ներքին Չիբիքլի, Գյուլեբիրտ, Փափրավենդ, «Գինու գործարան» ու «Գոմեր» տեղամասեր, Կարմիրավան
ՊարգևներԱրցախի հերոս, Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան

Վահագն Վարդևանյան (դեկտեմբերի 27, 1966 Երևան - ապրիլի 21, 1994, Մարտակերտ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից, Արցախի հերոս։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահագն Վարդևանյանը ծնվել է 1966 թվականի դեկտեմբերի 27-ին Երևանում։ 1985-1987 թվականներին պարտադիր ժամկետային զինծառայություն է անցել խորհրդային բանակում։ 1989 թվականին ավարտել է պոլիտեխնիկական ինստիտուտը (այժմ՝ ԵՊՃՀ)։ 1989 թվականից մասնակցել է անընդհատ թեժացող պատերազմական գործողություններին։ 1993 թվականից Հայաստան բանակի ավագ լեյտենատ էր, ազատամարտիկներից կազմված կամավորական գրոհային ջոկատի հրամանատար։

1994 թվականի ապրիլի 21-ի գիշերը նա իր ջոկատի 38 անդամների հետ դիրքավորվում է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Կարմիրավան գյուղի մատույցներում։ Ջոկատը հայտնվում է շրջափակման վտանգի առաջ։ Վարդևանյանը և իր ջոկատի ևս 13 ազատամարտիկներ կրակն իրենց վրա են վերցնում՝ մյուսներին տալով նահանջի հրաման։

Շրջափակման մեջ հայտնված ջոկատի 13 ազատամարտիկների զոհվելուց հետո էլ վիրավոր հրամանատարը շարունակում է միայնակ մարտ վարել մինչև փամփուշտների վերջանալը։ Մերժելով գերի հանձնվելու հակառակորդի առաջարկը՝ իր մոտ եղած նռնակով պայթեցրել է իրեն և մոտեցող թշնամու 4 զինվորներին։

Թաղված է Երևանի Եռաբլուր պանթեոնում։ Հետմահու պարգևատրվել է Հայաստանի և Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշաններով, իսկ Արցախի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանի 2006 թվականի մայիսի 8-ի հրամանագրով «ԼՂՀ պաշտպանության կազմակերպման գործում բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության և անձական արիության համար» հետմահու արժանացել է «Արցախի հերոս» Արցախի Հանրապետության բարձրագույն կոչմանը և «Ոսկե Արծիվ» շքանշանին[1]։ Նրա անունն է կրում Երևանի թիվ 173 դպրոցը[2], որտեղ տեղադրված է նրա կիսանդրին, բացված է փառքի սենյակ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. LLC, Ayb Solutions. «ԽՆԿԱՐԿԵԼԻ ՀԵՐՈՍ». Հայ զինվոր. Վերցված է 2016 թ․ հունիսի 8-ին.
  2. «yerevan.am | Պաշտոնական կայք | Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներ». www.yerevan.am. Վերցված է 2016 թ․ հունիսի 8-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հովիկ Վարդումյան, Գրոհայինների հրամանատարը, Երևան, «Տիգրան Մեծ», 1999 — 120, էջեր 120 — 120 էջ։