Jump to content

Ստիվեն Փինքեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստիվեն Փինքեր
Steven Pinker
Ծնվել էսեպտեմբերի 18, 1954(1954-09-18)[1][2][3][…] (70 տարեկան)
Մոնրեալ, Կանադա[1][4]
Բնակության վայր(եր)Բոստոն[4]
Քաղաքացիություն ԱՄՆ և  Կանադա
Դավանանքաթեիզմ[5]
Ուղղությունաթեիզմ
Մասնագիտությունհոգեբան, լեզվաբան, մարդաբան, փիլիսոփա, համալսարանի դասախոս, ոչ գեղարվեստական գրող, evolutionary psychologist և experimental psychologist
ԳործակիցՀարվարդի համալսարան[6]
Հաստատություն(ներ)Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ[7][4], Սթենֆորդի համալսարան[4], Կալիֆորնիայի համալսարան Սանտա Բարբարայում[4] և Հարվարդի համալսարան[7][4]
Գործունեության ոլորտՓորձարարական հոգեբանություն, evolutionary psychology? և լեզվաբանություն[1]
ԱնդամակցությունԱմերիկյան հոգեբանական ասոցիացիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[8] և intellectual dark web?[9]
Ալմա մատերWagar High School?, Դոուսոնի քոլեջ (1973), ՄաքԳիլի համալսարան (1976)[1][4] և Հարվարդի համալսարան (1979)[1][4]
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[4]
Տիրապետում է լեզուներինանգլերեն[10][11]
Գիտական ղեկավարStephen Kosslyn?
Եղել է գիտական ղեկավարJess Gropen?[12], Kyle Cave?, Michael J. Tarr?, Karin J. Stromswold?[12], Gary Marcus?, Michael T. Ullman?[12], Ann Senghas?[12], Jennifer B. Ganger?[12] և Jaemin Rhee?[12]
Ազդվել էՆոամ Չոմսկի[1]
Պարգևներ
Ամուսին(ներ)Nancy Etcoff?[19], Ilavenil Subbiah?[19][20] և Rebecca Goldstein?[19]
Կայքstevenpinker.com(անգլ.)
 Steven Pinker Վիքիպահեստում

Ստիվեն Պինքեր (անգլ.՝ Steven Pinker, սեպտեմբերի 18, 1954(1954-09-18)[1][2][3][…], Մոնրեալ, Կանադա[1][4]), Հարվարդի համալսարանում հոգեբանության պրոֆեսոր։ Նա հետազոտություններ է կատարել լեզվաբանության և իմացական գործընթացների ոլորտներում։ Պինքերը հոդվածներ է գրում Նյու Յորք Թայմս (անգլ.՝ New York Times ), Թայմ (անգլ.՝ Time ) և Ատլանտիկ (անգլ.՝ The Atlantic ) թերթերի համար։ Հանդիսանում է տասից ավել գրքերի հեղինակ, որոնց շարքում են «Լեզվական բնազդը» (անգլ.՝ The Language Instinct), «Ինչպես է բանականությունն աշխատում» (անգլ.՝ How the Mind Works), «Մտքի տարրերը» (անգլ.՝ The Stuff of Thought), «Մեր բնության ավելի լավ կողմերը» (անգլ.՝ The Better Angels of Our Nature), և «Ոճի զգացողությունը, կամ մտածող մարդու գրելու ուղեցույցը 21-րդ դարում» (անգլ.՝ The Sense of Style: The Thinking Person's Guide to Writing in the 21st Century)[21]:

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստիվեն Փինքերը ծնվել է 1954 թվականին Մոնրեալի հրեական համայնքում։ Փինքերն ավարտել է ՄաքԳիլի համալսարանը ստանալով բակալավրի աստիճան փորձնական հոգեբանության բնագավառում։ 1976 թվականին Փինքերը տեղափոխվում է Քեմբրիջը, Մասաչուսեթս։ 1979 թվականին նա ստանում է դոկտորի աստիճան Հարվարդի համալսարանում և շարունակում է իր հետթեկնածուական ուսումը Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում (ՄՏԻ)։ Փինքերը մեկ տարի շարունակ աշխատում է որպես պրոֆեսորի օգնական Հարվարդում, իսկ 1982-2003 թվականներին նա անցնում է աշխատանքի Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում։ 1981-1982 թվականներին նա աշխատում է Ստենֆորդի համալսարանում որպես պրոֆեսորի օգնական, իսկ 1995-1996 թվականները Փինքերն անցկացնում է Սանտա֊Բարբարայի Կալիֆոռնիայի համալսարանում։ 2003 թվականին Փինքերը վերադառնում է Հարվարդ։ Ներկայումս նա հանդիսանում է Հարվարդի համալսարանի Հոգեբանության ֆակուլտետի պրոֆեսոր։

Գիտական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փինքերը փորձնական հոգեբան է, ով մասնագիտանում է լեզվի և մտածողության ոլորտներում։ Փինքերի դոկտորական ատենախոսությունը նվիրված էր տեսողական ճանաչողության խնդիրներին։ Այն վերլուծում էր պատկերների, դեմքերի և օբյեկտների ընկալման եղանակները։ Համալսարանում Փինքերն անդրադառնում է լեզվի և երեխաների մոտ լեզվամտածողության զարգացման հիմնախնդիրներին, որոնք դառնում են նրա հետագա հետազոտությունների առանցքային թեմաները։ Ի հավելում իր հոգեբանության ոլորտում գրված հոդվածներին, Փինքերն այդ շրջանում երկու տեխնիկական գիրք է հրապարակում։ Փինքերի առաջ քաշած տեսություններն ամբողջականորեն նկարագրում էին երեխաների մոտ բառերի և քերականական կառույցների ընկալման գործընթացները։ Փինքերն ուսումնասիրում է բայերի շարահյուսությունը, իմաստը և դրանց ուսուցման ընթացքը իրականության մտավոր ընկալման համատեքստում։ Հաջորդ երկու տասնամյակների ընթացքում Փինքերն աշխատում է անգլերենում կանոնավոր (անգլ.՝ regular verbs) և անկանոն բայերի (անգլ.՝ irregular verbs) տարբերությունների հետազոտման ուղղությամբ։ Ինչպես նա պարզում է, այդ բայերը մարմանվորում են երկու առանձին տեսակի իմացական պրոցեսներ, որոնք ընկած են յուրաքանչյուր մարդու լեզվամտածողության հիմքում։ Դրանցից առաջինը բառերի որոնումն է հիշողությունում, իսկ երկրորդը՝ բառերի կամ բառերի տարրերի խմբավորումն է համաձայն տվյալ լեզվի քերականական կանոնների։ Փինքերը հրապարակում է մի քանի հետազոտություններ նվիրված լեզվի «գենետիկային» և «նեյրոկենսաբանությանը»։ Վերջերս Փինքերը սկսել է ուսումնասիրել «ընդհանուր գիտելիք» (ես գիտեմ, որ դու գիտես, որ ես գիտեմ..) կոչվող ֆենոմենը և թե ինչպես է այն բնութագրում այնպիսի երևույթներ, ինչպիսիք են զրպարտությունը, մեղմասությունը, սոցիալական կողմնորոշվածությունը և հուզական արտահայտությունները։

Գրական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականին Փինքերը հրապարակում է իր «Լեզվական բնազդը» (անգլ.՝ The Language Instinct) գիրքը։ Այն նախատեսված էր լայն լսարանի համար և առաջ էր քաշում լեզվի որպես կենսաբանական ադապտացիա լինելու գաղափարը։ 1997 թվականին նա հրապարակում է իր «Ինչպես է բանականությունն աշխատում» (անգլ.՝ How the Mind Works) գիրքը, որ կիրառում էր նույն մոտեցումը մտածողության մյուս տարրերի համար։ 1999 թվականին լույս է տեսնում Փինքերի «Բառերը և Կանոնները կամ լեզվի բաղադրիչները» (անգլ.՝ Words and Rules: The Ingredients of Language) գիրքը, որը ներկայացնում էր թե ինչպես են օգտագործվում անկանոն և կանոնվոր բայերը և ինչպես է դրանց կիրառումը բնութագրում լեզվի աշխատանքը։ 2002 թվականին հրապարակվում է «Նոր պարբերություն։ Մարդկային բնության արդիական հերքումը» (անգլ.՝ Blank Slate: The Modern Denial of Human Nature) գիրքը, որը դիտարկում էր մարդու բնությունը քաղաքական, բարոյական և հուզական տեսանկյուններից։ «Մտքի տարրերը. Լեզուն որպես մարդկային բնության պատուհան» (անգլ.՝ The Stuff of Thought։ Language as a Window into Human Nature ) գիրքը հրապարակվում է 2007 թվականին։ Այն պատմում է, թե ինչպես է լեզուն արտացոլում մարդկանց մտքերը, զգացմունքները և սոցիալական կապերը։ 2011 թվականին Փինքերը հրապարակում է «Մեր բնության ավելի լավ կողմերը և թե ինչու է բռնությունը նվազել» (անգլ.՝ The Better Angels of Our Nature: Why Violence Has Declined) գիրքը։ Փինքերի վերջին լույս տեսած գիրքը նրա «Ոճի զացողությունը, կամ մտածող մարդու գրելու ուղեցույցը 21-րդ դարում» (անգլ.՝ The Sense of Style: The Thinking Person's Guide to Writing in the 21st Century) աշխատությունն էր։

Մեր բնության ավելի լավ կողմերը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր «Մեր բնության ավելի լավ կողմերը և թե ինչու է բռնությունը նվազել» գրքում Փինքերը ցույց է տալիս, որ բռնության դրսևորումները, ներառյալ ներցեղային բախումները, սպանությունները, դաժան պատժամիջոցները, երեխաների հանդեպ ոտնձգությունները, ընտանեկան բռնությունը, ինքադատաստանի դեպքերը, ջարդերը և քաղաքացիական պատերազմները պատմության ընթացքում հետզհետե նվազել են։ Նրա պատկերացմամբ մարդկային էությունը դարերի ընթացքում չի փոխվել, սակայն այն իր մեջ պարունակում է նաև «լավ կողմեր», որոնք սահմանափակել են բռնության դեպքերը; Նա պատմական մի քանի մեծ փուլ է առանձնացնում, որոնք նպաստել են մարդկային հասարակություններում բռնության մակարդակի անկմանը։ Դրանցից յուրաքանչյուրը պայմանավորված էր մի շարք ուրույն սոցիալական, տնտեսական, և մշակութային դրդապատճառներով[22]։ Դրանց շարքում են՝

  1. «Հանդարտեցման գործընթացը» ֊ Կազմակերպված, կենտրոնական կառավարման համակարգերի առաջացումը ուղղակիորեն նպաստել է սպանությունների թվաքանակի նվազմանը։ Պետությունների ընդլայնումը վերացրել է ներցեղային թշնամանքը և նվազեցրել է գրանցվող հարձակումների քանակը։
  2. «Քաղաքակրթական գործընթացը» ֊ Եվրոպայում կենտրոնական պետությունների և թագավորությունների ամրապնդումը նպաստել է քրեական արդարադատության համակարգերի մշակմանը, առևտրային ենթակառուցվածքների ստեղծմանը, այլ սոցիալական համակարգերի ներդրմանը, որոնց բացակայությունը նախկինում հանգեցնում հանգեցնում էր հարձակումներ և զանգվածային բռնութունների միջադեպերի գրանցմանը։
  3. «Հումանիտար հեղափոխությունը» - 18-րդ դարից սկսած պետությունները հեզհետե հրաժարվում են համակարգային, ինստիտուցիոնալ բռնության կիրառումից։ Այս փոփոխությունը պայմանավորված էր լուսավորական գաղափարների տարածմամբ, գրագիտության մակարդակի աճով, տպագրահաստոցի գյուտով և այլախոհական գաղափարների հանդեպ աճող հանդուրժողականությամբ։
  4. «Երկար խաղաղությունը» ֊ Ընդունված կարծիք է, որ 20-րդ դարն ամենարյունալի ժամանակահատվածներից մեկն է եղել։ Սակայն Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներից հետո հաստատված վաթսուհինգ ամյա հարաբերական խաղաղության շրջանն ամենաերկարներից է եղել մարդկության պատմության մեջ։ Զարգացած երկրները դադարում են պատերազմել իրար դեմ, ինչը կտրուկ նվազեցնում է գրանցվող մահերի քանակը։
  5. «Նոր խաղաղությունը» ֊ Կազմակերպված հակամարտությունների թվի նվազումը Սառը պատերազմի ավարտից հետո։
  6. «Իրավունքի հեղափոխությունը» ֊ Համակարգային բռնության նվազումն ավելի փոքր կամ խոցելի սոցիալական խմբերի հանդեպ, ներառյալ ռասայական փոքրամասնություններին, կանանց, երեխաներին, սեռական փոքրամասնություններին և կենդանիներին։

Ստիվեն Փինքերի այս աշխատությունն արժանացել է հիմնականում դրական մեկնաբանությունների։ Մասնավորապես ամերիկացի հայտնի գործարար Բիլ Գեյթսը անվանել է «Մեր բնության ավելի լավ կողմերը» իր կողմից երբևիցե կարդացած ամենալավ գիրքը[23]։ Մեկ այլ հայնտի գործարար և ֆեյսբուք սոցիալական ցանցի համահիմնադիր Մարկ Ցուկերբերգը իր անձնական էջում նույնպես հորդորել է ընթերցել Փինքերի տվյալ աշխատությունը[24]։

Հասարակական գործունեություն և պարգևներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փինքերն Ամերիկյան Ժառանգության Բառարանի փորձագետների խորհրդի նախագահն է։ Նա ծառայել է որպես խորհրդատու և խմբագիր բազմաթիվ գիտական, կրթական, լրատվական և հումանիստական կազմակերպությունների համար, որոնց շարքում էին Գիտության առաջընթացի ամերիկյան միությունը, Գիտության ազգային հիմնադրամը և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիան։

Իր գրքերի համար Փինքերը շահել է բազմաթիվ մրցանակներ, ներառյալ Վիլյամ Ջեյմսի գրքի մրցանակը երեք անգամ, Լոս Անջելես Թայմսի գիտական գրքի մրցանակը, Էլեանոր Մաքուբի գրքի մրցանակը, Պատմության իմացության գերազանցության Քանդիլի ճանաչման մրցանակը և Սահուն անգլերեն միջազգային մրցանակը։ Իր հետազոտությունների համար Փինքերը ստացել է Գիտությունների ազգային ակադեմիայի Թրոլանդի հետազոտությունների մրցանակը, Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի Վաղ առաջխաղացման մրցանակը, Մեծ Բրիտանիայի թագավորական հաստատության Հենրի Դեյլի մրցանակը, Հոգեբանական գիտությունների ասոցիացիայի Վիլյամ Ջեյմսի մրցանակը։

Փինքերն անվանվել է Տարվա Հումանիստ, նա ստացել է Կանադայի հոգեբանություն միավորման պատվավոր նախագահի կոչումը։ Թայմ ամսագրի կողմից Փինքերը ներառվել է «Մեր ժամանակների հարյուր ամենաազդեցիկ մարդիկ» ցանկում, Ֆորին Փոլիսի (անգլ.՝ Foreign Policy) ամսագիրը նրան ավելացրել է իր կողմից հրապարակվող «100 Գլոբալ մտածողների» շարքում։ Փինքերին շնորհվել է ութ պատվավոր դոկտորական կոչում։

Փինքերն ապրում է Բոստոնում իր կնոջ ՝ Ռեբեքա Նյուբերգեր Գոլդշտեյնի հետ միասին։ Փինքերի խորթ աղջիկներ Յաել Գոլդշտեյն Լովը և Դանիելե Բլաուն, նրա քույր Սյուզան Պինքերը և զարմիկ Էրիկ Բուդմանը նույնպես գրողներ են։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Hollar S., Pallardy R. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 https://stevenpinker.com/biocv
  5. https://www.theguardian.com/books/1999/nov/06/1
  6. Davos 2018 Participant List
  7. 7,0 7,1 https://www.edge.org/memberbio/steven_pinker
  8. Notable Names Database — 2002.
  9. Opinion | Meet the Renegades of the Intellectual Dark Web - The New York Times
  10. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  11. CONOR.Sl
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 Mathematics Genealogy Project — 1997.
  13. https://www.apa.org/about/awards/early-career-contribution?tab=4
  14. https://www.apadivisions.org/division-7/awards/mccandless?tab=4
  15. https://www.nasonline.org/programs/awards/troland-research-awards.html
  16. http://www.richarddawkins.net/news_articles/2013/9/4/atheist-alliance-of-america-2013-national-convention-steven-pinker-youtube
  17. https://www.psychologicalscience.org/members/awards-and-honors/fellow-award/recipent-past-award-winners
  18. https://www.sciencepresidents.org/carl-sagan-award-for-public-appreciation-of-science
  19. 19,0 19,1 19,2 https://www.imdb.com/name/nm0684348/bio
  20. https://www.dicytrends.com/ilavenil-subbiah-everything-to-know-about-steven-pinkers-ex-wife/
  21. Սթիվեն Պինքեր, Կենսագրություն
  22. Ստիվեն Փինքեր. Բռնության անկումը
  23. Բիլ Գեյթս. Պետք է դասեր քաղենք մեր ավելի խաղաղ ներկայից
  24. Այն գրքի հիմնական դասերը, որը խորհուրդ են տալիս ընթերցել Բիլ Գեյթսը և Մարկ Ցուկերբերգը
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստիվեն Փինքեր» հոդվածին։