«Սպիրտ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 33. Տող 33.
}}</ref>:
}}</ref>:


Սպիրտները մեծաքանակ և բազմատեսակ միացությունների դաս են ներկայացնում. նրանք շատ տարածված են բնության մեջ {{անցում|#Տարածվածությունը բնության մեջ|1}} և հաճախ կենդանի օրգանիզմներում կատարում են կարևոր [[գործառույթ|գործառույթներ]] {{անցում|#Սպիրտների մետաբոլիզմը մարդու օրգանիզմում|1}}: [[Օրգանական սինթեզ|Օրգանական սինթեզի]] տեսանկյունից սպիրտները հանդիսանում են կարևոր միացություններ, հետաքրքրություն ներկայացնելով ոչ միայն որպես նպատակային, այլ նաև որպես մի շարք եզակի քիմիական հատկություններ ունեցող միջանկյալ նյութեր {{անցում|#Սպիրտների քիմիական հատկությունները|1}}: Բացի այդ սպիրտները հանդիսանում են արդյունաբերական կարևոր արտադրանք {{անցում|#Սպիրտների արդյունաբերական ստացման եղանակները|1}}, և բազմաթիվ կիրառություններ ունեն ինչպես արդյունաբերությունում, այնպես էլ՝ առօրյայում {{անցում|#Սպիրտների արդյունաբերական ստացման եղանակները|1}}:
Սպիրտները մեծաքանակ և բազմատեսակ միացությունների դաս են ներկայացնում. նրանք շատ տարածված են բնության մեջ {{անցում|#Տարածվածությունը բնության մեջ|1}} և հաճախ կենդանի օրգանիզմներում կատարում են կարևոր [[գործառույթ|գործառույթներ]] {{անցում|#Սպիրտների մետաբոլիզմը մարդու օրգանիզմում|1}}: [[Օրգանական սինթեզ|Օրգանական սինթեզի]] տեսանկյունից սպիրտները հանդիսանում են կարևոր միացություններ, հետաքրքրություն ներկայացնելով ոչ միայն որպես նպատակային, այլ նաև որպես մի շարք եզակի քիմիական հատկություններ ունեցող միջանկյալ նյութեր: {{անցում|#Սպիրտների քիմիական հատկությունները|1}} Բացի այդ սպիրտները հանդիսանում են արդյունաբերական կարևոր արտադրանք,{{անցում|#Սպիրտների արդյունաբերական ստացման եղանակները|1}} և բազմաթիվ կիրառություններ ունեն ինչպես արդյունաբերությունում, այնպես էլ՝ առօրյայում: {{անցում|#Սպիրտների արդյունաբերական ստացման եղանակները|1}}


== Ստուգաբանություն ==
== Ստուգաբանություն ==
Սպիրտ եզրը հայերենին անցել է [[ռուսերեն]]ից, որն իր հերթին [[Փոխառություն|փոխառել]] է [[լատինական փոխառությունները հայերենում|լատիներենից]], թեև՝ լատիներենում և եվրոպական լեզուներում օգտագործվում է alcohol (ալկոհոլ) բառը։ Օրգանական [[քիմիա]]յում ընդունված է օգտագործել '''-ոլ''' [[վերջածանց]]ը այն [[մոլեկուլ]]ների անվանումներում, ուր առաջնային ֆունկցիոնալ նշանակություն ունի հիդրօքսիլ խումբը, այն է՝ սպիրտների անվանումներում։ Գոյություն ունեն ոչ առաջնային հիդրօքսիլ խումբ պարունակող մոլեկուլներ, որոնք վերցրել են -ոլ վերջածանցը ([[պարացետամոլ]], [[քոլեստերոլ]]) և այնպիսիններ, որոնք չունեն -ոլ վերջածանց, օրինակ՝ [[շաքար]]ները ([[գլյուկոզ]], [[ֆրուկտոզ]])։
Սպիրտ եզրը հայերենին անցել է [[ռուսերեն]]ից, որն իր հերթին [[Փոխառություն|փոխառել]] է [[լատինական փոխառությունները հայերենում|լատիներենից]], թեև՝ լատիներենում և եվրոպական լեզուներում օգտագործվում է alcohol (ալկոհոլ) բառը։ Օրգանական [[քիմիա]]յում ընդունված է օգտագործել'''-ոլ''' [[վերջածանց]]ը այն [[մոլեկուլ]]ների անվանումներում, ուր առաջնային ֆունկցիոնալ նշանակություն ունի հիդրօքսիլ խումբը, այն է՝ սպիրտների անվանումներում։ Գոյություն ունեն ոչ առաջնային հիդրօքսիլ խումբ պարունակող մոլեկուլներ, որոնք վերցրել են -ոլ վերջածանցը ([[պարացետամոլ]], [[քոլեստերոլ]]) և այնպիսիններ, որոնք չունեն -ոլ վերջածանց, օրինակ՝ [[շաքար]]ները ([[գլյուկոզ]], [[ֆրուկտոզ]])։


== Դասակարգում ==
== Դասակարգում ==
Տող 73. Տող 73.
{{Սպիրտներ}}
{{Սպիրտներ}}
{{Օրգանական միացություններ}}
{{Օրգանական միացություններ}}
{{ՀՍՀ|հատոր=11|էջ=80}}

[[Կատեգորիա:Սպիրտներ]]
[[Կատեգորիա:Սպիրտներ]]
[[Կատեգորիա:Ֆունկցիոնալ խմբեր]]
[[Կատեգորիա:Ֆունկցիոնալ խմբեր]]

13:11, 10 Մարտի 2020-ի տարբերակ

Սպիրտ
Изображение химической структуры
Եռման ջերմաստիճան97,2 °C °C
Քիմիական հատկություններ
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)
Հիդրոքսիլ () ֆունկցիոնալ խումբը սպիրտի մոլեկուլում

Սպիրտ (ծագել է լատիներեն spiritus- ոգի բառից, հնացած ձև՝ ալկոհոլ, արաբերեն الكحول ալ-կուհուլ- փոշի բառից[1])- օրգանական միացություն, որը պարունակում է մեկ կամ մի քանի, ածխածնի (sp³ հիբրիդացման վիճակում գտնվող) հագեցած ատոմին անմիջականորեն կապված հիդրօքսիլ (-OH) ֆունկցիոնալ խումբ (հիդօքսիլ, OH)[2]։ Սպիրտը կարելի է դիտարկել որպես ջրի (H−O−H) ածանցյալ, որում ջրածնի մեկ ատոմը տեղակալված է R−O−H օրգանական ֆունկցիոնալ խմբով:

ԿՏՔՄՄ անվանակարգում այն միացությունների համար, որում հիդրօքսիլ խումբը կապված է ածխածնի (sp² հիբրիդային) չհագեցած ատոմի հետ, խորհուրդ է տրվում «էնոլներ» անվանումը (հիդրօքսիլը կապված է վինիլային C=C կապի հետ)[3] և «ֆենոլներ» (հիդրօքսիլը կապված է բենզոլային կամ այլ արոմատիկ օղակի հետ)[4]:

Սպիրտները մեծաքանակ և բազմատեսակ միացությունների դաս են ներկայացնում. նրանք շատ տարածված են բնության մեջ և հաճախ կենդանի օրգանիզմներում կատարում են կարևոր գործառույթներ : Օրգանական սինթեզի տեսանկյունից սպիրտները հանդիսանում են կարևոր միացություններ, հետաքրքրություն ներկայացնելով ոչ միայն որպես նպատակային, այլ նաև որպես մի շարք եզակի քիմիական հատկություններ ունեցող միջանկյալ նյութեր: Բացի այդ սպիրտները հանդիսանում են արդյունաբերական կարևոր արտադրանք, և բազմաթիվ կիրառություններ ունեն ինչպես արդյունաբերությունում, այնպես էլ՝ առօրյայում:

Ստուգաբանություն

Սպիրտ եզրը հայերենին անցել է ռուսերենից, որն իր հերթին փոխառել է լատիներենից, թեև՝ լատիներենում և եվրոպական լեզուներում օգտագործվում է alcohol (ալկոհոլ) բառը։ Օրգանական քիմիայում ընդունված է օգտագործել-ոլ վերջածանցը այն մոլեկուլների անվանումներում, ուր առաջնային ֆունկցիոնալ նշանակություն ունի հիդրօքսիլ խումբը, այն է՝ սպիրտների անվանումներում։ Գոյություն ունեն ոչ առաջնային հիդրօքսիլ խումբ պարունակող մոլեկուլներ, որոնք վերցրել են -ոլ վերջածանցը (պարացետամոլ, քոլեստերոլ) և այնպիսիններ, որոնք չունեն -ոլ վերջածանց, օրինակ՝ շաքարները (գլյուկոզ, ֆրուկտոզ

Դասակարգում

Սպիրտները դասակարգվում են հետևյալ կերպ՝ (փակագծում բերված են օրինակներ)[5]:

  • Ըստ մոլեկուլում պարունակվող հիդրօքսիլ (OH-) խմբերի թվի՝

- միատոմ սպիրտներ (մեթանոլ),
- երկատոմ սպիրտներ (էթիլենգլիկոլ),
- եռատոմ սպիրտներ (գլիցերին),
- քառատոմ սպիրտներ (պենտաէրիտրիտ),
- բազմատոմ սպիրտներ (հնգատոմ սպիրտ՝ քսիլիտ):

- սահմանային (հագեցած) սպիրտներ (բութանոլ),
- ոչ սահմանային (չհագեցած) սպիրտներ (ալլիլ սպիրտ, պրոպարգիլ սպիրտ),
- արոմատիկ սպիրտներ (բենզիլ սպիրտ):

  • Ըստ ածխաջրածնային տեղակալիչում ցիկլի առկայության կամ բացակայության՝

- ացիկլիկ (ալիֆատիկ) սպիրտներ (էթանոլ),
- ալիցիկլիկ սպիրտներ (ցիկլոհեքսանոլ):

  • Ըստ հիդրօքսիլ (OH-) խմբին միացած ածխածնի ատոմի բնույթի (միատոմ սպիրտների համար)՝

- առաջնային սպիրտներ (էթանոլ),
- երկրորդային սպիրտներ (պրոպանոլ-2),
- երրորդային սպիրտներ (2-մեթիլպրոպանոլ-2):

Անվանակարգ

Կանոնական անվանակարգ

Ըստ կանոնական անվանակարգի՝ ԿՏՔՄՄ, պարզ սպիրտների անվանումն ածանցվում է համապատասխան ալկանների անվանն ավելացնելով «-ոլ» վերջածանցը, որի դիրքը նշվում է արաբական թվանշանով:

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. Senning A. Elsevier's Dictionary of Chemoetymology. The whies and whences of chemical nomenclature and terminology. — Elsevier, 2007. — 434 p. — ISBN 978-0-444-52239-9
  2. «Alcohols» (անգլերեն). IUPAC. Compendium of Chemical Terminology, 2nd ed. (the "Gold Book"). doi:10.1351/goldbook.A00204. Արխիվացված է օրիգինալից 2011-08-21-ին. Վերցված է 2010-09-02-ին.
  3. «Enols» (անգլերեն). IUPAC. Compendium of Chemical Terminology, 2nd ed. (the «Gold Book»). doi:10.1351/goldbook.E02124. Արխիվացված է օրիգինալից 2011-08-21-ին. Վերցված է 2010-09-02-ին.
  4. «Phenols» (անգլերեն). IUPAC. Compendium of Chemical Terminology, 2nd ed. (the «Gold Book»). doi:10.1351/goldbook.P04539. Արխիվացված է օրիգինալից 2011-08-21-ին. Վերցված է 2010-09-02-ին.
  5. Спирты / Фросин В. Н. // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 80