«Միքելանջելո»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
|||
Տող 7. | Տող 7. | ||
}} |
}} |
||
'''Միքելանջելո Բուոնարոտի''' {{lang-it|Michelangelo di Lodovico di Leonardo di Buonarroti Simoni}} |
'''Միքելանջելո Բուոնարոտի''' ({{lang-it|Michelangelo di Lodovico di Leonardo di Buonarroti Simoni}}, {{ԱԾ}}), իտալացի քանդակագործ, գեղանկարիչ, ճարտարապետ և պոետ։ |
||
== Կենսագրություն == |
== Կենսագրություն == |
20:16, 28 Հունիսի 2019-ի տարբերակ
Միքելանջելո Բուոնարոտի (իտալ.՝ Michelangelo di Lodovico di Leonardo di Buonarroti Simoni, մարտի 6, 1475[1][2][3][…], Կապրեզե Միկելանջելո, Ֆլորենցիայի Հանրապետություն[4][5] - փետրվարի 18, 1564[6][1][2][…], Հռոմ, Պապական մարզ[4][3][5]), իտալացի քանդակագործ, գեղանկարիչ, ճարտարապետ և պոետ։
Կենսագրություն
Միքելանջելոն ծնվել է տոսկանական Կապրեզե քաղաքում, Արեցոյի մոտ, ֆլորենցիացի սնանկացած ազնվական Լոդովիկո Բուոնարոտիի ընտանիքում։ Դեռ վեց տարեկան հասակում զրկվել է մորից։ Մոտ 1485-1498 թվականներին Միքելանջելոն հաճախել է Ֆրանչեսկո դա Ուրբինոյի գիմնազիան։ Մանուկ հասակում ապրել ու դաստիարակվել է Ֆլորենցիայում, այնուհետև որոշ ժամանակ ապրել է Սետտինյանո քաղաքում։
1488 թվականին Միքելանջելոն ընդունվում է անվանի նկարիչ Դոմենիկո Գիրլանդայոյի արվեստանոց։ Այդտեղ նա սովորում է մեկ տարի։ Այնուհետև ուսանում է հայտնի քանդակագործ Բերտոլդո դի Ջովաննիի դպրոցում, որը հովանավորվում էր Ֆլորենցիայի փաստացի տիրակալ Լորենցո դե Մեդիչիի կողմից։ Մեդիչին բացահայտում է Միքելանջելոյի տաղանդը և սկսում է հովանավորել նրան։ Որոշ ժամանակ Միքելանջելոն ապրում է Մեդիչիի դղյակում։ Հնարավոր է, որ այս ժամանակահատվածում է ստեղծվել «Մադոննան սանդուղքի մոտ» ստեղծագործությունը։ 1492 թվականին Մեդիչին մահանում է, և Միքելանջելոն վերադառնում է հայրենի քաղաք։
1494-1495 թվականներին Միքելանջելոն ապրում է Բոլոնիայում և ստեղծում է սբ. Դոմինիկի կամարի համար քանդակներ։ 1495 թվականին նա նորից գնում է Ֆլորենցիա, որտեղ կառավարում էր դոմինիկյան քարոզիչ Ջիրոլամո Սավոնարոլան և այստեղ կերտում է «Սբ. Հովհաննես» և «Քնած կուպիդոնը» քանդակները։ 1496 թ. կարդինալ Ռաֆայել Ռիարիոն գնում է Միքելանջելոյի մարմարյա «Կուպիդոնը» և հրավիրում գործի հեղինակին Հռոմ՝ աշխատելու։ 1496-1501 թվականներին Միքելանջելոն ստեղծում է «Հռոմի Պիետան» և «Բաքոսը»։
1501 թվականին Միքելանջելոն վերադառնում է Ֆլորենցիա և այստեղ ստեղծում է «Դավիթ» արձանը և որոշ քանդակներ «Պիկկոլոմինիի զոհասեղանի» համար։ 1503 թվականին պատվերով ստեղծում է «Տասներկու առաքյալները», սկսում է «Սբ. Մատթեոսը»։ 1503-1505 թվականներին կերտվում են «Մադոննա Դոնի», «Բրյուգեի մադոննան» և այլ ստեղծագործություններ։
1505 թվականին նկարիչը մեկնում է Հռոմ և Հուլիոս Բ-ի պատվերով սկսում է նրա դամբարանի կառուցումը։ Այս ժամանակաշրջանին են պատկանում «Մովսես», «Շղթայված ստրուկը», «Մեռնող ստրուկը» և «Լիա» քանդակները։
Միքելանջելոն մահացել է 1564 թվականի փետրվարի 18-ին և թաղված է Սանտա-Կրոչե եկեղեցում, որը գտնվում է Ֆլորենցիայում։ Իր երկրային կյանքում համեստ կենցաղավարությամբ աչքի ընկած, մշտապես
քչով բավարարված այդ բազմաքանքար մեծությունը մահից առաջ թելադրել է իր կտակը իրեն բնորոշ լակոնիկ ոճով.
Ես հանձնում եմ հոգիս Աստծուն, մարմինս՝ հողին, ունեցվածքս՝ բարեկամներիս։ |
Ստեղծագործության հակիրճ բնութագիր
Իր ստեղծագործություններում Միքելանջելոն կատարյալ կերպով մարմնավորել է հումանիզմի՝ մարդասիրության մեծ գաղափարները, կոթողայնորեն արտացոլել մարդու գեղեցկությունն ու անսահման կարողությունները: Նա համարվում է արվեստի մեջ բարոկկո ոճի, մաներայնության հիմնադիրը[12]: Հատկապես 1520 թվականից հետո նրա ստեղծած գործերում վառ կերպով արտահայտված են բարոկկոյի միտումները, նոր մտածողությունը, հեղինակի մեծագույն տենչը՝ ներշնչելու մարդուն, որ ինքը բարձրագույն էակ է՝ մնացած արարածներից տարբերվող:
Միքելանջելոն Արևմուտքի առաջին արվեստագետն է, ում կենսագրությունը հրատարակվել է դեռևս իր կենդանության օրոք: Ընդ որում՝ այդ կենսագրություններից մեկի հեղինակը՝ համբավավոր Ջորջո Վազարին, պնդում էր, որ Միքելանջելոյի աշխատանքները կապրեն ավելի երկար, քան շատ ու շատ այլ նկարիչների կամ քանդակագործների որևիցե ստեղծագործություն: Նա ավելացնում էր, որ Միքելանջելոն գերազանց վարպետ է ոչ թե մեկ, այլ միանգամից երեք արվեստներում՝ նկարչությունում, քանդակագործությունում, ճարտարապետությունում[13](Վազարին տեղյակ չէր, որ բազմաթիվ ուսումնասիրողների կողմից Վերածննդի տիտան հռչակված Լեոնարդո դա Վինչիի արժանավոր մրցակից այդ բազմակի հանճարը նաև հրաշալի բանաստեղծություններ է հեղինակել): Հարկ է հավելել նաև, որ դեռ կենդանության օրոք նրան բնութագրել են որպես Il Divino Աստվածային արվեստագետ[14]:
Միքելանջելոն համբավ է ձեռք բերել դեռևս վաղ շրջանի իր աշխատանքներով: Դրանցից է նշանավոր " Pieta " մարմարյա արձանախումբային կոմպոզիցիան (1499 թ.,), որը մեծ արտահայտչականությամբ պատկերում է, թե ինչպես են ողբում Քրիստոսի մահը: Թե՛ Հիսուսի և թե՛ ողբացողների կերպարները ներքին խաղաղություն և հոգու մեծություն են արտացոլում:
1501-1504 թվականների ընթացքում Միքելանջելոն կերտել է Դավիթի քանդակը՝ հրեա գեղեցիկ մի երիտասարդի, ով պարտության է մատնել առասպելական հսկա Գողիաթին: Հերոսը պատկերված է ֆիզիկական և ներքին լարվածության պահին: Արձանը, որ ունի հինգ մետր բարձրություն, ներկայումս համարվում է Ֆլորենցիայի խորհրդանիշը: Դրա ընդօրինակված տարբերակը այժմ տեղադրված է Ֆլորենցիայի քաղաքապետարանի առջևի հրապարակում (բնօրինակը գտնվում է Galleria dell 'Accademia-ում):
Միքելանջելոյի ամենահզոր ստեղծագործություններից են համարվում Վատիկանի Սիքստինյան մատուռի պատկերազարդումները (1508-1512 թթ.): Ստեղծագործական ու ֆիզիկական ահռելի տառապանքների գնով, որոնք ձգվել են չորս տարի, նա մատուռի առաստաղն ու պատերի վերնամասերը զարդարել է աստվածաշնչյան թեմաներով արված հիրավի հոյակապ բազմաթիվ պատկերներով, որոնք տրամաբանական դասավորվածություն ունեն: Այդ սքանչելի որմնանկարներն արված են 13.41 x 39.01 քառակուսի մետր մակերեսի վրա: Պատկերված են անջնջելի տպավորություն գործող 343 տիպականացված կերպարներ:
Արվեստագետը 1536 թվականին վերադարձել է այստեղ, որպեսզի, կատարելով Պողոս Երրորդ պապի պատվերը, մատուռի խորանի պատին պատկերի ահեղ դատաստանը: Այդ որմնանկարը արտացոլում է մարդկության մեծագույն ողբերգությունը՝ աշխարհի կործանումը: Նախորդ պատկերազարդումներից անցել էր քսան տարուց ավելի ժամանակ, և զգացվում է, որ այդ ընթացքում արվեստագետի աշխարհայացքն ու ձեռագիրը լուրջ, դրամատիկ փոփոխություններ են կրել: Այս աշխատանքում ի ցույց է հանված նաև հենց իր՝ արվեստագետի հոգու ճգնաժամը, գործի է դրված պատկերավորման մի բոլորովին նոր համակարգ, որը տիրապետող է դարձել Միքելանջելոյի հետագա ստեղծագործություններում: Որմնանկարը տոգորված է անհանգիստ խռովքով, տագնապով, սարսափով, վհատությամբ:
Կյանքի վերջին տարիներին Միքելանջելոյի հոգեվիճակը խորությամբ արտացոլվել է հատկապես Մեդիչիների տոհմական Սուրբ Լավրենտիուսի եկեղեցու մատուռում (Ֆլորենցիա) նրա ստեղծած աշխատանքներում (1520-1534 թթ.): Ճարտարապետական և արձանային անսամբլներում խորապես տպավորիչ են Ժամանակի խորհրդանիշերի քանդակները՝ "Առավոտը", "Ցերեկը", "Երեկոն" ու "Գիշերը", դուքս Ջուլիանոյի ու Լորենցո Մեդիչիի արձանները և սարկոֆագների վրա տեղադրված ալեգորիկ (այլաբանական), տարակուսալի, ողբերգաշունչ ֆիգուրները (կերպարանքները):
Պատկերասրահ
-
Վատիկանի Սիքստիմյան կապելլայի առաստաղի նկարազարդումներ
-
Ադամի արարումը (դրվագ)
-
Ավանդադրում, 1547-1553 թվականների Միքելանջելոյի աշխատանքը
-
Միքելանջելոյի կիսանդրին /քանդակագործ՝ Դանիելե դա Վոլտեռա 1964 թ.
-
Գերեզման իջեցնելը, Լոնդոն, Ազգային պատկերասրահ
-
Սուրբ Պետրոսի նահատակությունը, Վատիկանի Պաոլինա մատուռ
-
Tondo Doni, Ուֆֆիցի պատկերասրահ, Ֆլորենցիա
-
Pietà, Սուրբ Պետրոսի բազիլիկ, Վատիկան
-
Ահեղ դատաստան, Սիքստինյան մատուռ, Վատիկան
-
Սուրբ Պետրոսի բազիլիկի գմբեթը
-
Տիրամայրը /Մադոննա/
Հիմնական ստեղծագործությունները
- Դավիթ. մարմար, 1501 - 1504, Ֆլորենցիա, Նրբագեղ արվեստների ակադեմիա
- Մադոննա Տադդեի, մարմար, մոտ 1502 - 1504, Լոնդոն, Արվեստների թագավորական ակադեմիա
- Մատթեոս առաքյալը, մարմար, Ֆլորենցիա, Նրփագեղ արվեստների ակադեմիա
- Մադոննա Դոնի, 1503 - 1504, Ֆլորենցիա, Ուֆիցի պատկերասրահ
- Մադոննա Պիտտի, մոտ 1504 - 1505. Ֆլորենցիա, Բարջելո ազգային թանգարան
- Մովսես, մոտ 1515, Հռոմ, Սան Պիետրո ին Վինկոլի եկեղեցի
- Հուլիոս II-ի դամբարանը, 1542 - 1545, Հռոմ, Սան Պիետրո ին Վինկոլի եկեղեցի
- Մահացող ստրուկը, մարմար, մոտ 1513, Փարիզ, Լուվր
- Սիքստինյան կապելլայի որմնանկարներ, Վատիկան
- Մադոննա, Ֆլորենցիա, կապելլա Մեդիչի, մարմար, 1521 - 1534.
- Լաուրենցիանա գրադարան, 1524 - 1534, 1549 - 1559, Ֆլորենցիա
- Կապելլա Մեդիչի, 1520 - 1534.
- Դուքս Ջուլիանոյի դամբարանը, կապելլա Մեդիչի, 1526 - 1533, Ֆլորենցիա, Սան Լորենցո եկեղեցի
- Դուքս Լորենցոյի դամբարանը, կապելլա Մեդիչի, 1524 - 1531, Ֆլորենցիա, Սան Լորենցո եկեղեցի
- Վախճանված տղան, մարմար, 1530 - 1534, Ռուսաստան, Սանկտ Պետերբուրգ, Էրմիտաժ
- Ատլանտ, 1519 և 1530 - 1534 թթ միջև, Ֆլորենցիա, Նրբագեղ արվեստների ակադեմիա
- Պիետա Սանտա Մարիա դել Ֆիորե տաճարի, մարմար, մոտ 1547 - 1555, Ֆլորենցիա, Օպերա դել դուոմո թանգարան
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Միքելանջելո կատեգորիայում։ |
Գրականություն
Ա. Ջիվելեգով. «Միքելանջելո», «Սովետական գրող» հրատ., Երևան 1977 թ.
- Сомов А.И. (1890–1907). «Микеланджело Буонарроти». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Брион Марсель. Микеланджело / Пер. с фр. Г. Г. Карпинского = ֆր.՝ Michel-Ange. — М.: Молодая гвардия, 2002. — ISBN 5-235-02487-7
- П. Д. Баренбойм. МАРИЯ В ИСКУССТВЕ МИКЕЛАНДЖЕЛО: Мадонна Британского Музея, М.: ЛУМ, 2018. ISBN 978-5-906072-30-6
- Вазари Д. Жизнеописания прославленных живописцев, скульпторов и архитекторов = իտալ.՝ Le Vite de’piu eccelenti Pittori, Scultori e Architetti. — К.: Искусство, 1970. — С. 296–429, 497–507. — 520 с.
- Эрпель Фриц. Микеланджело / Пер. с нем. Сергея Данильченко. — Берлин: Хеншель, 1990. — 72 с. — ISBN 3-362-00044-4
- Карел Шульц, «Камень и боль» (текст романа в библиотеке Александра Белоусенко)
- Дажинa В.Д. Микеланджело. Рисунок в его творчестве. — М.: Искусство, 1987. — 215 с.
- П. Д. Баренбойм. Этюды о Микеланджело (сборник эссе). — М.: ЛУМ, 2018, 320 c., 500 экз. ISBN 978-5-906072-32-0
- П. Д. Баренбойм. Восточное влияние на Микеланджело: в чём мог ошибиться великий Панофский. — М.: ЛУМ, 2017. ISBN 978-5-906072-26-9
- Баренбойм П. Д. Тайны Капеллы Медичи. — СПб.: Изд-во СПбГУП, 2006. ISBN 5-7621-0291-2
- Петр Баренбойм, Сергей Шиян, Микеланджело. Загадки Капеллы Медичи. — М.: Слово, 2006. ISBN 5-85050-825-2
- П. Д. Баренбойм. Образ Моисея в творчестве Микеланджело. — М.: ЛУМ, 2017. ISBN 978-5-906072-25-2
- П. Д. Баренбойм. Мария в искусстве Микеланджело: Мадонна Британского Музея. — М.: ЛУМ, 2018, 60 с. ISBN 978-5-906072-30-6
- Микеланджело. Поэзия. Письма. Суждения современников / сост. В.Н. Гращенков. — М., 1983. — 176 с.
- Микеланджело. Жизнь. Творчество / Сост. В.Н. Гращенков; вступительная статья В.Н. Лазарева. — М.: Искусство, 1964.
- Ротенберг Е.И. Микеланджело. — М.: Искусство, 1964. — 180 с.
- Микеланджело и его время / Под ред. Е.И. Ротенберга, Н.М. Гершензон-Чегодаевой. — М.: Искусство, 1978. — 272 с. — 25 000 экз.
- Ирвинг Стоун, «Муки и радости», big-library.info/?act=read&book=26322
- Ромен Роллан Жизнь Микеланджело. — 1992.
- Титан (Микеланджело) / Сост. Г.С. Кушнеровская. — М.: Молодая гвардия, 1977. — 100 000 экз.
- Condivi, Ascanio; Alice Sedgewick (1999). The Life of Michelangelo. Pennsylvania State University Press. ISBN 0-271-01853-4.
- Wallace, William E. Michelangelo: Skulptur, Malerei, Archtektur. — Köln: Monte von DuMont, 2011.
- Tolnay K. Michelangelo. — Princeton, 1943.
- Gilles Néret Michelangelo. — Köln: Taschen, 1999. — 96 с. — (Basic Art).
- Panofsky, Erwin. The Mouse That Michelangelo Failed to Carve // Essays In Memory of Karl Lehmann. — N.Y.: Institute of Fine Arts, New York University, 1964. — С. 242—255.
- Barenboim P. D. / Peter Barenboim. The Mouse that Michelangelo Did Carve in the Medici Chapel: An Oriental Comment to the Famous Article of Erwin Panofsky. — Москва: Электронная публикация Флорентийского общества, 2017.
- Peter Barenboim, «Michelangelo Drawings — Key to the Medici Chapel Interpretation», Moscow, Letny Sad, 2006, ISBN 5-98856-016-4
- Edith Balas, «Michelangelo’s Medici Chapel: a new Interpretation», Philadelphia, 1995
- James Beck, Antonio Paolucci, Bruno Santi, «Michelangelo. The Medici Chapel», London, New York, 2000
- Władysław Kozicki, Michał Anioł, 1908. Wydawnictwo Gutenberg — Print, Warszawa
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Dussler L., Girardi E. N. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 1972. — Vol. 15.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 BeWeB
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Artnet — 1998.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Կերպարվեստի արխիվ
- ↑ 6,0 6,1 6,2 Arkitekter verksamma i Sverige — 2014.
- ↑ Union List of Artist Names
- ↑ http://www.smithsonianmag.com/travel/how-to-tour-michelangelos-rome-12922932/
- ↑ 9,0 9,1 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ 10,0 10,1 http://www.artnet.com/artists/michelangelo/
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ Hughes, A., & Elam, C. (2003). "Michelangelo". Oxford Art Online. Retrieved 14 April 2018, from http://www.oxfordartonline.com
- ↑ Smithers, Tamara. 2016. Michelangelo in the New Millennium: Conversations about Artistic Practice, Patronage and Christianity. Boston: Brill. p. vii. 978-9004313620.
- ↑ Emison, Patricia. A (2004). Creating the "Divine Artist": from Dante to Michelangelo. Brill. ISBN 978-9004137097.
Արտաքին հղումներ
- Микеланджело Буонарроти. Он мог все. Программа «Эха Москвы» из цикла «Всё так», Часть 1 и Часть 2
- на artcyclopedia.com
- на wga.hu
- Поэзия Микеланджело в переводе А. М. Эфроса
- Флорентийское Общество
- Александр Бурганов «Микеланджело. Рисунок. Эпоха Возрождения». Журнал «Третьяковская галерея», #4 2013 (41)
- Միքելանջելո-ը Բրիտանիկա հանրագիտարանում
- The Digital Michelangelo Project
- Միքելանջելոի գործերը Գուտենբերգ նախագծում
- Միքելանջելո Mathematics Genealogy Project կայքում
- The BP Special Exhibition Michelangelo Drawings – closer to the master
- Michelangelo's Drawings: Real or Fake? How to decide if a drawing is by Michelangelo.
- "Michelangelo: The Man and the Myth"
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միքելանջելո» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միքելանջելո» հոդվածին։ |
- Մարտի 6 ծնունդներ
- 1475 ծնունդներ
- Փետրվարի 18 մահեր
- 1564 մահեր
- Հռոմ քաղաքում մահացածներ
- Ֆլորենցիայի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Քանդակագործներ այբբենական կարգով
- Իտալացի քանդակագործներ
- Իտալացի նկարիչներ
- Իտալացի ճարտարապետներ
- Իտալացի բանաստեղծներ
- Իտալացի ճարտարագետներ
- Անձինք թղթադրամների վրա
- Ճարտարապետներ այբբենական կարգով
- Ճարտարագետներ այբբենական կարգով
- 16-րդ դարի իտալացի նկարիչներ