Բրուտոս (Միքելանջելո)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բրուտոս (այլ կիրառումներ)
| տեսակ | քանդակ |
|---|---|
| քանդակագործ | Միքելանջելո |
| տարի | 1538 |
| բարձրություն | 74 սանտիմետր |
| ուղղություն | Իտալական Վերածնունդ |
| ժանր | Կիսանդրի |
| նյութ | մարմար |
| գտնվելու վայր | Բարջելո |
| հավաքածու | Բարջելո |
| պատվիրատու | Niccolò Ridolfi? |
պատկերված են
| |
| 43°46′13″N 11°15′30″E / 43.77037222°N 11.25835°E | |
Բրուտոս, մարմարյա կիսանդրի, ստեղծված Միքելանջելոյի կողմից 1537—1538 թթ․ Դոնաթո Ջանոտիի՝ հանրապետական համոզմունքներով հումանիստի պատվերով, որը համարում էր բռնակալի դեմ պայքարող Բրուտոսին իր կուռքը։ Ստեղծագործությունն առաջինը պատկանել է կարդինալ Նիկոլո Ռիդոլֆին (1501-1550 թթ)։
Այս ստեղծագործությունը ցույց է տալիս, թե որքան հեռու էր գնացել հին հռոմեական քանդակագործության ուսումնասիրումը Իտալիայում Վերածննդի ժամանակաշրջանում։ Քանդակը իր մեջ կրում է հետաքրքիր կոմպոզիցիա, դեկորատիվությունից հեռու նոր գաղափարական ոճ։ Հանրապետական կառավարման վերականգնման համար հռոմեական բռնակալի սպանության անդրադարձը ուներ հակաբռնակալական երանգ և ուղղված էր Ֆլորենցիայում Մեդիչիների բռնատիրության վերականգնման դեմ։ Կիսանդրիի հակաբռնատիրական գաղափարական երանգը այնքան ակնհայտ էր, որ Միքելանջելոյին համոզել են դադարեցնել աշխատանքը վտանգավոր ստեղծագործության վրա և կիսանդրին մնացել է անավարտ։ Միայն արտառոց գեղարվեստական որակներն են փրկել այն ոչնչացումից։ Միքելանջելոյի «Բրուտոս»-ն այդպես էլ մնաց քանդակագործի հանրապետական տրամադրությունների միակ արտահայտությունն Արևմտյան Եվրոպայում XVI դարում բացարձակ միապետության ձևավորման ժամանակաշրջանում։
Կիսանդրին գտնվում է Ֆլորենցիայի Բարջելո թանգարանում։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Вазари Д. Жизнеописания наиболее знаменитых живописцев, ваятелей и зодчих. = իտալ.՝ Le Vite de’piu eccelenti Pittori, Scultori e Architetti. — М.: Альфа-книга, 2008. — 1278 с. — ISBN 978-5-9922-0101-7
- Ротенбург Э. «Микеланджело Буонарроти», М, «Изобразительное искусство», 1976
- Umberto Baldini Michelangelo scultore — Milano: Rizzoli, 1973 .
- Marta Alvarez Gonzáles Michelangelo — Milano: Mondadori Arte, 2007 . — ISBN 978-88-370-6434-1.
- Lutz Heusinger, Michelangelo, in I protagonisti dell’arte italiana, Scala Group, Firenze 2001 . ISBN 8881170914
