Ռոնդանինի պիետա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Ռոնդանինի պիետա
Michelangelo pietà rondanini.jpg
տեսակ քանդակ
քանդակագործ Միքելանջելո
տարի 1550-1564
բարձրություն 1,92±0,01 մետր սմ
ուղղություն Իտալական Վերածնունդ
ժանր sculptural group
նյութ մարմար
գտնվելու վայր Սֆորցա ամրոց
հավաքածու Սֆորցա ամրոց
Կոորդինատներ: 45°28′10.992000100008″ հս․ լ. 9°10′44.004000100003″ ավ. ե. / 45.46972000002777747° հս․. լ. 9.17889000002777777° ավ. ե. / 45.46972000002777747; 9.17889000002777777
Pietà Rondanini Վիքիպահեստում

Ռոնդանինի պիետա (իտալ.՝ Rondanini Pietà), մարմարե քանդակ, որի վրա Միքելանջելոն աշխատել է 1550-ական թվականներից մինչև իր կյանքի վերջ՝ 1564 թվական: Գտնվում է Միլանի Սֆորցա ամրոցի Ռոնդանինի պիետա թանգարանում[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս վերջնական քանդակը կրկին անդրադառնում է մահացած Քրիստոսի վրա Սուրբ Մարիամի ողբի թեմային, որին Միքելանջելոն առաջին անգամ իր ստեղծագործություններում անդրադարձել էր 1499 թվականին՝ կերտելով Պիետա քանդակը: Խաչելության թեմայով նկարների շարքի և իր շիրիմի համար նախատեսված Պիետա Ֆլորենցիա (իտալ.՝ Pietà Bandini) քանդակի նմանությամբ այս քանդակը ևս ստեղծվել է այն ժամանակ, երբ Միքելանջելոյի մոտ աճում էր մահի զգացումը:

Ռոնդանինի պիետա քանդակի վրա Միքելանջելոն սկսել է աշխատել նախքան Պիետա Ֆլորենցիա քանդակը: Մարիամի և Քրիստոսի տեսիլային, անօթևան պատկերները Միքելանջելոն կերտել է պարզունակ ձևով, ինչը բնորոշ է նրա վաղ շրջանի ոճին, և առավել նկատելի կրում է գոթիկա քանդակների քան Վերածննդի ազդեցությունը:

Քանդակն անավարտ չի համարվում, այլ գտնվում է շարունակական գործընթացում, որը դիտողի համար տեսանելի է այն բազմաթիվ անկյուններից նայելիս[2]:

Թիկունքի կողմից նայելիս կարծես Քրիստոսն իր մեջքով սատարում է Մարիամին: Միքելանջելոն այս կերպով ներկայացրել է՝ ինչպես Քրիստոսը կմխիթարի Մարիամին իր մահից հետո:

Հարավաֆրիկացի նկարիչ Մառլեն Դյուման «Ռոնդանինի պիետա» քանդակի հիման վրա 2012 թվականին ստեղծել է Homage to Michelangelo (Ի պատիվ Միքելանջելոյի) կտավը[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Museum of the Pietà Rondanini
  2. Vranic Ivana (2010)։ Visibility of Sculpted Matter and Form : Michelangelo’s Rondanini Pietà and the Ontological Nature of Sculpture.։ University of British Columbia 
  3. Dumas Marlene (2012)։ Written in the Stars։ Milan: Sorte։ էջեր 39–43։ ISBN 8836622852