Բաքոս (Միքելանջելո)
![]() | |
տեսակ | քանդակ և ստեղծագործական աշխատանք |
քանդակագործ | Միքելանջելո |
տարի | 1497 |
բարձրություն | 203 սանտիմետր |
ուղղություն | Իտալական Վերածնունդ |
ժանր | նյու |
նյութ | մարմար |
գտնվելու վայր | Բարջելո |
հավաքածու | Բարջելո |
պատկերված են
| |
![]() |
«Բաքոս» (իտալ.՝ Bacco, ինչպես նաև «Գինովցած Բաքոս»[1]), խաղողագործության ու գինեգործության աստված Բաքոսին (Դիոնիսոս) պատկերող արձան։ Քանդակի հեղինակը իտալացի քանդակագործ, գեղանկարիչ, ճարտարապետ և պոետ Միքելանջելոն է, որն արձանը կերտել է 1497 թվականին իտալացի կարդինալ Ռաֆայել Ռիարիոյի պատվերով։
Ժամանակակից արվեստաբան Ուիլյամ Ուոլլեսն այս աշխատանքը համարում է Միքելանջելոյի ստեղծագործության անդրանիկ գլուխգործոցը[2]։
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միքելանջելոն արձան ստեղծելու պատվերը ստանում է 1496 թվականի հուլիսի 4-ին։ Պատվիրատուն կարդինալ Ռաֆայել Ռիարիոն էր, որը ցանկանում էր մեծացնել անտիկ արձանների հավաքածուն։ Սակայն հայտնի է, որ կարդինալը հրաժարվեց ավարտված քանդակից և արձանը ձեռք բերեց բանկիր Յակոպո Գալլին, ում այգիները գտնվում էին Կանչելերիա պալացցոյի մոտակայքում։ Քանդակագործի ընկերը՝ Կոնդիվին սխալմամբ հերքել է կարդինալի՝ արձանից հրաժարվելու փաստը[3], սակայն 1981 թվականին այդ փաստը հիմնավորվեց հետազոտության արդյունքում[4]։
1572 թվականին արձանը ձեռք են բերում Մեդիչիները և տեղափոխում Ֆլորենցիա։
Այսօր «Բաքոս» արձանը պահպանվում և ցուցադրվում է Բարջելոյում (Ֆլորենցիա)[5]։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս երկումետրանոց արձանախումբը նախատեսված է բոլորածիր դիտման համար։ Միքելանջելոն պատկերել է գինովցած աստծուն և նրա ուղեկից սատիրին։ Թվում է, թե Բաքոսը ուր որ է բերանքսիվայր կընկնի, նա տարուբերվում է, սակայն պահպանում է հավասարակշռությունը՝ հետ հակվելով։ Աստծո հայացքն ուղղված է դեպի գինու գավաթը և թվում է, թե չափազանց սիրահարված է մարդկությանը իր իսկ կողմից նվիրած պարգևին[2]։ Մեջքի մկանները լարված են, սակայն որովայնի և ազդրերի թուլացած մկանները վկայում են հոգևոր թուլության մասին։
Հոլանդացի նկարիչ Մարթեն վան Հեմսքերքի նկարում (ստեղծված 1532-1535 թվականներին) արձանի ձեռքն ու առնանդամը բացակայում են։ Ձեռքն ու գավաթը վերականգնվել են 1550-ականների սկզբներին։
Այս արձանը հիշատակվում է Միքելանջելոյին նվիրված չեխ գրող Կարել Շուլցի «Քար և ցավ» կենսագրական վեպում.
![]() |
Գինովցած աստվածը մերկ է ուրախ ժպտում է, հասկանում է, հաշտեցնում է, մխիթարում է և հանգստացնում...[6] - Կարել Շուլց
|
![]() |
Ըստ հայ խորհրդային արվեստաբան, ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ Վիկտոր Լազարևի «Բաքոսը» «Միքելանջելոյի ամենաքիչ ինքնուրույն աշխատանքներից է, քանի որ պարզ երևում է անտիկ կերտարվեստի ազդեցությունը[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Роллан, 1992, էջ 95
- ↑ 2,0 2,1 Wallace, 2010, էջ 12 —13
- ↑ Эрпель, 1990, էջ 13
- ↑ Michael Hirst, Michelangelo in Rome: an altarpiece and the 'Bacchus' (անգլ.)
- ↑ Museo Nazionale del Bargello - Galleria
- ↑ Шульц, 2007, էջ 484 —485
- ↑ Микеланджело. Поэзия. Письма, 1983, էջ 7
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Вазари Д. Жизнеописания наиболее знаменитых живописцев, ваятелей и зодчих. = իտալ.՝ Le Vite de’piu eccelenti Pittori, Scultori e Architetti. — М.: Альфа-книга, 2008. — 1278 с. — ISBN 978-5-9922-0101-7-->
- Вазари Д. Жизнеописания прославленных живописцев, скульпторов и архитекторов = իտալ.՝ Le Vite de’piu eccelenti Pittori, Scultori e Architetti. — К.: Искусство, 1970. — С. 296 —429, 497 —507. — 520 с. (ուկր.)
- Микеланджело. Поэзия. Письма. Суждения современников / сост. В. Н. Гращенков. — М.: Искусство, 1983. — 451 с.
- Эрпель Фриц. Микеланджело / Пер. с нем. Сергея Данильченко. — Берлин: Хеншель, 1990. — 72 с. — ISBN 3-362-00044-4
- Ромен Роллан Жизнь Микеланджело // Жизни великих людей: Пер. с франц. В. Курелла.. — М., 1992. — 71 —197 с. — ISBN 5-206-00351-4
- Карел Шульц. Камень и боль: роман. — М.: Эксмо, 2007. — 688 с. — ISBN 5-699-20485-7
- Eric Scigliano. Michelangelo's Mountain: The Quest For Perfection In The Marble Quarries Of Carrara. — Simon and Schuster, 2005. — 352 с. (անգլ.)
- John Addington Symonds. The Life of Michelangelo Buonarroti. — 1893. (անգլ.)
- William Wallace. The Treasures of Michelangelo. — Andre Deutsch, 2010. — ISBN 978-0-233-00253-8 (անգլ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաքոս (Միքելանջելո)» հոդվածին։ |
|