«Ժոզե Մոուրինյո»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ r2.7.3) (Ռոբոտ․ be-x-old:Жазэ Маўрынью փոփոխվել է be-x-old:Жазэ Маўрыньнюով; կոսմետիկ փոփոխություններ
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: tt:Жозе Моуриньо փոփոխում է․: sq:José Mourinho
Տող 318. Տող 318.
[[sk:José Mourinho]]
[[sk:José Mourinho]]
[[sl:José Mourinho]]
[[sl:José Mourinho]]
[[sq:Jose Mourinho]]
[[sq:José Mourinho]]
[[sr:Жозе Морињо]]
[[sr:Жозе Морињо]]
[[sv:José Mourinho]]
[[sv:José Mourinho]]
Տող 324. Տող 324.
[[th:โชเซ มูรีนโย]]
[[th:โชเซ มูรีนโย]]
[[tr:José Mourinho]]
[[tr:José Mourinho]]
[[tt:Жозе Моуриньо]]
[[uk:Жозе Моурінью]]
[[uk:Жозе Моурінью]]
[[vec:José Mourinho]]
[[vec:José Mourinho]]

18:23, 6 Մարտի 2013-ի տարբերակ

Ժոզե Մոուրինյո
պորտ.՝ José Mourinho
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ժոզե Մարիո դոս Սանտոս Ֆելիկս Մոուրինյո
Քաղաքացիությունը  Պորտուգալիա
Մականուն Special One[2][3][4]
Ծննդյան ամսաթիվ հունվարի 23, 1963 (61 տարեկան)
Ծննդավայր Սետուբալ, Պորտուգալիա Պորտուգալիա
Հասակ 1.74 մ[1]
Քաշ 70 կիլոգրամ
Դիրք Մարզիչ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռեալ Մադրիդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1980-1982թթ
1982-1983թթ.
1983-1985թթ
1985-1987թթ.
Պորտուգալիա Ռիո Ավե
Պորտուգալիա Օս Բելենսիեշ
Պորտուգալիա Սիսիմբրա
Պորտուգալիա Կոմերցիա է Ինդուստրիա
16(2)
16(2)
35(1)
27(8)
Մարզչական կարիերա
2000
2001–2002
2002–2004
2004–2007
2007–2010
2010–ներկա
Պորտուգալիա Բենֆիկա
Պորտուգալիա Լեյրիա
Պորտուգալիա Պորտո
Անգլիա Չելսի
Իտալիա Ինտեր Միլան
Իսպանիա Ռեալ Մադրիդ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ժոզե Մարիո դոս Սանտոս Ֆելիկս Մոուրինյո (պորտ.՝ José Mário dos Santos Mourinho Félix; ծնվել է 1963 թվականի հունվարի 23-ին Սետուբալ քաղաքում:) պորտուգալացի ֆուտբոլային մարզիչ և ներկայումս մարզում է Ռեալ Մադրիդը: Նրա մականունն է "Առանձնահատուկը".[6] Մասնագետները Մոուրինյոյին համարում են լավագույն մարզիչներից մեկը ֆուտբոլում[7][8][9][10]

Մոուրինյոն սկսեց ֆուտբոլային կարիերան, որպես խաղացող, սակայն լուրջ հաջողություններ չունենալով շարունակեց որպես մարզիչ: 1990 ականների սկզբում որպես մարզիչի օգնական հաջող աշխատելուց հետո, նա դարձավ սեր Բոբի Ռոբսոնի թարգմանիչը: Նրա հետ նա աշխատեց պորտուգալական Սպորտին դե Պորտուգալ և Պորտու ակումբներում, մինչև իսպանական Բարսելոնա տեղափոխվելը: Նա Մնաց Կատալոնյայում նաև Բոբի Ռոբսոնի տեղափոխվելուց հետո և աշխատեց հայտնի մարզիչ Լուի Վան Գալի հետ:

Նա սկսեց կենտրոնանալ մարզչի գործունեության վրա, և մարզեց Բենֆիկա և Լեյրիա ակումբներ կարճատև, բայց հաջողությամբ: Նա վերադարձավ Պորտո 2002-ին, այս անգամ գլխավոր մարզիչի կարգավիճակով, հաղթելով Պրիմերա Լիգան, Տաչա դե Պորտուգալը, ինչպես նաև ՈՒԵՖԱ-յի գավաթը 2003-ին: 2004-ին Մոուրինյոն ակումբի հետ նվաճեց Պրիմերա Լիգան և ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգան:

Հաջորդ տարի Մոուրինյոն տեղափոխվեց Չելսի և նվաճեց Պրեմիեր Լիգան երկու անգամ անընդմեջ 2005-ին և 2006-ին: Նրան հաճախ քննադատում էին իր անկեղծության համար, սակայն Պորտոյի և Չելսիի հետ տարած հաղթանակները նրան դարձրեցին աշխարհի լավագույն մարզիչներից մեկը:

2008 թվականի կեսերին նա տեղափոխվեց իտալական Սերիա Ա, կնքելով երեք տարվա պայմանագիր Ինտեր Միլանի հետ: Առաջին երեք ամսում նա նվաճեց առաջին իտալական մրցանակը` Սուպերկոպա Իտալիանա, և առաջին մարզչական տարին Իտալիայում ավարտեց նվաճելով Սերիա Ա-ի չեմպիոնի տիտղոսը: Հաջորդ տարի Մոուրիյոն հաղթեց երեք առաջնությունները` Սերիա Ա-ն, Կոպպա Իտալիան և ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգան միասին առաջին անգամ Իտալիայի պատմության մեջ` դարնալով երրորդ մարզիչը պատոմության մեջ, ով հաղթել է Չեմպիոնների Լիգան երկու տարբեր ակումբների հետ, Էռնստ Հեպպելից և Օտմար Հիսֆելդից հետո:[11]

2010 թվականի Մայիսի 28-ին նա դարձավ Ռեալ Մադրիդի գլխավոր մարզիչ կնքելով 4 տարվա պայմանագիր: Ռեալի հետ նրա առաջին մրցանակն էր Կոպա դել Ռեյը, որը ակումբի առաջին նման մրցանակն էր 1993-ից հետո: Հաջորդ տարի նա հաղթեց Լա Լիգան և դարձավ չորրորդ մարզիչը, ով հաղթել է եվրոպական 4 երկրների առաջնություններում, Տոմիսլավ Իվիչից, Էռնստ Հապպելից և Ջովանի Տրապատոնիից հետո,[12] ինչպես նաև դարձավ առաջին մարզիչը ով հաղթել Եվրոպական 3 առաջատար առաջնությունները` Իսպանիա, Իտալիա և Անգլիա:[13]

Երիտասարդ կյանք և կարիերա

Վաղ տարիներ և կրթություն

Ժեզե Մարիա դոս Սանտոս Մոուրինյոն ծնվել է 1963 թվականին միջին խավի մեծ ընտանիքում Սետուբալ, Պորտուգալիա, հայրը Ֆելիկս Մոուրինյո, մայրը Մարիա Ջուլիա Կարախոլա դոս Սանտոս:[14] Նրա հայրը խաղացել է պրոֆեսիոնալ ֆուտբոլ Օս Բելենենսեշ և Վիտորիա դե Սետուբալ ակումբներում, անցկացրել է մեկ հանդիպում Պուտրուգալիայի հավաքականում: Նրա մայրը ուսուցչուհի էր դպրոցում:;[15]

Մոուրինյոն ցանկանում էր դառնալ ֆուտբոլիստ շարունակելով հոր մասնագիտությունը և նա միացավ Բելենենշեսի երիտասարդ ակումբին: Ավարտելով ավագ մակարդակը` նա խաղաց Ռիո Ավե ակումբում (որը մարզում էր նրա հայրը), խաղաց նաև Բելենենշեսում և Սեսիմբրայում, սակայն ակնհայտ էր, որ նրա ֆուտբոլային ներուժը չէր բավականացնի լուրջ հաջողությունների հասնելու համար:[16] Ավարտելով իր խաղացողի կարիերան նա նպատակ դրեց դառնալ ֆուտբոլային մարզիչ:[15] Նրա մայրը այլ նպատակներ ուներ նրա կետ կապված և տեղափոխեց նրան Բիզնես դպրոց: Մոուրինյոն հաճախեց դպրոց, սակայն դուրս ևկավ առաջին օրից, որոշելով, որ ավելի լավ է կենտրոնանալ սպորտի վրա և որոշեց ընդունվել Instituto Superior de Educação Física (ISEF), Լիսաբոնի Տեխնիկական Համալսարան, սովորելու սպորտային գիտություններ. Նա դասավանդում էր նաև ֆիզկուլտուրա տարբեր դպրոցներում և հինգ տարի հետո նա վաստակեց գերազանց առաջադիմությամբ դիպլոմ: Տեղի Շոտլանդական և Անգլիական ֆուտբոլային ասոցացիաներում մարզչական կուրսեր հաճախելուց հետո, այդ ժամանակվա Շոտլանդիայի մարզիչ Էնդի Ռոքսբուրգը նկատեց երիտասարդ պորտուգալացու տաղանդը:

Մուտքը մարզչական կարիերա

Դպրոցական մարզիչի աշխատանքը թողնելուց հետո, Մոուրինյոն փնտրում էր տարբերակներ պրոֆեսիոնալ մարզիչի աշխատանքի և իր դարձավ իր հայրենի քաղաքի Վիկտորիա Սետուբալ ակումբի երիտասարդ թիմի մարզիչ 1990 ականների սկզբին: Բարձրանալով կարիերայի սանդուղքով նա որոշեց փորձել իրեն Էստրելա դե Ամադորա ակումբի մարզիչի օգնականի պաշտոնում: Ավելի ուշ նա դարձավ Օվերենսե ակումբի մարզիչի օգնական: Մոուրինյոն ձեռնամուխ եղավ մեծ դժվարությունների գնով 1992-ից աշխատել թարգմանիչ օտարերկրյա լավագույն մարզիչների մոտ: Սեր Բոբի Ռոբսոնը նոր էր նշանակվել Լիսաբոնի Սպորտինգ դե կլաբ Պորտուգալի մարզիչ և փնրտում էր ֆուբոլային մարզիչի որակավորում ունեցող թարգմանիչի:

Չնայած դա մի քայլ հետ էր մարզչական կարիերայում, բայց Մոոուրինյոն շատ բան սովորեց Ռոբսենից: Նա լավ ընդունեց Մոուրինյոյին և նրա հետ քննարկում էր ֆուտբոլային տակտիկաներ և մարզչական արվեստ: Ռոբսոնը լքեց Սպորտինգը 1993 դեկտեմբերին և Մոուրինյոն նրա հետ տեղափոխվեց մեկ այլ պորտուգալական ակումբ Պորտո, որտեղ շարունակեց մարզչի թարգմանչի աշխատանքը ևս երկու տարի: Պորտոն երկու տարի մարզելուց հետո Ռոբսոնը նորից տեղափոխվեց, այս անգամ նրա նոր ակումբը դարձավ Բարսելոնան 1996-ին: Նրանց վերջին խաղը Պորտոյում եղավ Բենֆիկայի հետ կայացած սուպերգավաթի խաղը, որում Պորտուն հաղթանակ տարավ 5-0 հաշվով, իսկ հանդիպումը մինչ այժմ հիշում են պորտուգալացի երկրպագուները: Բարսելոնայում Մոուրինյոն շարունակեց առաջադիմություն ցուցաբերել` սովորելով Կատալոներեն: Մոուրինյոն և իր ընտանիքը տեղափոխվեցին Բարսելոնա և նա դարձավ մարզչական անձնակազմի նշանակալից դեմքերից մեկը թարգմանելով մամլո ասուլիսները, պլանավորելով մրցաշրջանների պատրասման գործընթացը և օգնելով խաղացողներին տակտիկական և դիրքային հարցերում: Ռոբսոնի և Մոուրինիոյի ոճերը լրացնում էին միմյանց Անգլիացին նախընտրում էր հարձակվողական ոճը, իսկ Մոուրինյոն` պաշտպանողական: Պորտուգալացին սիրում էր պլանավորել և մարզել կոմբինացիաներ Ռոբսոնի հետ միասին: Նրանց համագործակցությունը պտղաբեր էր և Բարսելոնան վերջացրեց մրցաշրջանը հաղթելով ՈՒԵՖԱ Գավաթակիրների գավաթը: Հաճորդ մրցաշրջանում Ռոբսոնը լքեց ակումբը, սակայն այս անգամ Մոուրինյոն չհետևեց նրան, քանի որ նրան առաջարկեցին Բարսելոնայի մարզիչի օգնականի պաշտոնը: Չնայած հրաժեշտին Մոուրինյոն և Ռոբսոնը մնացին լավագույն ընկերներ:

Մարզչական կարիերա

Բենֆիկա և Լեյրա

Հնարավորությունը դառնալ գլխավոր մարզիչ ընձեռվեց 2000 թվականի Սեպտեմբերին, երբ Մոուրինյոն տեղափոխվեց Լիսաբոնի Բենֆիկա սկզբում որպես մարզիչի օգնական այնուհետև փոխարինելու Յապ Հեյնկիսին Պրիմերա Լիգայի սկսելուց 4 շաբաթ հետո:[17] Բենֆիկայի ղեկավարությունը ցանկանում էր Ժեզուալդո Ֆերեյրային նշանակել մարզիչի նոր օգնական, բայց Մոուրինյոն որոշեց այդ պաշտոնում նշանակել Կառլոս Մոզերին, որը Բենֆիկայի վետերան պաշտպանն էր:[18]

Մոուրինյոն շատ էր քննադատվում Ֆերեիրայի կողմից, որը նրա ուսուցիչն էր եղել ISEF-ում, ավելու ուշ Մոուրինյոն նրա մասին ասաց,- "Սա կարող է լինել մի պատումթուն մի էշի մասին, որը 30 տարի աշխատելուց հետո այդպես էլ ձի չդարձավ"[19] Աշխատանքի ընդունվելուց միայն մեկ շաբաթ հետո Բոբի Ռոբսոնը առաջարկեց նրան տեղափոխվել Անգլիա և նորից լինել նրա օգնականը Նյուքասլ Յունայթեդում: Մոուրինյոն մերժեց Ռոբսոնի առաջարկը և ասաց, որ նա գիտի Ռոբսոնին, որ նա երբեք մի քայլ հետ չի կատարի:[20]

Մոուրիյոն և Մոզերը մշակեցին ճանաչված կոմբինացիա, արդյունքում հաղթեցին Բենֆիկայի անհաշտելի մրցակից Սպորտինգին 3-0 հաշվով:[21][22] Նրանց իշխանությունը վտանգի տակ դրվեց, երբ Բենֆիկայի նոր նախագահ ընտրվեց Մանուել Վիլիարինյոն, որը ասաց, որ նոր մարզիչի պաշտոնում է տեսնում Բենֆիկայի նախկին խաղացող Տոնիին:[17] Մոուրինյոն օգտագործեց Սպորտինգի հետ տարած հաղթանակը, որպեսզի համոզի նոր նախագահին կնքել իր հետ նոր պայմանագիր:[21] Վիլարինյոն որոշեց մերժել և հրամայոց Մոուրինյոյին անմիջապես թողնել մարզիչի պաշտոնը: Նա լքեց ակումբը 2000 թվականի Դեկտեմբերի 5-ին անցկացնելով միայն 9 խաղ Բենֆիկայում:[23] Ավելի ուշ Վիլարինյոն զգաց իր անհեռատեսությանը, և զղջաց, որ այդպես է վարվել:

Մոուրինյոն 2001 թվականի Ապրիլին գտավ նոր մարզիչի պաշտոն Լեյրիա, որին հասցրեց Պրիմերա Լիգայի 5-րդ հորիզոնական, որը ակումբի պատմության մեջ լավագույն մրցաշրջանն էր:[24] Մոուրինյոյի հաջողությունը աննկատ չմնաց և նրան նկատեցին Պորտուգալական անվանի ակումբներում:[17]

Պորտո

2002 թվականի Հունվարին նրան ձեռք բերեց Պորտուն փոխարինելու Օկտավիո Մաչադոյին: Մոուրինյոն եկավ ակումբ, երբ նա գտվում էր երրորդ հորիզոնականում 15 խաղում ունենալով (Հ–Ո–Պ: 11–2–2) հարաբերակցությունը և նա խոստացավ դարձնել Պորտոն չեմպիոն հաջորդ տարի:

Նա անմիջապես ընտրեց մի քանի խաղացողներին, որոնք իդեալական կլինեին ակումբի համար. Վիկտոր Բայա, Ռիկարդո Կառվալյու, Կոշտինգա, Դեկո, Դմիտրի Ալեյնիչև և Հելդեր Պոշտիգա: Նա վերադարձրեց թիմի ավագ Խորխե Կոշտային որը 6 ամսով գտվում էր վարձավճարով Չառլտոն Ատլետիկում: Նաև նա ձեռք բերեց Նունու Վալենտեին և Դեռլեյին Լեյրայից, Պաուլո Ֆերեյրային Վիտորիա դե Սետուբալից, Պեդրո Էմանուելին Բոավիշտայից և Էդգարաս Յանկուակասին ու Մանիշեին, որոնք երկուսն էլ ազատ կարգավիճակով տեղափոխվեցին Բենֆիկայից:

2003 Մոուրինյոն նվաճեց իր առաջին Պրիմերա Լիգան 27–5–2 արդյունքով, 11 միավոր ավել փոխչեմպիոն Բենֆիկայից, ակումբից, որը լքեց երկու տարի առաջ: 86 միավորը հնարավոր 102-ից դա նոր ռեկորդ էր այն ժամանակվանից, երբ սկսեցին հաղթանակի համար տալ 3 միավոր: Մոուրինյոն նաև նվաճեց Պորտուգալիայի գավաթը հաղթելով իր վախկին ակումբ Լեյրիային, ինչպես նաև նվաճեց ՈՒԵՖԱ Գավաթը հաղթելով եզրափակչում Սետիկին, երկուսն էլ 2003 թվականի Մայիսին:

Հաճորդ մրցաշրջանը ավելի հաջողակ էր ակումբի համար: Նա նվաճեց Պորտուգալիայի Սուպեր գավաթը հաղթելով նույն Լեյրիային 1:0 հաշվով: Նրանք պարտվեցին ՈՒԵՖԱ Սուպեր գավաթում Միլանին 1-0 հաշվով, Անդրեյ Շևչենկոյի խփած միակ գոլի արդյունքում: Պաշտպանելով Պռիմերա Լիգայի չեմպիոնի տիտղոսը նրա ակումբը ունեցավ տնային հաղթանակների ռեկորդ, սակայն այն ավարտվեց երբ նրանք պարտվեցին Ժիլ Վիսենտեին. նրան ապահովեցին չեմպիոնի տիտղոսը արդեն մրցաշրջանի ավարտից 5 շաբաթ առաջ: Պորտուն պարտվեց Պորտուգալիայի գավաթի եզրափակչում Բենֆիկային, սակայն երկու շաբաթ հետո նվաճեց ակումբային ամենաբարձր տիտղոսը` ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգան, հաղթելով եզրափակչում Մոնակոյին 3:0 հաշվով Գերմանիայում: Ակումբը մրցապայքարից դուրս թողեց Մանչեսթեր Յունայթեդին, Օլիմպիկ Լիոնին և Դեպորտիվոյին և խմբային փուլում հանդիպեցին նաև Ռեալ Մադրիդի հետ:

Մանչեսթերի նկադմամբ տարած հաղթանակը նախապայման հանդիսացավ նրա Անգլիական լիգա տեղափոխվելու համար: Մանչեսթրի հետ խաղում պորտուն առավելության հասավ մրցակցի հարկի տակ խփված գոլի շնորհիվ, որը Կոշինյան խփեց ավելացված ժամանակի 30 երորդ վայրկյանին, հաղթանակ Մոուրինյոն նշեց մեծ շուքով: Որպես արդյունք Մոուրինյոյով սկսեցին հետաքրքրվել եվրոպական առաջատար ակումբներ, որոնց մեջ էին Լիվերպուլը, Ռեալ Մադրիդը և Չելսին: Մոուրինյոն բացահայտ հայտարարեց, որ նա գերադասում է Չելսին Լիվերպուլից:

Լիվերպուլը մարզիչի պաշտոնում նշանակեց Իսպանացի Ռաֆայել Բենիտեսին և Մոուրինյոն տեղափոխվեց Չելսի:

Չելսի

Մոուրինյոն Չելսիում

Մոուրինյոն տեղափոխվեց Չելսի 2004-ի Հունիսին, դառնալով ամենաշատ վարձատրվող մարզիչը ֆուտբոլում, նրա աշխատավարձը կազմում էր £4.2 միլիոն տարեկան, որը բարձացվեց մինչև £5.2 միլիոնի 2005-ին:[25] Անգլիա տեղափոխվելուց նա մամլո ասուլիսում ասաց "Խնդրում եմ ինձ չհամարել թանկարժեք, ես Եվրոպայի չեմպիոն եմ և ես մտածում եմ ես հատուկ մեկն եմ", որը առիթ եղավ լրագրողներին կոչել նրան "Հատուկ մեկը".[26]

Մոուրինյոն իր հետ բերեց նաև Պորտոյի մարզչական կազմը, որոնց մեջ էին նրա օգնական Վալտեմար Բրիտոն, Ռուի Ֆերիան, Անդրե Վիլլաշ-Բոաշը և Սիլվինյո Լոուրոն: Նա շարունակեց օգտվել Ստիվ Կլարկի ծառայություններից, ով երկար ժամանակ ակումբում էր և մազիչի օգնականի պաշտոն էր զբաղեցնում նախկին մարզիչների ժամանակ: Ծախսերի առումով Մոուրինյոն գերազանցեց իր նախորդին` Կլադիո Ռանիերիին, որը հեռացվել էր Ռոման Ամբրամովիչին հսկայական ծախսումների դրդելու համար, նա ծախսեց մոտ £70 միլիոն ձեռք բերելով Տիագու (£10 միլիոն) Բենֆիկայից, Միքայել Էսյեն (£24.4 միլիոն) Օլիմպիկ Լիոնից, Դիդիե Դրոգբա (£24 միլիոն) Օլիմպիկ Մարսելից, Մատեա Կեվման (£5.4 միլիոն) ՊՍՎ Էյնդհովենից, և Պորտոյի զույգին Ռիկարդո Կառվալյու (£19.8 միլիոն) և Պաուլո Ֆերեյրա (£13.3 միլիոն): Մոուրինյոյի ենթակայության տակ Չելսին կառուցեց թիմի պետենցիյալը դեռ առաջին մրցաշրջանում: Դեկտեմբերի սկզբին նրանք գլխավորում էին Անգլիայի Պռիմյեր Լիգայի մրցաշարային աղուսյակը և դուս էին եկել Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ փուլ: Նա նվաճեց իր առաջին տիտղոսը Անգլիայի լիգայի գավաթի եզրափակչում հաղելով Լիվերպուլին 3–2 հաշվով (լրացուցիչ ժամանակում) Կարդիֆ քաղաքում: Խաղի ավարտին մոտ Մոուրինյոն տարավ մատը բերանը Լիվերպուլի երկրպագուների ուղղությամբ, արդյունքում նրան սուլում էին միչև չելսին հավասարեցրեց հաշիվը:

Ակումբը ավելացրեց իր մրցանակները հաղթելով ներքին առաջնությունը առաջինը վերջին 50 տարում բարելավվելով անգլիական ռեկորդները: Նրա հաղթարշավը շարունակվում էր նաև Չեմպիոնների լիգայում և ընդհատվեց միայն կիսաեզրափակչում, որտեղ հակասական գոլի արդյունքում պարտվեց Լիվերպուլին[27]

Հաճորդ մրցաշրջանը Չելսին նույնպես հաջող սկսեց: Նրանք հաղթեցին Արսենալին 2–1 հաշվով Անգլիայի սուպեր գավաթում և Պրիմեր լիգայի առաջատարն էին հենց առաջին տուրից: Հաղթելով Մանչեսթեր Յունայթեդին 3–0 հաշվով նրանք դարձան Պրիմյեր Լիգայի չեմպիոն անընդմեջ, իսկ Մոուրինյոն հաղթեց չորրորդ անընդմեջ ներքին առաջնությունը: Մրցանակաբաշխությունից հետո Մոուրինյոն նետեց մեդալը և համազգեստը ամբոխի մեջ: Նա այդ մեդալը մի քանի րոպե առաջ էր ստացել և նետեց ամբոխի մեջ:

Ուկրաինացի հարձակվող Անդրեյ Շևչենկոյի ձեռք բերումը 2006-ի ամռանը ակումբի համար ռեկորդային գնով հետագայում դարձավ առաջին քարը Մոուրինյոյի և Աբրամոցիչի միջև վեճերի: Շևչենկոն այդ ժամանակ ամենացանկալի հարձակվողն էր Եվրոպական շատ ակումբների համար, ով Միլանում 7 տարվա մեջ հասցրել էր տիրանալ Չեմպիոնների լիգային, Սկուդետոյին և Իտալիայի գավաթին: Չելսին արդեն փորձել էր ձեռք բերել Շևչենկոյին նախորդ երկու տարիներին, սակայն Միլանը մերժել էր Աբրամովիչին: Շևչենկոյի առաջին մրցաշրջանը Չելսիում ամենամեծ հիասթափությունն էր Չելսիի երկրպագուների համար, քանի որ նա լիգայում դարձել էր ընդամենը 4 գոլի հեղինակ, իսկ բոլոր մրցույթներում խփել էր ընդամնը 14 գոլ: Շևչենկոյի խաղընկեր Դիդիե Դրոգբան, որի համար այդ մրցաշրջանը ամենաբարեհաջողն էր իր կարիերայի ընթացքում, արդյունքում նա զրկեց Շևչենկոյին հիմնական կազմում խաղալու հնարավորությունից: Հաճախ չեմպիոնների լիգայի հախերում Շևչենկոյին չէին հայտագրում նույնիսկ պահեստայինների կազմում: Աբրամովիչի համառությունը ընդգրկել Շևչենկոյին հիմնական կազմում լուրջ ցնցեց Մոուրինյոյի հետ նրա հարաբերությունները: Շևչենկոյի ձեռք բերումը Չելսիի միակ սխալը չէր, հիասթափություն էր նաև Բավարիա Մյունխենից Միխայել Բալաքի ձեռք բերումը: Իսկ իսլանդացի հարձակվող Էյդուր Գուդյոնսենը, որը կարևորագույն խաղացող էր Մոուրինյոյի և Ռանիերիի ժամանակներում վաճառվեց Բարսելոնային:

2006–07 մրցաշրջանի ընթացում զանգվածային լրատվամիջոցները խոսակցություններ էին տարածում, որ Մոուրինյոն մրցաշրջանի ավարտին լքելու է ակումբը, քանի որ կոնֆլիկտը Աբրամովիչի հետ մեծանում է և իշանության պայքար էր մղվում սպորտային տնօրեն Ֆրենկ Արնեսենի և Աբրամովիչի խորհրդական Պիետ դե Վիսերի հետ: Մոուրինյոն բոլոր կասկածները փարատեց կապված իր մնալու հետ Չելսիում պարզաբանելով, որ երկու ճանապարհ կա Չելսիից հեռանալու. կամ Չելսին նոր պայմանագիր կառաջարկի իրեն միչև 2010 թվականը, կամ կհեռացնեն մարզչի պաշտոնից:[28] Այնուհետև նա ինտենսիվ պայքար սկսեց դառնալու առաջին անգլիական ակումբը որը կհաղթի 4 մրցանակ մեկ մրցաշրջանում:

Չնայած անախորժություններին, Չելսին, Մոուրինյոյի ենթակայության տակ տիրացավ Անգլիայի լիգայի գավաթին, հաղթելով Արսենալին եզրափակչում: Հնարավորությունը տիրանալ չորս մրցանակի ի չիքս դարձան, երբ Չեսլին նորց պարտվեց Լիվերպուլին Չեմպիոնների լիգայում 2007 թվականի մայիսի մեկին հետխաղյա 11 մետրանոցներով: Մի քանի օր հետո Չելսին զրկվեց նաև Լիգայի չեմպիոնի տիտոսից ոչ-ոքի խաղալով Արսենալի հետ Էմիրեյտս մարզադաշտում: Արդյունքում տիտղոսը բաժին հասավ Մանչեսթեր Յունայթեդին: Դա Մոուրինյոյի առաջին ոչ չեմպիոնական մրցաշրջանն էր վերջին 5 տարիներում: Սակայն Չելսին նվաճեց նաև Անգլիայի գավաթը եզրափակչում հաղթելով Մանչեսթեր Յունայթեդին 1:0 հաշվով Ուեմբլի նոր մարզադաշտում: Դա իր առաջին Անգլիայի գավաթն էր, դա նշանակում էր, որ նա արդեն տիրացել էր բոլոր հնարավոր մրցանակներին Անգլիայում:Մոուրինյոյի և Աբրամովիչի հարաբերություններում նոր ցնցում եղավ, երբ թիմի ֆուտբոլային տնօրեն նշանակվեց Ավրամ Գրանտը հակառակ Մոուրինյոյի ցանկությանը: Գրանտի դիրքերը ավելի են ուժեղացան, երբ նա դարձավ ակումբի տնօրենների խորհրդի անդամ: Չնայած այս անախորժություններին, ակումբից հեռացավ հոլանդացի կիսապաշտպան Արիեն Ռոբենը Ռեալ Մադրիդ և Ֆրանսիացի կիսապաշտպան Ֆլորենտ Մալուդան տեղափոխվեց Չելսի: Շևչենկոյին հնարավորություն տվեցին վերադառնալ Միլան, սակայն նա որոշեց մնալ Չելսիում ևս մեկ տարի:

2007-08 մրցաշրջանի առաջին խաղում, Չելսին, հաղթելով Բիրմինգեմ Սիթիին 3–2 հաշվով, դարձավ ռեկորդի հեղինակ` ունենալով 64 անպարտելի հանդիպումներ տանը, բարելավելով Լիվերպուլի նախկին ռեկորդը, որը սահմանվել էր 1978-1981 թվականներին:[29] Չնայած այս հաճողությանը Չելսին մրցաշրջանը սկսեց ոչ այնքան հաջող քան նախորդները: Ակումբը պարտվեց Աստոն Վիլլային և գոլազուրկ ոչ-ոքի խաղաց տանը Բլեքբուռն Ռովերսի հետ: ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի մերկնարկային խաղում խաղացին ոչ ոքի նորվեգական Ռոցենբորգի հետ կիսադատարկ մարզադաշում: Շևչենկոն դարձավ Չելսիի միակ գոլի հեղինակը այդ խաղում:

Մոուրինյոն անսպասելի հեռացավ Չելսիից 2007 թվականի Սեպտեմբերի 20-ին "փոխհամաձայնեցված կարգով," չնայած կային որոշ տարաձայնություններ Ռոման Աբրամովիչի հետ: Չելսիի խորհուրդը արտահերթ նիստ գումարեց և որոշեց, որ ժամանակն է մարզիչի փոխարինելու: Մոուրինյոն հեռացավ, որպես ամենահաջող մարզիչ Չելսիի պատմության մեջ, նա նվաճել էր 6 մրացանակ 3 տարում և մնացել անպարտելի բոլոր տնային խաղերում: Ավրամ Գրանտը փոխարինեց Մոուրինյոյին, բայց չկարողացավ նվաճել որևէ մրցանակ իր պաշտոնավարման մեկ տարում, չնայած հասավ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ և մրցաշրջանը Լիգայում ավարտեց երկրորդ հորիզոնականում:

Ինտեր Միլան

Մոուրինյոն մամլո ասուլիսում
Մոուրինյոն Մոսկվայում, 2010-ի Չեմպիոնների լիգայի եզրափակչի ժամանակ

2008 թվականի Հունիսի 2-ին Մուրինյոն փոխարինեց Ռոբերտո Մանչինիին Ինտերի գլխավոր մարզիչի պաշտոնում, կնքելով երեք տարվա պայմանագիր և բերեց իր հետ մարզչական կազմին, որոնք իր հետ էին Չելսիում և Պորտոյում:[30][31] Նա ընդրեց Ջուզեպպե Բարեզիին, որպես իրեն օգնական:[32] Նա դժվարությամբ էր խոսում իտալերեն իր առաջին մամլո ասուլիսում, որպես Ինտերի գլխավոր մարզիչ և խոստացավ սովորել լեզուն երեք շաբաթում:[33] Մոուրինյոն խոստովանեց, որ մի քանի ձեռքբերում է իրականացնելու այդ ամռանը:[34] Մինչև տրանսֆերային պատուհանի ավարտը, նա գնեց երեք ֆուտբոլիստների, որոնք էին Բրազիլացի Մանչինին,[35][36] Գանացի կիսապաշտպան Սուլեյ Մունտարին,[37] և պորտուգալացի Ռիկարդո Կուարեզման:[38][39] Իր պաշտոնավարման առաջին մրցաշրջանի սկզբում Մոուրինյոն հաղթեց Իտալիայի Սուպեր գավաթը` Հաղթելով Ռոմային 11 մետրոնացներով[40] և վերջացրեց մրցաշրջանը Սերիա Ա-ում առաջին հորիզոնականում: Ինտերը, սակայն դուրս մնաց Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչից պարտվելով Մանչեսթեր Յունայթեդին 2-0 հաշվով, նաև դուրս մնաց Կոպպա Իտալիայից, կիսաեզրափակչում պարտվելով Սամպդորիային 3-1 հաշվով:[41] As ՈՒԵՖԱ-ն հորդորում էր մեծ ակումբներին առաջնային լիգաներից ունենալ ավելի շատ տեղացի խաղացողներ, Մոուրինյոն հաճախ էր խաղացնում 18 տարեկան իտալացի հարձակվող Մարիո Բոլոտելիին և պշտպան Դավիթ Սանտոնեին, մնացած խաղացողները օտարերկրացի էին:

Չնայած ազգային առաջնությունում ունեցած հաջողությանը` տիրանալով Սկուդետտոյին տաս միավոր առավելությամբ, Մոուրինյոյի առաջին մրցաշրջանը դիտվեց, որպես հիասթափություն Ինտերի որոշ երկրպագուների կողմից, գտնելով որ նրա նախորդ Մանչինի ավելի հաջող էր հանդես գալիս Չեմպիոնների Լիգայում: Ինտերը դեռ խմբային մրցաշրջանում դժգույն խաղ էր ցույց տալիս` պարտվելով Պանատինաիկոսին 1-0 հաշվով և ոչ ոքի խաղալով Կիպրոսի Անտարտոսիսի հետ: Չնայած նրանք դուրս եկան հաջորդ փուլ, սակայն պարտվեցին 1/8 եզրափակչում Մանչեսթեր Յունայթեդին` չհասնելով անգամ քարրորդ եզրափակիչ: Մոուրնյոն նաև վարկաբեկում էր նետում Իտալական ֆուտբոլային մրցավարության վրա, իր մամլո ասուլիսներում, ինչպես նաև փնովում էր այլ մարզիչների, ինչպիսիք էին Կառլո Անչելոտին, այն ժամանակ Միլանի մարզիչը, Լուչիանո Սպալետին Ռոմայի մարզիչ և Կլաուդիո Ռանիերին Յուվենթուսի մարզիչ: 2009-ի Մարտին կայացած մամլո ասուլիսում նա վերջին երկու մարզիչներին փոխանցեց, որ նրանք մրցաշրջանը կավարտեն առանց մրցանակի, այդ խոսքերը իտալացի սպորտային լրագրողների կոմից որակվեց որպես "մտավոր մարմնավաճառություն" իրենց հեդվածներում:[42] Այս դեպքը մեծ արձագանք գտավ Իտալիայում, հատկապես Մոուրինյոյի արտաբերած "զրո մրցանակ" խոսքերը, որը նա սխալ էր արտաբերել ասելով zeru tituli (ճիշտ իտալականով կլիներ zero titoli), որը հետագայում լայն արձագանք գտավ Իտալիայում: Այն դարձավ նաև Ինտերի երկրպագուների բացականչությունների հիմնական թեման երբ Ինտերը նվաճեց 17-րդ տիտղոսը:[43][44] Այդ հապավումը նաև օգտագործվեց Նայք ֆիրմայի կողմից, երբ ներկայացնում էին տոնական մարզաշապիկները Ինտերի Սերիա Ա տիտղոսը նվաճելու ժամանակ:[45] 2009-ի Կոպպա Իտալիայի եզրափակչից հետո Հռոմի Լացիոյի երկրպագուները տոնելով իրենց ակումբի հաղթանակը եկել էին մարզաշապիկներով, որոնց վրա գրված էին Io campione, tu zero titoli ("Մենք Չեմպիոն ենք իսկ դուք ոչ մի մրցանակ չունեք") [46] կրկնելով Մոուրինյոյի "zeru tituli" հոդվածը:

2009-ի Մայիսի 16-ին Ինտերը ժամկետից շուտ հաղթեց Սերիա Ա-ն, երբ երկրորդ տեղում ընթացով Միլանը պարտվեց Ուդինեզեին: Այս պարտությունը Ինտերին տվեց յոթ միավորի առավելություն, իսկ մրցաշրջանի ավարտին մնացել էր 2 խաղ:[47]

2009 թվականի Հուլիսի 28-ին Մոուրինյոն լրագրողներին ասաց, որ հնարավոր է իրեն հետաքրքրի Մանչեսթեր Յունայթեդի մարզիչի պաշտոնը, երբ Ալեքս Ֆերգյուսոնը հեռանա: Նա ասաց,- "Ես կվերանայեմ Մանչեսթեր Յունայթեդ գնալու առաջարկը, եթե այնտեղից հեռանա Ալեքս Ֆերգյուսոնը: "[48]

Մոուրինյոյի ժամանակ Ինտերը ակտիվություն էր ցուցաբերում տրանսֆերային շուկայում: Ադրիանուն լքեց ինտերը 2009-ի Ապրիլին և Բրազիլացի հարձակվողին հետևեցին Արգենտինացի հարձակվողներ Ժուլիո Կրուզը և Էրնան Կրեսպոն: Լեգենդար պորտուգալացի հարձակվողական ոճի կիսապաշտպան Լուիշ Ֆիգուն ավարտեց կարիերան: Ֆիգուն ցանկանում էր լքել ինտերը դեռ Մանչինի օրոք խաղային պրակտիկայի բացակայության պատճառով, բայց իր վերջին մրցաշրջանում Մոուրինյոն հաճախ էր նրան խաղացնում: Մոուրինյոն պայմանագիր կնքեց Արգենտինացի հարձակվող Դիեգո Միլիտոյի հետ, որը միայն մեկ գոլ էր պակաս խփել լավագույն ռմբարկուից Ջենոայում նաև ակումբ եկան Տիագու Մոտտան և Ուեսլի Սնայդերը, երկուսն էլ կիսապաշտպան: Նրա ամենաաղմկոտ գործարքը այդ ամռանը դա Զլատան Իբրահիմովիչի փոխանակումն էր Բարսելոնա ՖԱԿամերունացի հարձակվող Սամուել Էտոոյի հետ, նաև Բարսելոնը վճարեց 35 միլիոն ֆունտ հավելավճար: Այս տրանսֆերը երկրորդ ամենաթանկ գործարքն էր պատմության մեջ Կրիշտիանու Ռոնալդուի Մադրիդի Ռեալ տեղափոխվելուց հետո, որը կատարվել էր նույն ամռանը: Էտոոն լավ մեկնարկեց Ինտերում` առաջին երկու խաղերում խփելով երկու գոլ: Ռիկարդո Կուարեզմայի ձեռք բերումը Մոուրինյոյի նախկին ակումբ Պորտոյից դիտվեց, որպես բացթողում Ինտերի տրանսֆերային քաղաքականության, և նրան վարձավճարով տրամադրեցին Չելսիին մրցաշրջանի կեսերից: Մանչինին նույպես ցանկանում էր ուժեղացնել կիսապաշտպանությունը և դա հանդիսացավ Ինտերի հիմնական նպատակը նաև Մոուրիյոյի ժամանակ: Ինտերը փնտրում էր ուժեղ փլեյմեյկեր, որը կունենար Չեմպիոնների լիգայում խաղերի փորձ: Դրա համար Ինտերը ձեռք բերեց Ռեալ Մադրիդի կիսապաշտպան Ուեսլի Սնայդերին:

MՄոուրինյոն մեկ անգամ ևս կոնֆլիկտի մեջ ընկավ ամռանը Իտալիայի ազգային հավաքականի մարզիչ Մարչելո Լիպիի հետ: Լիպին կանխատեսում էր, որ 2009-10 թվականների մրցաշրջանում Չեմպիոն կդառնա Յուվենտուսը, որը Մոուրինյոն դիտեց, որպես վիրավորանք Ինտերին: Նախորդ տարի, երբ Լիպին կանխատեսեց Ինտերի հաղթանակը Մոուրինյոն չառարկեց:

Ինտերը ձախողեց նոր մրցաշրջանի առաջին երկու խաղերը: Ակումբը պարտվեց Իտալիայի Սուպեր գավաթում Լացիոյին 2–1 հաշվով և ոչ-ոքի խաղաց Սերիա Ա-ի նորեկ Բարիի հետ Սան Սիրո մարզադաշտում: Հաջորդ խաղերում Մոուրինյոյի ակումբը զգալիորեն բարելավեց խաղը, ունենալով ուժեղ կիսապաշտպանական գոտի, որի սիրտն էր Ուեսլի Սնայդերը, ակումբի նորեկ Տիագու Մոտան և վետերաններ Խավիեր Զանետտին և Դեյան Ստանկովիչը: Ինտերը արդեն Նոյեմբերի վերջին խփել էր 30 գնդակ, խոշոր` 4-0 հաշվով հաղթելով Միլանին, որտեղ աչքի ընկան գելորով ակումբի նորեկներ Դիեգո Միլիտոն և Մոտտան, նաև Ջենովային հաղթեցին 5-0 հաշվով, որը մրցաշրջանի ամենամեծ տարբերությամբ հաղթանակն էր: Նա հեռացվեց խաղադաշտից Դեկտեմբերին, երբ սարկազմով ընդունեց մրցավարի որոշումը, որը նշանակել էր տուգանային հարված, արդյունքում Ինտերը պարտվեց Յուվենթուսին 1-2 հաշվով:[49]

Ավելի ուշ մրցաշրջանի ընթացքում Մոուրինյոյի բողոքները մրցավարների դեմ ավելի էին թեժանում և իր գագաթնակետին հասավ 2010-ի Փետրվարի 22-ին, երբ Սամպդորիայի հետ խաղում, որը ավարտվեց 0-0 հաշվով, երկու Ինտերի խաղացողներ հեռացվեցին խաղադաշտից դեռ առաջին խաղակեսում: Առաջին խաղակեսի ավարտին Մոուրինյոն ցուց տվեց ձեռնաշթաների ժեստ տեսախցիկների առջև, որը Ֆուտբոլային ասոցացիայի կողմից ընդունվեց որպես վիրավորանք, և նրան որակազրկեցին 3 խաղով:[50] Նաև նրա դժվար հարաբերությունները երիտասարդ հարձակվող Մարիո Բալոտելիի հետ և ակումբի հոգեբանական վիճակի վատթարացումը նպաստեցին Ինտերին վաստակել միայն 7 միավոր 6 խաղում առիթ եղան Մոուրինյոյին քննադատելու մասնագետների և լրատվամիջոցների կողմից: Չնայած դրան, Մոուրինյոն ականատես եղավ իր կարիերայի ամենալուսավոր կետերից մեկին Չեմպիոնների Լիգայում հաղթելով իր նախկին ակումբին` Չելսիին:[51]

2010-ի Ապրիլի 6-ին Մոուրինյոն դարձավ առաջին մարզիչը, ով երեք տարբեր ակումբների հետ հասնում է Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ (այս ռեկորդը կրկնեց Բավարիա Մյունխենի մարզիչ Լուի Վան Գալը մեկ օր հետո), երբ նա Ինտերի հետ անցավ Մոսկվայի ԲԿՄԱ-ի արգելքը 1/4 եզրափակչում: Ինտերը դուրս եկավ կիսաեզրափակիչ 7 տարվա ընդմիջումից հետո:[52] 2010-ի Ապրիլի 13-ին Ինտերը շարունակեց իր հաղթարշավը հաղթելով Կոպպա Իտալիայի եզրափակչում Ֆիորենտինային, բերելով Մոուրինյոյին առաջին գավաթը:[53]

Ռեալ Մադրիդ

Մոուրինյոն մամլո ասուլիսի ժամանակ:

2010-ի Մայիսի 28-ին հաստատվեց, որ Մոուրինյոն կփոխարինի Մանուել Պելեգրինիին Ռեալ Մադրիդի մարզիչի պաշտոնում:[54] 2010-ի Մայիսի 31-ին Մոուրինյոն ներկայացվեց, որպես Ռեալ Մադրիդի նոր մարզիչ, կնքելով 4 տարվա պայմանագիր, նա դարձավ Ռեալի 11-րդ մարզիչը վերջին 7 տարվա մեջ:[55]

Տրանսֆերային պատուհանի ավարտին մոտ Աշխարհի առաջնությունից հետո նա գնեց 4 նոր ֆուտբոլիստների` երկու գերմանացի Մեսութ Օզիլ (€15 միլիոն) և Սամի Խեդիրա (€13 միլիոն), պորտուգալացի պաշտպան Ռիկարդո Կառվալյու (€8 միլիոն) և արգենտինացի Անխել դի Մարիա (€25 միլիոն գումարած €11 միլիոն հետագա վճարումներով):

2010-ի Օգոստոսի 29-ին Ռեալ Մադրիդը 0–0 խաղաց Ռեալ Մայորկայի հետ Մոուրինյոյի առաջին խաղում Լա Լիգայում որպես մարզիչ:[56]

Երբ նրան հարցրեցին ինչու ակումբը կորցրեց առավելությունը Լևանտեի և Օսերի հետ խաղերում Մոուրինյոն պատասխանեց,- "Մի գեղեցիկ օր որոշ խեղճ մրցակիցներ կփոխատուցեն այսօրվա թիմի անհաջողությունների համար:" Հաջորդ խաղում Սանտյագո Բեռնաբեու մարզադաշտում Դեպորտիվոյի հետ խաղը ավարտվեց 6-1 հաշվով: Լիգայի հաջորդ խաղերում Մոուրինյոն ապացուցեց իր խոսքերը` հաղթելով Մալագային 1–4 և Ռասինգին` նույն 6–1 հաշվով:

2010-ի Նոյեմբերի 29-ին Մոուրինյոն պարտվեց իր առաջին կլասիկոն Բարսելոնային: Խաղը, որը տեղի էր ունենում Նոու Կամպում ավարտվեց 5-0 հաշվով հօգուտ տան տերերի, Ռեալի նախագահ Ֆլորենտինո Պերեսը որակեց ամենավատ խաղը Ռեալի պատմության ընթացքում:[57] Երբ Մոուրինյոյին հարցեցին խաղի վերաբերյալ, նա ասաց, որ դա նսեմացում էր Բարսելոնայի կողմից:[58]

2010-ի Նոյեմբերի 30-ին Մոուրինյոն տուգանվեց £33,500 Չաբի Ալոնսոյի և Սերխիո Ռամոսի վաստակած երկրորդ դեղին քարտերի դրդման համար Այաքս Ամստերդամի հետ կայացած հանդիպման ժամանակ:[59] Նրան նաև որակազրկեցին Չեմպոնների լիգայի երկու խաղով, դա երկրորդ նմանատիպ դեպքն էր վերջին երեք տարիներում:[60]

2010-ի Դեկտեմբերի 22-ին Մոուրինյոն ունեցավ ամենախոշոր հաղթանակը` հաղթելով Լևանտեյին 8-0 հաշվով:[61]

2011-ի Ապրիլի 20-ին Մոուրինյոն հաղթեց իր առաջին մրցանակը Իսպանիայում որպես մարզիչ` հաղթելով Բարսելոնային 1-0 հաշվով Կոպա դել Ռեյի եզրափակչում, որը տեղի ունեցավ Վալենսիայի Մեստալիա մարզադաշտում, որը Ռեալի առաջին գավաթն էր վերջին 18 տարում:[62]

2012-ի Մայիսի 2-ին Ռեալ Մադրիդը 0–3 հաշվով հաղթեց Ատլետիկ Բիլբաոյի, 32-րդ անգամ դառնալով Իսպանիայի չեմպիոն:[63]

Մարզչական վիճակագրություն

Ակումբ Ազգ Սկսած Մինչև Արդյունք
Խ Հ Ո Պ Հաղթ. % ԽԳ ԲԳ +/-
Բենֆիկա Պորտուգալիա 20 Սեպտեմբեր 2000 5 Դեկտեմբեր 2000 11 6 3 2 54.55 17 9 +8
Լեյրա Պորտուգալիա 14 Ապրիլ 2001 20 Հունվար 2002 20 11 5 4 54.84 47 28 +19
Պորտո Պորտուգալիա 23 Հունվար 2002 26 Մայիս 2004 127 88 24 15 70.73 222 79 +143
Չելսի Անգլիա 2 Հունիս 2004 20 Սեպտեմբեր 2007 185 131 36 18 70.81 330 119 +211
Ինտեր Միլան Իտալիա 2 Հունիս 2008 28 Մայիս 2010 108 68 25 15 62.96 185 94 +91
Ռեալ Մադրիդ Իսպանիա 31 Մայիս 2010 Ներկա 115 88 16 11 76.52 316 94 +222
Ընդամենը 565 392 109 65 69.38 1118 434 +694

Վիճակագրությունը ներառում է մինչև 02 Մայիսի 2012 կայացած պաշտոնական խաղերը:

Չգերազանցված տնային հաղթանակների ռեկորդ

2002 թվականի Փետրվարի 23-ից միչև 2011-ի Ապրիլի 2-ը Մոուրինյոն անցկացրեց 150 տնային խաղերի անպարտելի շարք` ունենալով 38 (Հ36–Ո2) Պորտոյի հետ, 60 (Հ46–Ո14) Չելսիի հետ, 38 (Հ29–Ո9) Ինտերի հետ և 14 (Հ14–Ո0) Ռեալի հետ: Անպարտելի շարքը դադարեցվեղ Սպորտինգ Խիհոնի կողմից 2011-ի Ապրիլի 2-ին, երբ Ռեալը պարտվեց տանը 1-0 հաշվով:

Նրա անպարտելության շարքը սկսվեց 2002-ի Փետրվարի 23-ին, երբ նրա Պորտոն հաղթեց Բեյրա Մարին 3-2 հաշվով:[64]

Մրցանակներ

Մարզչական

Ութ մրցաշրջաններում որպես ակումբային մարզիչ, հաշված նաև ութ ամսյա ընդմիջումը 2007-08 փվականներին Մոուրինյոյի գլխավորած ակումբները հաղթել են վեց ազգային առաջնություն, ՈՒԵՖԱ գավաթ մեկ անգամ և երկու ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի գավաթ: Սկսած 2002-ից, Մոուրինյոն չի անցկացրել որևէ լրիվ մրցաշրջան առանց մրցանակի:

«Պորտո» (2002–2004)
«Չելսի» (2004–2007)
«Ինտեր Միլան» (2008–2010)
«Ռեալ Մադրիդ» (2010–ներկա)

Անձնական

Հատուկ մրցանակներ

Ծանոթագրություններ

  1. Ժոզե մոուրինյո խաղացողի պրոֆիլը. zerozerofootball.com Վերցվել է 12 Մարտի 2011
  2. http://metro.co.uk/2018/03/14/frank-de-boer-reacts-manchester-united-boss-jose-mourinho-calling-worst-manager-premier-league-history-7387004/
  3. https://edition.cnn.com/2016/09/19/football/jose-mourinho-managerial-struggles/index.html
  4. https://www.eurosport.fr/football/transferts/2017-2018/pour-remplacer-unai-emery-le-psg-songerait-toujours-a-jose-mourinho_sto6676518/story.shtml
  5. http://www.ordens.presidencia.pt/?idc=153
  6. Ես այլևս առանձնահատուկ չեմ: Դը Տայմս (3 հունիս 2008): վերցվել է 21 Մարտի 2010.
  7. Յոզե Մոուրինյոն աշխարհի լավագույն մարզիչն է-ասել է Պեպ Գվարդիոլան: Դեյլի Տելեգրաֆ (28 Ապրիլի 2010). Վերցվել է 23 Օգոստոսի 2010.
  8. «Ժոզե Մուրինյոն Ֆենոմենալ է», ասել է Արիգո Սակին: goal.com (2010-10-2). Վերցվել է 2 Հոկտեմբերի 2010. (պորտուգալերեն)
  9. «Լավագույն մարզիչը աշխարհում», ասել է Ուեսլի Սնայդերը: Սոկերլենս (11 Մարտի 2011). Վերցվել է 2011-03-11. (պորտուգալերեն)
  10. «Ռեալ Մադրիդի մաեստրոն երևակայի ամենալավ մարզիչն է սպորտի բմագավառում». Sports Illustrated (7 Մարտի 2011). վերցվել է 2011-03-07.
  11. Harrold, Michael: 2009/10:
  12. José Mourinho's mission accomplished as Real Madrid seal title. guardian.co.uk. Retrieved on 3 May 2012.
  13. Real vence o Bilbao e é campeão espanhol pela 32.ª vez na história. dgabc.com. Retrieved on 3 May 2012. (Պորտուգալերեն)
  14. http://www.geneall.net/P/per_page.php?id=598945 Ժոզե Մոուրինյոն պորտուգալական ծագումնաբանական կայքում
  15. 15,0 15,1 http://www.newstatesman.com/200512190026
  16. http://www.independent.co.uk/news/people/jose-mourinho-the-jose-way-485013.html
  17. 17,0 17,1 17,2 Ley, John (20 September 2007). «Mourinho's Chelsea love affair finally ends». London: The Daily Telegraph. Վերցված է 20 October 2008-ին.
  18. «Mozer fired as InterClube coach». BBC Sport. 1 May 2008. Վերցված է 20 October 2008-ին.
  19. Sinnott, John (18 September 2007). «Low down on Porto». BBC Sport. Վերցված է 20 October 2008-ին.
  20. «Mourinho rejected Newcastle role». BBC Sport. 30 November 2004. Վերցված է 10 December 2008-ին.
  21. 21,0 21,1 «'If something got in his way – which is winning – he would leave'». London: The Guardian. 17 January 2007. Վերցված է 20 October 2008-ին.
  22. «Benfica Lisbon 3 – 0 Sporting CP Lisbon». Soccerway. 3 December 2000. Վերցված է 20 October 2008-ին.
  23. «John Terry calls crisis meeting at Chelsea in wake of Mourhino's shock departure». London: The Daily Mail. 21 September 2007. Վերցված է 20 October 2008-ին.
  24. Swains, Howard (16 November 2004). «ProՊատկեր: Jose Mourinho». London: The Times. Վերցված է 20 October 2008-ին.
  25. Burt, Jason (5 April 2005). «Victory for Mourinho as Chelsea back down and offer record deal». London: The Independent. Վերցված է 20 October 2008-ին.
  26. «What Mourinho said». BBC Sport. 2 June 2004. Վերցված է 20 October 2008-ին.
  27. Harris, Nick (5 May 2005). «Football: Know the score Motion expert says Garcia's shot did cross». The Independent. Վերցված է 20 October 2008-ին. (չաշխատող հղում)
  28. «Jose:Respect for fans; Respect for Carling Cup». Chelsea FC. 24 February 2007. Վերցված է 24 February 2007-ին.
  29. «Mourinho thrilled to break record». BBC Sport. 12 August 2007. Վերցված է 20 October 2008-ին.
  30. «Մոուրինյոն միացավ Ինտերին». Ինտեր. Վերցված է 2 June 2008-ին.
  31. «Inter confirm Mourinho». Sky Sports. Վերցված է 2 June 2008-ին.
  32. «Mourinho takes over as Inter boss». BBC Sport. 2 June 2008. Վերցված է 2 June 2008-ին.
  33. «E' subito Mourinho-show. "Né speciale, né pirla"» (Italian). La Gazzetta dello Sport. 3 June 2008. Վերցված է 3 June 2008-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  34. Brown, Oliver (2 July 2008). «Jose Mourihno Charms the Italians after joining Inter». London: The Daily Telegraph. Վերցված է 15 August 2008-ին.
  35. http://bo.asroma.it/UserFiles/847.pdf
  36. «Mourinho makes Mancini first major signing». Reuters. 16 July 2008. Վերցված է 21 October 2008-ին.
  37. «Inter rule out Lampard after Muntari signs». London: The Independent. 28 July 2008. Վերցված է 21 October 2008-ին.
  38. Carminati, Nadia (1 September 2008). «Inter agree Quaresma fee». Sky Sports. Վերցված է 21 October 2008-ին.
  39. «R&C FCP 2007 IN.indd» (PDF). Վերցված է 1 May 2010-ին.
  40. «Inter Milan wins Italian Super Cup». International Herald Tribune. 24 August 2008. Վերցված է 21 October 2008-ին.
  41. «Inter suffer Italian Cup KO». AFP. 23 April 2009. Վերցված է 16 May 2009-ին.
  42. Daley, Kieran (4 March 2009). «Mourinho rails against 'intellectual prostitution'». London: The Independent. Վերցված է 16 May 2009-ին.
  43. «Inter Won It In True Chelsea Style...». Football365.com. 19 May 2009. Վերցված է 21 May 2009-ին.
  44. Bandini, Paolo (18 May 2009). «Jose Mourinho makes Ibrahimovic sweat for his goal as Inter celebrate scudetto in style». London: Guardian.co.uk. Վերցված է 21 May 2009-ին.
  45. «Anche la Nike celebra il 17esimo titulo» (Italian). TuttoMercatoWeb. 21 May 2009. Վերցված է 21 May 2009-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  46. Կաղապար:Citenews
  47. «Inter land Serie A title after Milan lose». London: The Guardian. 16 May 2009. Վերցված է 16 May 2009-ին.
  48. «Jose Mourinho eyes United Top Job». ITN. 28 July 2009. Վերցված է 29 July 2009-ին.
  49. Կաղապար:Citenews
  50. «Jose Mourinho banned and fined over 'handcuffs' gesture». BBC Sport. 22 February 2010. Վերցված է 16 March 2010-ին.
  51. «Chelsea 0–1 Inter Milan (agg 1–3)». BBC Sport. 16 March 2010. Վերցված է 16 March 2010-ին.
  52. http://www.tsn.ca/soccer/story/?id=316882. {{cite news}}: Missing or empty |title= (օգնություն)
  53. http://www.milanoweb.com/notizie/sport-e-motori/8490_inter-in-finale-di-coppa-italia-grazie-al-gol-di-eto-o. {{cite news}}: Missing or empty |title= (օգնություն)
  54. Tynan, Gordon (28 May 2010). «Mourinho to be unveiled at Madrid on Monday after £7m compensation deal». The Independent. London. Վերցված է 31 May 2010-ին.
  55. «Real Madrid unveil Jose Mourinho as their new coach». BBC Sport. 31 May 2010. Վերցված է 31 May 2010-ին.
  56. «Mallorca 0 – 0 Real Madrid». ESPN Soccernet. 29 August 2010. Վերցված է 30 August 2010-ին.
  57. «Florentino Perez Admits The Loss To Barcelona Was The Worst In Real Madrid History». Goal.com. 2 December 2010. Վերցված է 11 February 2011-ին.
  58. «Real boss Jose Mourinho denies humiliation by Barcelona». BBC Sport. 29 November 2010. Վերցված է 11 February 2011-ին.
  59. «UEFA ban and fine Mourinho». ESPN. 30 November 2010. Վերցված է 30 November 2010-ին.
  60. «Uefa bans Real coach Jose Mourinho for improper conduct». BBC Sport. 30 November 2010. Վերցված է 30 November 2010-ին.
  61. Mourinho consegue maior goleada da sua carreira @ Clix :: Desporto
  62. Madrid clinch Copa del Rey Sky Sports Retrieved 20 April 2011
  63. Liga - Real Madrid win Liga title in Bilbao. eurosport.yahoo.com. Retrieved on 3 May 2012.
  64. «Mourinho's unbeaten home run ends». London: British Broadcasting Corporation. 2011-4-2. Վերցված է 2011-4-2-ին.
  65. :.: Mourinho considerado o "Homem do Ano" - Real Madrid - Jornal Record :.:
  66. «Mourinho, World Number 1 together with Messi and Brazil)». London: AIPS. 7 May 2010. Վերցված է 9 May 2010-ին.
  67. Mourinho awarded doctorate from Lisbon university, Sports Illustrated (23 March 2009)

Կաղապար:Link FA