Jump to content

Սովետական Հայաստան (թերթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սովետական Հայաստան (այլ կիրառումներ)
Սովետական Հայաստան
Изображение логотипа
Տեսակթերթ
Լեզուհայերեն
Հիմնադրվել էդեկտեմբերի 5, 1920
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան

«Սովետական Հայաստան», խորհրդային ժամանակաշրջանի հայկական պրոպագանդիստական օրաթերթ։ Հանդիսացել է ՀԿԿ Կենտկոմի, Հայկական ԽՍՀ Գերագույն սովետի և Մինիստրների խորհրդի օրգան։ Առաջին անգամ լույս է տեսել 1920 թվականի դեկտեմբերի 5-ին (մինչև 1921մայիսի 7-ը՝ «Կոմունիստ», 1921—40-ին՝ «Խորհրդային Հայաստան»), Երևանում։

Խմբագիրներ՝ Արմեն Հովհաննիսյան, Եղիա Չուբար, Արտաշես Կարինյան, Ասքանազ Մռավյան, Թ․ Մանդալյան, Դրաստամատ Սիմոնյան, Վահան Երեմյան, Տիգրան Հովհաննիսյան, Ը․ Վահանյան, Զարմայր Աշրաֆյան, Ադո Ադոյան, Տ․ Պողոսյան, Տ․ Մամիկոնյան, Տ․ Մարգարյան, Ղ․ Դալլաքյան, Տ․ Բաղդասարյան, Կ․ Վարդանյան, Խ․ Հովակիմյան, Լորիս Կրոյան, Բ․ Անանիկյան։

1921մայիսից արդեն թերթը ՀԿ(բ)կ Կենտկոմի, Երևանի կոմիտեի և ՀԽՍՀ Կենտգործկոմի օրգանն էր։ 1921նոյեմբեր 13-ի համարում տպագրվել է Ալեքսանդր Մյասնիկյանի «Կովկասյան հանրապետությունների ֆեդերացիան» հոդվածը։ Խորհրդային Հայաստանում տնտեսական նշանակության օբյեկտների շինարարությունը միշտ եղել է թերթի ուշադրության կենտրոնում։ Թերթը լայնորեն լուսաբանել է Խորհրդային Հայաստանում սկսված ոռոգման միջոցառումները, հատկապես Շիրակի ջրանցքի շինարարությունը և ջրաբաշխման ցանցի նորոգումն ու վերականգնումը։ Բազմաթիվ հոդվածներ ու առանձին համարներ են նվիրվել «Ձորագէս»-ի, «Քանաքեռգէս»-ի, Լենինականի տեքստիլ ֆաբրիկայի, Երևանի կաուչուկի, Արարատի ցեմենտի գործարանների և այլ ձեռնարկությունների շինարարությանը։

Թերթը ծավալուն աշխատանք է տարել անգրագիտության վերացման, դպրոցների շինարարության, կանանց ուսուցումը կազմակերպելու, այսպես կոչված՝ «կուլակության, բանդիտիզմի և հակակուսակցական խմբավորումների դեմ պայքարն ուժեղացնելու» ուղղությամբ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին լուսաբանել է հայկական դիվիզիաների, հայ ռազմիկների ու զորապետների կատարած սխրանքները, ոգևորել թիկունքի աշխատողներին և նրանց ջանքերն ուղղել հաղթանակի նպատակին։ Զգալի ներդրում ունի «Սասունցի Դավիթ» տանկային շարասյան ստեղծման և հայ ժողովրդի հայրենասիրական այլ գործերում[փա՞ստ]։

Հանրապետության գիտությունը, գրականությունն ու արվեստը, մշակութային կյանքը պարբերաբար լուսաբանվել են թերթի էջերում։ Տարբեր տարիների թերթում հանդես են եկել Մարտիրոս Սարյանը, Ավետիք Իսահակյանը, Վիկտոր Համբարձումյանը, Օրբելի եղբայրները, Եղիշե Չարենցը, Արամ Խաչատրյանը, Նաիրի Զարյանը, Գոհար Գասպարյանը, Գուրգեն Մահարին, Վարդան Աճեմյանը, Հրաչյա Քոչարը, Վաղարշ Վաղարշյանը, Պարույր Սևակը, Հովհաննես Շիրազը, Սիլվա Կապուտիկյանը, գրականության, արվեստի, գիտության ու մշակույթի այլ գործիչներ, կուսակցական, պետական աշխատողներ, պատմաբաններ, գրականագետներ, գյուղատնտեսության և այլ բնագավառների հայտնի մասնագետներ։

Ունեցել է թղթակիցներ Մոսկվայում և Խորհրդային Միութան այլ քաղաքներում ու շրջաններում։

Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով (1947

Խորհրդային Հայաստանի գրական հավելվածներից մեկը կոչվել է Պայքար։ Ունեցել է անկանոն պարբերականություն (No 6-ից ինքնուրույն հրատարակություն՝ որպես գրական-գեղարվեստական կիսամսյա հանդես)։ Լույս է տեսել 1923 թվականին, Երևանում։ Խմբագիր՝ Արտաշես Կարինյան։ Ունեցել է գրական-գեղագիտական ուղղություն, մարքսիզմի դիրքերից մեկնաբանել անցյալի գրական արժեքների գնահատման և նոր, պրոլետարական գրականության ու արվեստի ստեղծման հարցերը։ Անդրադարձել է նաև ռուսական ու եվրոպական գեղագիտական ուղղություններին, տպագրել թատրոնին ու կերպարվեստին նվիրված հոդվածներ, գրական, մշակութային կյանքի նորություններ, սփյուռքահայ մամուլի տեսություններ։

Աշխատակցել են Ալեքսանդր Մյասնիկյանը, Եղիշե Չարենցը, Վահան Թոթովենցը, Ստեփան Զորյանը և ուրիշներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։